Լեգենդար Ռոբերտո Բաջոն շնորհավորել է Ռոմայի ավագ Ֆրանչեսկո Տոտտիին՝ իր կարիերայի ընթացքում նոր ցուցանիշ արձանագրելու համար:
Արդեն տեղեկացրել ենք, որ Տոտտին, Ա Սերիայում խփելով իր 206-րդ գոլ՝ բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Բաջոյից և այժ հինգերորդ հորիզոնականում է:
«Շնորհավորում եմ Տոտտիին: 206 գոլ Ա Սերիայում՝ դա հիանալի արդյունք է: Չեմ ցավում այն բանի համար, որ նա առաջ անցավ ինձանից, քանի որ Տոտտին մեծ ֆուտբոլիստ է»,- մեջբերում է Բաջոյի խոսքերը Football Italia-ն: