Главная » 2011»Май»10 » Զագալո. Ռոնալդինիոն չի համապատասխանում Բրազիլիայի հավաքականին
16:37
Զագալո. Ռոնալդինիոն չի համապատասխանում Բրազիլիայի հավաքականին
Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Մարիո Զագալոն գտնում է, որ Ռոնալդինիոն այլևս չի կարող հանդես գալ ազգային ընտրանու կազմում:
«Երբ Ռոնալդինիոն հանդես էր գալիս Բարսելոնայում, նա արտակարգ խաղ էր ցուցադրում: Այնտեղ նա հաղթեց ամեն ինչ, սակայն երբ տեղափոխվեց իտալական Միլան, արդեն առաջվա Ռոնալդինիոն չէր: Այժմ Ֆլամենգոյի մարզիչ Վանդերլեյ Լյուկսեմբուրգուն փորձում է նրա համար տեղ գտնել խաղադաշտում, սակայն նա 100 մետրի ֆուտբոլիստ չէ: Ռոնալդինիոն՝ 30 մետրի ֆուտբոլիստ է: Բրազիլիայի հավաքականում հանդես գալու համար, նա չունի համապատասխան պայմաններ»,- մեջբերում է Զագալոյի խոսքերը O Globo-ն:
Հավելենք, որ Ռոնալդինիոն մեծ ցանկություն ունի կրկին հանդես գալ Բրազիլիայի հավաքականում: