Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 11
Հյուրեր: 11
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 4 » Վալդանոն վստահ է, որ մրցավարը նորից խանգարեց Ռեալին
16:19
Վալդանոն վստահ է, որ մրցավարը նորից խանգարեց Ռեալին
Վալդանոն վստահ է, որ մրցավարը նորից խանգարեց Ռեալին (Վիդեո)

Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղից հետո ասել է, որ մրցավարների որոշումները  կրկին ազդեցություն ունեցան խաղի արդյունքի վրա:

"Շնորհավորում ենք "Բարսելոնային" եզրափակչի ուղեգիր նվաճելու կապակցությամբ, բայց, ինչպես նախորդ խաղում, մեր առանցքային ֆուտբոլիստի հեռացումը բեկումնային եղավ, այս խաղում նույնպես մրցավարների որոշումը ազդեց արդյունքի վրա: Ռոնալդուի և Պիկեի ընդհարման ժամանակ մրցավարը չսուլեց, իսկ երբ Ռոնալդուն ընկնելիս դիպավ Մասկերանոյին, խաղն ընդհատեց:


Երբեք չեմ տեսել, որ ֆուտբոլիստը մեջքով կանոններ խախտի: Եթե այս դրվագում գոլը հաշվեին, խաղը լրիվ այլ ընթացք կստանար: Այս սխալը մեծ հարված էր, հուսով ենք, հետագայում ավելի հաջողակ կլինենք: "Բարսելոնայի" հետ անցկացրած 4 խաղերում մենք մեկ հաղթանակ ենք տարել, 2 խաղ անցկացրել ոչ-ոքի և կրել մեկ պարտություն: Մեր երիտասարդ թիմն ավելի հաջող է հանդես գալիս ու դեռ աճելու տեղ ունի",- Վալդանոյի խոսքերը մեջբերել է "Արքայական ակումբի" պաշտոնական կայքը:


Հիշեցնենք, որ առաջին խաղում "Ռեալը" սեփական հարկի տակ
պարտվել էր կատալոնացիներին  0-2 հաշվով:


Просмотров: 308 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031