Ռուսական Պրեմիեր լիգայի շրջանակներում, երեկ, Ռուբինի հետ խաղում,
խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ նա արդեն երկար ժամանակ է, ինչ վնասվածքի պատճառով չէր
կարողանում մասնակցել իր թիմի՝ Կրասնոդարի հանդիպումներին: Մովսիսյանը
խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 73-րդ րոպեին:
Ռուբինի հետ խաղում, չնայած Կրասնոդարի ֆուտբոլիստները կարողացան
առաջինը հաջողության հասնել, սակայն հետագայում բաց թողեցին երկու գնդակ և
պարտություն կրեցին 2-1 հաշվով:
Մովսիսյանի Կրասնոդարը, այժմ, 8 տուրերից հետո վաստակած տաս միավորով՝ զբաղեցնում է ռուսական Պրեմիեր լիգայի ութերորդ հորիզոնականը:
|