Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 2 » Տոտտին առաջ անցավ Բաջոյից
18:50
Տոտտին առաջ անցավ Բաջոյից

Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում, երեկ կայացավ Բարի-Ռոմա հանդիպումը, որն ավարտվեց մայրաքաղաքային թիմի՝ 2-3 հաշվով հաղթանակով: Երկու գոլ իր հաշվին գրանցեց Ռոմայի լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին, որից հետո, Իտալիայի Ա Սերիայում նրա գոլերի քանակը հասավ 206-ի:

Այդ ցուցանիշով, Ֆրանչեսկո Տոտտին, այժմ արդեն Իտալիայի Ա Սերիայի բոլոր ժամանակների հինգերորդ լավագույն ռմբարկուն է, քանի որ առաջ անցավ իտալական ֆուտբոլի մեկ այլ լեգենդի՝ Ռոբերտո Բաջոյին (205 գոլ):

Ռոմայի 34-ամյա ավագը, Ա Սերիյաի բոլոր ժամանակների ռմբարկուների ցուցակում զիջում է Սիվիո Պիոլային (274 գոլ),  Գունար Նորդալին (225 գոլ), Ջուզեպպե Մեացային ու Ժոզե Ալտաֆինիին (երկուսն էլ՝ 216 գոլ):

Տոտտին, այս մրցաշրջանում արդեն աչքի է ընկել 14 անգամ և իր ցուցանիշը կարող է բարձրացնել, քանի որ դեռ երեք տուր կա, մինչ մրցաշրջանի ավարտը: Բավական իրատեսական է, որ արդեն մյուս մրցաշրջանում, Տոտտին դուրս գա ռմբարկուների ցանկի երրորդ հորիզոնական, քանի որ այդ տեղում հայտնվելու համար, նրան մնացել է խփելու 11 գոլ:

«Երջանիկ եմ, որ իմ կարիերայի ընթացքում, կարողացա ևս մեկ ռեկորդ սահմանել և հույս ունեմ գերազանցելու նաև այլ ռեկորդներ»,- Բարիի հետ կայացած հանդիպումից հետո ասել է Տոտտին:

Просмотров: 258 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031