Լևանտեի հետ խաղում չեմպիոն հռչակվելուց հետո, երբ Բարսելոնայի
ֆուտբոլիստները վերադառնում էին ինքնաթիռով, բավական զվարճալի իրավիճակ
արձանագրվեց Լիոնել Մեսսիի մասնակցությամբ:
Բարսայի անձնակազմը երգում էր, շամպայն խմում և հարվածում ինքնաթիռի
սալոնի պատերին, իսկ Մեսսին նստած էր այն հատվածում, ուր անվտանգույթան
դուռն էր: Նրա հարվածից հետո, ինչ-որ հատված դուրս է գալիս տեղից, որը նա
կարողանում է կրկին փակցնել տեղը, սակայն նկատողությունից չի կարողանում
խուսափել:
|