Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 11
Հյուրեր: 11
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 5 » «ՌԵԱԼԸ» 40 ՄԼՆ. ԵՎՐՈ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՖԱԲՐԵԳԱՍԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
23:16
«ՌԵԱԼԸ» 40 ՄԼՆ. ԵՎՐՈ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՖԱԲՐԵԳԱՍԻՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սեսկ Ֆաբրեգասին առաջիկա մրցաշրջանում իր թիմում տեսնելը Մոուրինյոյի գլխավոր նպատակներից է: 

Ըստ բրիտանական "The Sun” պարբերականի Ֆլորենտինո Պերեսը Ֆաբրեգասի համար պատրաստվում է 40 մլն. եվրոյի առաջարկ անել «Արսենալին»: Իսպանացուն գնելը «Ռեալի» ու հատկապես Ժոզե Մոուրինյոի գլխավոր նպատակներից մեկն է: Պորտուգալացի մարզիչը ցանկանում է նրան տեսնել Խաբի Ալոնսոյի կողքին խաղալիս: 

Ժոզե Մոուրինյոն մեծ հետաքրքություն է ցուցաբերում Ֆաբրեգասի տրանսֆերի հարցում, քանի որ նրան համարում է դաշտի կենտրոնում գործող Խաբի Ալոնսոյի հիանալի լրացում: 

Ներկայիս դրությամբ «Բարսելոնի» ֆինանսական ոչ այդքան նպաստավոր պայմանները ավելի են մեծացնում Ֆաբրեգասին ձեռք բերելու «Ռեալի» շանսերը: Հարկ է հիշեցնել, որ Ֆաբրեգասը ֆուտբոլիստի իր կարիերեն սկսել է հայրենի քաղաքում`Բարսելոնայում, ու մի քանի անգամ վերդառնալու ցանկություն է հայտնել ու չի բացառել, որ մի օր հեռանալու է «Արսենալից»: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել նաև «արքայական» ակումբում հայտնվելու տարբերակը, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում իրավիճակը: 

Ըստ բրիտանական վերը նշված պարբերականի`«Արսենալը» իր ավագի հետ պայմանագիր է կնքել, որ եթե վերջինիս համար որևէ ակումբ առաջարկի ամնաքիչը 40 մլն. եվրո, իրենք կհամաձայնվեն վաճառել նրան: Այսպիսով, Ֆաբրեգասին ձեռք բերելու համար «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև իսկական պատերազմ է սպասվում: Անցած մրցաշրջանում կատալոնական ակումբը «Արսենալին» 35 մլն. եվրոյի առաջարկ էր արել, որը, սակայն, մերժվել է լոնդոնցիների կողմից: 

Просмотров: 275 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031