Մադրիդի «Ռեալը» շարունակում է
տնտղել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսին ձեռք բերելու հնարավոր
տարբերակները, հաղորդում է TMW-ն:
Սկզբում մադրիդցիները մտադիր էին
"քաղաքացիներին" 35 մլն. ֆունտ ստերլինգ առաջարկել 27-ամյա արգենտինացու
համար: Իսկ հիմա, բացի գումարից, պատրաստ են Մանչեսթեր ուղարկել 2
խաղացողի' Լասանա Դիարային և Սերխյո Կանալեսին:
Հիշեցնենք, որ Տևեսը բազմիցս Անգլիան լքելու և իսպանական կամ իտալական առաջնություններում հանդես գալու ցանկություն է հայտնել:
|