10:50
12.05.2011
Իսպանական "Բարսելոնայի"
նախագահ Սանդրո Ռոսելը շնորհավորել է իր թիմին և երկրպագուներին' երկրի
հերթական չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ, հաղորդում է
Marca-ն:
"Լևանտեի" հետ խաղից հետո Ռոսելը նշել է, որ հաջողության հասան կատալոնական ակումբի դավանած արժեքների շնորհիվ:
"Ես շատ գոհ եմ թիմի ջանասիրությունից,
աշխատանքից և խաղից: Այս հաղթանակը պայմանավորված է "Բարսելոնային" բնորոշ
արժեքներով, ինչպիսիք են' համապատասխան դաստիարակությունը, ազնիվ խաղի
սկզբունքը և թիմի երկրպագուները: Բացի այդ, թիմի մարզչական շտաբն իր
բարձրության վրա էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել "Լևանտեի"
երկրպագուներին' Աբիդալին ուղղված ծափահարությունների համար: Այժմ արդեն
կարող ենք պատրաստվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, որից հետո
կվերադառնանք մրցաշրջանի ընթացքում ծագած մի շարք հարցերի",- ասել է
Ռոսելը:
Լուսանկարը` sport.es-ի:
|