15:31
13.05.2011
Ժոզե Մոուրինյոն թույլատրել է
Գոնսալու Իգուաինին, Անխել դի Մարիային և Էսեկել Գարային մյուս երկուշաբթի
մեկնել Արգենտինա' չսպասելով Իսպանիայի առաջնության վերջին տուրում
«Ալմերիայի» հետ հանդիպմանը, հաղորդում է realmadrid.ru-ն:
37-րդ տուրում' «Վիլյառեալի» հետ
կիրակնօրյա խաղից հետո արգենտինացի ֆուտբոլիստներն ազատ կլինեն: Մոուրինյոն
մտադիր է խաղացողներին հագստանալու հնարավորություն տալ, մինչև Սերխիո
Բատիստան նրանց կհրավիրի Արգենտինայի հավաքական: Բոլոր երեք ֆուտբոլիստները
հայտավորված են իրենց ազգային թիմում' Ամերիկայի գավաթի խաղարկությանը,
որն անցկացվելու է Արգենտինայում' հունիսի 1-24-ը:
Առաջինը Մադրիդը կլքեն Իգուաինն ու
Գարայը: Գոնսալոն կմեկնի Բուենոս-Այրես, որտեղ կշարունակի վերակագնվել
վիրահատությունից հետո, նա լրջորեն զբաղվելու է իր առողջությամբ, քանի որ
ապրիլի 1-ից, վերադառնալով, խաղադաշտում անցկացրել է ընդամենը 397 րոպե: Դի
Մարիան Արգենտինա կտեղափողվի քիչ ավելի ուշ' երեքշաբթի Լոնդոնում
կայանալիք գովազդային միջացառմանը մասնակցելուց հետո:
Լուսանկարը` as.com-ի:
|