Բացի
այն, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի այս խաղարկության թիմերի
շրջանակներում լավագույն ցուցանիշներն է ցույց տալիս, այն նաև նոր
ռեկորդներ է սահմանում: 10 խաղից 8-ում գոլ չընդունելով թիմը գերազանցել է
սեփական ռեկորդը, որը սահմանվել էր 1997/98 մրցաշրջանում ու կրկնվել էր
2001/02-ում, երբ թիմը նույն փուլում 7 խաղերում էր անառիկ պահել դարպասը,
եվ այդ մրցաշրջաններում թիմը, համապատասխանաբար, հաղթել է իր 7-րդ ու 9-րդ
գավաթները:
Այս
խաղարկության առաջին խաղում «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Այաքսի» հետ ու
հաղթեց 2-0 հաշվով: Դրանից հետո մրցակցի դաշտում թիմը պարտության մատնեց
նույն «Այաքսին» ու «Օսերին»: «Բեռնաբեուում» «Ռեալը» ֆրանսիական թիմին
նորից հաղթեց, բացի այդ էլ պարտության մատնեց «Միլանին»:
1/8
փուլի առաջին խաղում 1-1 խաղալուց հետո թիմը վստահ հաղթանակ տարավ 3-0
հաշվով սեփական դաշտում: Իսկ ահա «Տոտենհեմին» նախ սեփական դաշտում հաղթեց
4-0, իսկ հետո Անգլիայում հաղթեց 0-1 հաշվով:
«ՌԵԱԼԻ» ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ ԱՌԱՆՑ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՉԼ-Ի 2010/11 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
|
ԽԱՂ |
ՀԱՇԻՎ |
Ռեալ Մադրիդ - Այաքս
|
2-0 |
Օսեր - Ռեալ Մադրիդ
|
0-1 |
Ռեալ Մադրիդ - Միլան
|
2-0 |
Այաքս - Ռեալ Մադրիդ
|
0-4 |
Ռեալ Մադրիդ - Օսեր
|
4-0 |
Ռեալ Մադրիդ - Լիոն
|
3-0 |
Ռեալ Մադրիդ - Տոտենհեմ
|
4-0 |
Տոտենհեմ - Ռեալ Մադրիդ
|
0-1 |
Գևոր, Realmadrid.am |