Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 2 » «ՌԵԱԼԸ» ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼՈՒ ՆՈՒՐԻ ՍԱՀԻՆԻՆ
18:39
«ՌԵԱԼԸ» ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼՈՒ ՆՈՒՐԻ ՍԱՀԻՆԻՆ

«Արսենալին», «Չելսիի» ու «Բավարիային» մերժելուց հետո «Բորուսիայի» կիսապաշտպանը համաձայնության է եկել «Ռեալի» հետ: Իր ներկայիս ակումբի հետ Սահինի պայմանագիրը ավարտվում է 2012թ.:Սահինի գործակալը նույն Օզիլի ներկայացուցիչն է: 

Նուրի Սահինը (Լյուդենշեյդ, Գերմանիա, 1988թ.) ամենայն հավանականությամբ կդառնա գալիք ամառային տարնսֆերի «Ռեալի» առաջին ձեռքբերումը: «Արքայական» ակումբը արդեն համաձայնության է եկել «Բորուսիայի» ֆուտբոլիստի հետ: Մնում է, որ երկու ակումբները քննարկեն Սահինի տրանսֆերի մանրամասները, որը իրականանալու է վերջինիս ակնհայտ ցանկության շնորհիվ: 

Սահինը ծնվել է Գերմանիայում, բայց թուրքական արմատներ ունի, ձախլիկ է, խաղում է կիսապաշտպանական գոտում, և դիտվում է որպես Խաբի Ալոնսոյի հիանալի լրացում: Իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև որպես եզրային, սակայն Սահինը ամբողջապես փայլում է հենց դաշտի կենտրոնում: 

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը հիացրել է իր խաղով «Ռեալի» ղեկավարությանն ու Ժոզե Մոուրինյոյին, որը իր համաձայնությունն է տվել Սահինի տրանսֆերի կապակցությամբ: 

«Բորուսիայի» հետ Սահինի պայմանագիրը ավարտվում է 2012թ.,և նա արդեն այն թարմացնելու առաջարկ է ստացել, սակայն լսելով «Ռեալի» կողմից հետաքրքված լինելու մասին` Սահինը որոշել է չգնալ այդ քայլին: Նա ցանակնում է հայտնվել «արքայական» թիմի կազմում, ինչպես տեղեկացնում է նրա գործակալ Ռեզա Ֆազելին`նույն Օզիլի գործակալը: 

Սահինը հասցրել է մերժել «Արսենալի», «Չելսիի» ու «Բավարիայի» առաջարկները և այժմ սպասում է այն պահին, երբ կկարողանա տեղափոխվել իր ցանկացած ակումբը: Նրա դեպքը նման է Օզիլի պատմությանը, որը «Ռեալից» առաջարկ ստանալու ժամանակ նույնպես մեկ տարվա պայմանագիր ուներ իր ակումբի հետ, այդ պատճառով «սպառնաց» մեկ տարի սպասել ու անվճար տեղափոխվել «Ռեալ», եթե իր տրանսֆերը չիրականանա: Նույնը կատարվում է Սահինի դեպքում: Եթե «Բորուսիան» այս ամառ խելամիտ գնով համաձայնության չգա «Ռեալի» հետ, Սահինը մեկ տարի կսպասի ու միանգամայն անվճար կտեղափոխվի Մադրիդ: 

Սահինի պայմանագրում պայմանագրի խզման գին նշված է 6 մլն, որը վճարելու դեպքում «Ռեալը» կարող է ներկայացնել խաղացողին, բայց գերմանացիները պահանջում են 20 մլն եվրո: Սակայն «Ռեալը», իր հերթին, կարծում է, որ նրանք շատ գոհ կլինեն նաև 10 մլն եվրո փոխհատուցման համար:

Просмотров: 324 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031