15:08
12.05.2011
Իտալական "Միլանի" հոլանդացի
կիսապաշտպանը պարզապես վերջնագիր է ներկայացրել ակումբին. կամ նրան նոր
պայմանագիր են առաջարկում, կամ ինքը լքում է թիմը:
Հիշեցնենք, որ Զեդորֆի, Պիրլոյի և Ամբրոզինիի պայմանագրերը լրանում են հունիսին և նրանց ապագան դեռ հարցականի տակ է:
"Ակումբի ղեկավարությունն ինձ խնդրել էր հետաձգել բանակցությունները, մինչև մենք կհաղթենք սկուդետոն,- ասել է Զեդորֆը Corriere Dello Sport -ի հետ զրույցում,-հիմա, երբ մենք հաղթել ենք, ես կուզեի հստակեցնել ստեղծված իրավիճակը":
"Սիլվիո Բեռլուսկոնիի հետ լավ
հարաբերությունների մեջ ենք, բայց ցանկացած բանակցությունները վարում է
Ադրիանո Գալինին: Իմ կարիերայի մեծ մասը ես անցկացրել եմ "Միլանում",
սիրում եմ այս ակումբը, բայց ուզում եմ իմանալ' այստեղ ինձ վրա հույս դնում
են, թե ոչ":
|