Մադրիդի Ռեալի ղեկավարությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի
կարգապահական կոմիտե, որպեսզի համաեվրոպական ֆուտբոլային այդ կառույցը,
քննության առնի ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպման հետ
կապված որոշ դրվագներ, ինչպես նաև որակազրկի կատալոնյան ակումբի վեց
ֆուտբոլիստների:
Մասնավորապես, Արքայական ակումբի ղեկավարությունը պահանջում է, որպեսզի
երկու խաղով որակազրկվեն Բարսելոնայի ֆուտբոլիստներ Դանի Ալվեշը, Պեդրոն և
Բուսկետսը՝ ոչ մարզական պահվածքի համար: Նշվում է, նաև այն, որ Բուսկետսը ռասիստական արտահայտություն է արել Մարսելոյի հասցեին: Ռեալը պահանջում է նաև, որ մեկ խաղով որակազրկվեն Պինտոն, Վալդեսն ու Կեյտան:
Բացի այդ, Արքայական ակումբը պահանջում է, որպեսզի համապատասխան սանկցիա
կիրառվի նաև Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ, քանի
որ գտնում է, թե ֆուտբոլիստների պահվածքը պայմանավորված է մարզիչների
հրահանգավորմամբ:
Հիշեցնենք, որ Բարսելոնան ևս բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե՝ վիճարկելով Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի՝ հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում արտահայտած մտքերը:
|