Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն, երեկ, դառնալով չորս գոլի
հեղինակ՝ «Ոսկե խաղակոշիկի» և Իսպանիայի Պրեմիեր լիգայի լավագույն
ռմբարկուի համար պայքարում առաջ անցավ Լիոնել Մեսսիից:
Քրիստիանո Ռոնալդոն, իսպանական Պրեմիեր լիգայում իր գոլերի քանակը հասցրեց 33-ի, մինչդեռ Մեսսիի օգտին գրանցված է 31 գոլ:
Իսկ, ընդհանուր առմամբ, Ռոնալդոն, Ռեալի կազմում, մասնակցել է Լա Լիգայի
60 հանդիպումների, որոնցում դարձել է 59 գոլի հեղինակ, որը հիանալի
ցուցանիշ է:
|