Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Май » 6 » Զիդանն ու Մատերացին արդեն հաշտվե՞լ են
14:22
Զիդանն ու Մատերացին արդեն հաշտվե՞լ են

Միլանի Ինտերի պաշտպան Մարկո Մատերացին հայտարարել է, որ Զինեդին Զիդանի հետ այլևս որևէ խնդիր չունեն և իրենց միջև արդեն զինադադար է կայացել: Պարզվում է, որ երկու ֆուտբոլիստները հանդիպել են իրար հետ, երբ Ռեալը, Չեմպիոնների լիգայի շրջանակներում, մեկնել էր Միլան՝ հանդիպում անցկացնելու տեղի համանուն թիմի հետ:

«Հանդիպեցինք հյուրանոցի ավտոկայանատեղիում: Դեմ առ դեմ հանդիպումն այլ էր, քանի որ հասանք զինադադարի: Նա ասաց, որ չճանաչեց ինձ և կարծում էր, որ ինչ-որ երկրպագու եմ: Նրան պարզեցի ձեռքս և ասացի, որ ափսոսում եմ այն ամենի համար, ինչ պատահել է: Նա ինձ պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, չկա որևէ խնդիր, մի անհանգստացիր»»,- իրենց հանդիպումը ներկայացրել է Մատերացին՝ ֆրանսիական So Foot-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2006 թ. առաջնության եզրափակիչում, երբ իրար դեմ խաղում էին Ֆրանսիայի և Իտալիայի հավաքականները, Մատերացին ինչ-որ բան ասաց Զիդանին, որից հետո վերջինս գլխի հարված հասցրեց իտալացու կրծքին և նրան տապալեց գետնին: Այդ դեպքից հետո, Զիդանը հեռացվեց խաղադաշտից, իսկ հանդիպումը,  հետխաղյա 11մ. հարավածաշարի արդյունքում (5-3), ավարտվեց Իտալիայի հաղթանակով, որն էլ հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Просмотров: 269 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Май 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031