Լոնդոնի Չելսին, երեկ, 2-1 հաշվով առավելության հասավ Տոտենհեմի
նկատմամբ: Սակայն Չելսիի երկու գոլերն էլ բազում մեկնաբանությունների առիթ
են դարձել, քանի որ առաջինի դեպքում նշվում է, թե գնդակն ամբողջությամբ չէր
հատել դարպասային գիծը, իսկ երկրորդը՝ խփվել է խաղից դուրս վիճակից:
Այդ խնդրին է անդրադարձել նաև Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը և
նշել, որ միայն տեխնիկական միջամտության շնորհիվ կվերանան նման սխալ
որոշումները:
«Պետք է որևէ մեկը տեսնի, թե ինչպես գրանցվեցին այդ գոլերը: Առաջին
դեպքում, գնդակն ամբողջությամբ չէր հատել գիծը, իսկ երկրորդում՝ կար խաղից
դուրս վիճակ: Միայն տեխնոլոգիան կարող է լուծել այդ խնդիրը»
«Ընդհամենը հինգ վայրկյան կխլի, որպեսզի համոզվենք, թե ինչ է իրականում
պատահել: Դժվար էր, գրեթե անհնարին, որ եզրային մրցավարը, այնտեղից, ուր
գտնվում էր, ունենա հստակ կարծիք այդ դրվագում: Նրան չեմ մեղադրում,
պարզապես նա սխալ գուշակություն արեց: Կան բավական խաղեր դեռևս և կարող է
շատ բաներ պատահել մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է Ռեդնապը:
|