Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 13
Հյուրեր: 13
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 3 » ՍԹԻՎ ՄԱՔՄԱՆԵՄԱՆ.«ՄԱԴՐԻԴԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»
18:22
ՍԹԻՎ ՄԱՔՄԱՆԵՄԱՆ.«ՄԱԴՐԻԴԸ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

Անցյալի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը՝ Սթիվ Մաքմանեմանը, ով իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Ռեալի» կազմում և հաղթել է Կատալոնացիներին, այսօր խոսել է AS իսպանական պարբերականի լրագրողների հետ: 

Ինչո՞վ եք դուք հիմա զբաղվում.

 « Ես աշխատում եմ որպես մեկնաբան «ESPN» ալիքում, նաև վարում եմ Իսպանական հաղորդում Մեքսիկայի համար: Իմ մոտ ամեն ինչ լավ է, ապրում եմ Մանչեսթերում կնոջս և 2 երեխաներիս հետ»:
 
Բայց դուք այդքան տարիներ ապրել եք Իսպանիայում...

 «Այո, ես սիրում եմ Իսպանիան, Մալյորկա քաղաքում ունեմ բնակարան, 4 տարի կրել եմ «Արքայական» ակումբի մարզաշապիկը, այդ տարիները լավագույնն էին իմ կյանքում: Անցած տարի ես խաղացի «Բեռնաբեույում» «Ռեալի» վետերաների կազմում «Միլանի» դեմ , հեքիաթային պահ էր ինձ համար՝ վերդառնալ հարազատ մարզադաշտ, տեսնել հին ընկերներին»: 


Ձեզ դու՞ր գալիս է մեկնաբանի աշխատանքը. 

«Այո, սա հիանալի միջոց է իրական մասնագիտությունս հիշելու համար, ես միշտ տեղեկացվածեմ ֆուտբոլային նորություներից»: 


Պատկերացնու՞մ եք ձեզ մարզիչի դերում: 

«Ոչ, Անգլիայում շատ դժվար է դառնալ մարզիչ: Դա դժվար աշխատանք է, ես նախընտրում եմ հեռուստատեսությունը»:

 
Հետևու՞մ եք Մադրիդի « Ռեալին» 

Ամեն շաբաթ դիտում եմ նրանց խաղերը: Ինձ դուր է գալիս նրանց խաղը, ամեն ինչ կամաց-կամաց կհարթվի: Ակումբի միակ պռոբլեմը ՝ «Բարսան» է:

 
Դիտելու ե՞ք այսօրվա հանդիպումը: 

Իհարկե: «Բարսելոնան» զորեղ, է նամանավանդ, երբ խաղում է իր ֆուտբոլը, շատ դժվար է լինելու հաղթանակին հասնելը: Մրցաշրջանից առաջ ֆավորիտը Կատալոնացիներն էին, այժմ նույնպես նրանք են, բայց մի բանը անհերքելի է այսօր Մադրիդը պայքարելու է մինչև վերջ

 

Դուք գիտեք թե ինչ է նշանակում հաղթել «Նոու- Կամպում» 2-0 հաշվով, այդ ժամանակ դուք խփեցիք պատմական գոլ «Բարսայի» դարպասը: 

Ինչպիսի՜ հիշողություներ են. անմոռանալի երեկո էր: Զիդանը և ես դարձանք գոլերի հեղինակները, և հաղթեցինք առաջին խաղում ,Մադրիդում 1-1 ավարտելով հանդիպումը, դուրս եկանք եզրափակիչ, իսկ հետո բոլորը գիտեն ինչ եղավ՝ իններորդ անգամ հաղթեցինք:

 
Այժմյան Մադրիդը նմա՞ն է այն Մադրիդին, որում դուք եք հանդես եկել: 

2 տարբեր ակումբներեն, այն ժամանակ ամեն ինչ այլ էր, և «Բարսան» նույնպես ուրիշ էր:

 
Ինչու՞ չեն սիրում Մոուրինյոյին և Ռոնալդուին: 

Ես չգիտեմ , երբ նրանք այստեղ էին նրանց բոլորը սիրում են և շարունակում են սիրել:

 
Ամենից շատ ի՞նչն է ձեզ դուր գալիս այս «Ռեալում» 

Ինձ դուր է գալիս Մեսութ Օզիլի խաղը, ակումբում տիրող մթնոլորտը, մարզադաշտը և այդ հիանալի սպիտակ մարզաշապիկները: Խաբի Ալոնսոն իսկական առաջատար է, Կասիլիասը`՝ ավագը, նա հիանալի խաղացող է ,ես նրան հիշում եմ որպես երիտասարդ տղա, ուղղակի անհավանական է, այսքան երկար ճանապարհ անցավ և հիմա ավագն է: 


Դուք կցանկանայի՞ք խաղալ ներկայիս Մադրիդում 

Ոչ, ես կնախընտրեի մնալ այն մադրիդում, որում խաղում էին Սանչեսը և Հիերրոն: Իմ ակումբը նույնպես հիասքանչ էր , դա եղել է՝ «ԻՄ» Մադրիդը: 


Ինչ կասեք Մոուրինյոյի մասին 
Նա լավ մարզիչ է, ինձ շատ է դուր գալիս, սակայն, անձամբ նրան չեմ ճանաչում: Նա նվաճել է ամեն բան լինելով «Պորտուի» , «Չելսիի», « Ինտերի» մարզիչ, ես վստահ եմ այս հարցում ճիշտ ընտրություն է կատարվել:

 
Ի՞սկ Ռոնալդուն, և նրա խա՞ղը 

Ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, Իսպանական առաջնությունում նա շարունակում է գոլեր խփել,պետք է ուրախ լինեն, որ «Լա Լիգայում » խաղում են նման ֆուտբոլիստներ, որոնցից են՝ Ռոնալդոն, Մեսսին, Խաբի ԱԼոնսոն, Ինյեստան և այլն:

 
Եվ այսպես դիտելու՞ եք հանդիպումը

Այո, իհարկե, դուք արդեն գիտեք ես, բաց չեմ թողնում «Ռեալի» ոչ մի հանդիպում: 

Просмотров: 297 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031