«Հերկուլեսի» հարձակվող Նելսոն Վալդեսը չի պատրաստվում թիմում մնալ
Պրիմերայից դուրս մնալու դեպքում:«Երկրորդ լիգայում ես հաստատ չեմ խաղա:
Հուսով եմ, որ մենք համաձայնության կգանք, եթե «Հերկուլեսն» այնուամենայնիվ
կհեռանա Պրիմերայիս»,- Վալդեսի խոսքերը մեջբերում է
Transfermarket.de-ն: Այս մրցաշրջանում պարագվայցին, որը Իսպանիա էր
տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից», 24 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: