Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 6
Հյուրեր: 6
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 5 » ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ. «ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻԱՑՆՈՒՄ ԷԻՆ»
15:03
ԽԱԲԻ ԱԼՈՆՍՈ. «ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻԱՑՆՈՒՄ ԷԻՆ»

«Երբ խփեցինք առաջին գնդակը, ինչը ամենադժվարն էր, այն չարձանագրեցին»: 

Ինչպես և խաղընկերները, Խաբի Ալոնսոն նույնպես գոհ էր թիմի տարած աշխատանքից, սակայն վրդովված էր մրցավարների գործողություններից. «Չեմ սիրում խոսել նման թեմաներով, սակայն այս անգամ ակնհայտ է, որ այդ գնդակը շատ բան կարող էր փոխել խաղում: Իհարկե ամեն ինչ արդեն անցյալում է, և նայում ենք դեպի ապագա, սակայն մենք դժգոհ ենք»: 

Իգուաինի չարձանագրված գնդակը երեկվա հանդիպման կարևորագույն դրվագներից էր: Խոսելով այս մասին`Ալոնսոն նշեց. «Երբ խփեցինք առաջին գնդակը, ինչը ամենադժվարն էր, այն չհաշվեցին: Չեմ սիրում քննադատել մրցավարների գործողությունները, սակայն այս անգամ այդ սխալը շատ թանկ նստեց մեզ վրա: Մրցավարի սխալի պատճառով ծանր դրության մեջ հայտնվեցինք նաև անցած կիսաեզրափակչում»: 

«Չեմպիոնների լիգան արդեն անցյալում է, և նայում ենք դեպի ապագա, այնուամենայնիվ մենք դժգոհ ենք: Իսկ այդ դժգոհության առիթը շատ ակնհայտ ու պարզ է»,-նշել է Ալոնսոն`ընդգծելով նաև, որ գոհ է դաշտում իրենց տարած աշխատանքից: «Թիմը արեց հնարավոր ամեն բան: Ցուցադրեցինք մեր պլանավորած խաղը: Մեզ հաջողվեց արդյունքի հասնել, սակայն մրցավարները որոշեցին չգրանցել այն: 1-0-ի ժամանակ ամեն ինչ ավելի բարդացավ, սակայն մենք բավականաչափ ուժ գտանք հաշիվը հավասարեցնելու ու պայքարելու համար: Թիմը ոչ մի մեղադրանքի ու քննադատության արժանի չէ»,-հավաստիացրել է Խաբի Ալոնսոն: 

Просмотров: 301 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031