Արսենալի հարձակվող Ռոբին Վան Պերսին գտնում է, որ թիմը, հաջորդ մրցաշրջանում պետք է ձեռք բերի որևէ տիտղոս:
«Եկել է ժամանակը, որպեսզի վերջին քայլը կատարենք: Այս տարի, մենք
հանդես եկանք Լիգայի գավաթի եզրափակիչում, սակայն այսպիսի պայմաններում,
թիմը պետք է մասնակցի երկու կամ երեք մրցաշարերի եզրափակիչներում»
«Նայեք Մանչեսթեր Յունայթեդին, մենք կարող ենք նրանցից ավելի լավ լինել:
Սակայն նրանք, ամենայն հավանականությամբ, կխաղան Չենպիոնների լիգայի
եզրափակիչում, ունեն լավ հնարավորություններ Պրեմիեր լիգան հաղթելու համար և
խաղացել են Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում: Մենք ցանկանում ենք լինել
նմանօրինակ դրության մեջ և մենք պետք է դա անենք»
«Անցյալ կիրակի, Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ հաղթանակը ծայրահեղ
կարևոր էր: Եթե մենք պարտվեինք, իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեր, ապա
«քաղաքացիներ»-ն առաջ կանցնեին մեզանից մրցաշարային աղյուսակում, որը
կլիներ սարսափելի»,
|