«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ պատասխան
հանդիպման նախօրեին AS պարբերականի հետ հարցազրույցում նշել է, որ իրեն
դուր չի եկել երկու ակումբների երկրապագուների պահելաձևը։
- Դուք գո՞հ եք առաջին հանդիպման արդյունքից։
- Ես ինձ մի փոքր անհարմար եմ զգում,
որ մենք այդպես միանգամից կարողացանք ունենալ երկու գնդակի առավելություն,
քանի որ «Ռեալի» ֆուտբոլիստները արժանի պայքար մղեցին և լավ էին խաղում։
Մեզ համար մեծ պատիվ է խաղալ նման հակառակորդի դեմ։
- Ինչպե՞ս են ձեր հարաբերությունները մադրիդյան ակումբի հետ տեղի ունեցածից հետո։
- Ես կուզենայի օգտվել
հնարավորությունից և խնդրել մեր ակումբի բոլոր երկրպագուներին աջակցել
«Բարսելոնային», այլ ոչ թե բարկացնել մեր հակառակորդներին։ Ես այս ամենը
ասում եմ, քանի որ ինձ դուր չեկավ մթնոլորտը, որը տիրում էր վերջին
հանդիպման ժամանակ։
- Դուք պատրաստվու՞մ եք խոսել այդ խնդրի մասին պաշտոնական մակարդակի վրա։
- Առայժմ նման բան չեմ նախատեսում։
Սակայն մի բան է շփվել «Ռեալի» ներկայացուցիչների հետ, մեկ այլ՝ համոզել
մարդկանց, որոնք կգան մարզադաշտ, որ պետք է իրենց արժանավույն պահեն։
- Դուք արդեն հնարավորություն ունեցե՞լ եք շփվել Ֆլորենտինո Պերեսի հետ։
- Ոչ, առայժմ այդպիսի հնրավարություն չի եղել։ Չեմ շփվել նաև մադրիդյան ակումբի որևէ այլ ներկայացուցչի հետ։
- Դուք արդեն գիտե՞ք, թե տրիբունայի որ հատվածից կհետևի հանդիպմանը Մոուրինյոն։
- Այն հատվածից, որը նրան կտրամադրի ՈՒԵՖԱ-ն։
Աղբյուրը՝ Sportbox.ru
|