|
Главная » 2011 » Апрель » 16
|
![]()
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գովաբանական խոսքեր է
հնչեցրել Ինտերի նախագահ Մասիմո Մորատտիի հասցեին այն բանի համար, որ
չնայած Ինտերը դուրս էր մնացել ՉԼ-ի քառորդ եզրափակիչից, սակայն իտալացին
չէր քննադատել ֆուտբոլիստներին, այլ խրախուսական խոսքեր էր ասել նրանց
գործադրած ջանքերի համար:
«Նախագահի խոսքերն ինձ հուզեցին. նա իրականում մեծ մարդ է: Այդ դժվար
պահերին, նա շնորհակալության խոսքեր ասած ֆուտբոլիստներին՝ իրենց գործադրած
ջանքերի համար: Նրա խոսքերը ցույց են տալիս ֆուտբոլային աշխարհին, որ
այդպիսին պետք է
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
AS-ը տեղեկացնում է, որ իտալական Նապոլին ցանկանում է ձեռք բերել
Մադրիդի Ատլետիկոյի հարձակվող Դիեգո Ֆորլանին, ընդ որում չցանկանալով
բաժանվել մեկ այլ ուրուգվայցուց՝ Էդիսոն Կավանիից, ում նկատմամբ մեծ
հետաքրքրություն են դրսևորում եվրոպական մի շարք մեծ ակումբներ: Նշվում է,
որ նեապոլցիները պատրաստ են Ֆորլանի համար իսպանական ակումբին առաջարկել 18
միլիոն եվրո:
Եթե կայանա այդ տրանսֆերը, ապա շատ հավանական է, որ Նապոլիի առջևի գիծը կազմեն Ուրուգվայի հավաքականի հարձակման գծի առաջատարները:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Հարրի Ռեդնապի կարծիքով, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնում, Ալեքս Ֆերգյուսոնին կփոխարինի Ժոզե Մոուրինիոն, երբ շոտլանդացի հանրահայտ մարզիչը թողնի մարզչական կարիերան: Նա նաև հայտարարել է, որ հիանում է Մոուրինիոյով:«Բոլոր մարզիչների մեջ, որոնց հետ մրցակցել եմ այս տարի, լավագույնը մեկն է՝ Ժոզե Մոուրինիոն: Նրա նկատմամբ կան հակասական կարծիքներ. կամ նրան ատում են կամ պաշտում: Ես պարզապես նրանով հիանում եմ: Կարծում եմ, որ ապագայում նա կփոխարինի Ալեքս Ֆերգյուսոնին»,- մասնավորապես ասել է Տոտենհեմի գլխավոր մարզիչը
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Footballpress.net-ի փոխանցմամբ, Դիդիե Դրոգբան, այս ամռանը, կարող է հեռանալ Չելսիից: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է քննարկել հարձակվողի տրանսֆերի վաճառքի պայմանները: Հիշեցնենք, որ նախկինում, Դրոգբայի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում Մադրիդի Ռեալն ու Մարսելի Օլիմպիկը:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Այս տարի, Կատալոնիայի զատկական տոնախմբումը զերծ չի մնացել ֆուտբոլային թեմայից: Այնտեղ, Լիոնել Մեսսիի նկատմամբ սերն այն աստիճանի է հասնում, որ ավանդաբար պատրաստվող զատկական պնակը զարդարված է լինելու նաև ֆուտբոլիստի փոքրիկ արձանիկով (լուսանկարում):
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է այն փաստը, որ մամլո ասուլիսի ժամանակ լուռ է մնացել Ժոզե Մոուրինիոն և չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին:«Մոուրինիոն չի խոսել այն պատճառով, որպեսզի չթեժացնի կրքերը: Այն ամենը ինչ ասում է Մոուրինիոն՝ ենթարկվում է բացատրության: Ափսոսում եմ, որ մամուլի որոշ ներկայացուցիչներ հեռացան մամլո ասուլիսից, երբ իմացան, որ Մոուրինիոյի փոխարեն պետք է խոսի Կարանկան: Դա անհարգալից վերաբերմունք է վերջինիս նկատմամբ»,- մեջբերում է Վալդանոյի խոսքերը Marca-ն:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բարսելոնայի խաղարկող Խավին, AS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Կլասիկո»-ից առաջ, կատալոնյան ակումբը գտնվում է հիանալի մարզավիճակում: Նա նշել է նաև, որ Ռեալի հետ, ապրիլի 16-ին կայանալիք հանդիպմանը, նշանակություն կարող է ունենալ նաև մարզական բախտը:«Ռեալի հետ խաղից առաջ, թիմը գտնվում է ֆունկցիոնալ հիանալի վիճակում: Մենք չենք հոգնել և կարող ենք նույն ռիթմով հանդես գալ 90 րոպե: Այդ պատճառով, կարծում եմ, որ առաջնության վճռորոշ փուլում, Բարսան գտնվում է անհրաժեշտ մարզավիճակում: Մենք պատրաստ ենք հաղթել Ռեալին, պարզապես հարկավոր է նաև մարզական բախտ»,- հայտարարել է Խավին:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է արտահայտել առաջիկա «Կլասիկո»-ի վերաբերյալ: Նա գտնում է, որ այս խաղում չի կարող լինել այնպես, ինչպես եղավ «Նոու Կամպ» մարզադաշտում, երբ կատալոնյան ակումբը 5-0 հաշվով առավելության հասավ իր անհաշտ մրցակցի նկատմամբ:«Չեմ կարծում, որ այս խաղում կարող է կրկնվել 5-0 հաշիվը: Ինչ վերաբերում է թիմերի խաղաոճին, պետք է նշեմ, որ Բարսան սիրում է երկար և համբերատար խաղարկել գնդակը, իսկ Ռեալը դավանում է արագ խաղ և փոքր-ինչ ռիսկի է դիմում: Չորս իսպանական «Կլասիկո», դա ֆուտբոլային իսկական տոն է»,- մեջբերում է Վիսենտե դել Բոսկեի խոսքերը Marca-ն:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Այսօր կայացան Հայաստանի առաջնության 4-րդ տուրի երկու հանդիպումներ: Բավական գոլառատ ստացվեց Միկայի և Իմպուլսի միջև կայացած հանդիպումը, որում գրանցվեց հինգ գոլ: Ավելի ուժեղ գտնվեցին Միկայի ֆուտբոլիստները, որոնք առավելության հասան մրցակցի նկատմամբ 3-2 հաշվով:Մյուս խաղում՝ Կապանի Գանձասարը, հյուրընկալվելիս կարողացավ նվազագույն՝ 0-1 հաշվով հաղթանակ տոնել Արարատի նկատմամբ: Միկա»-Իմպուլս 3:2 (1:1) Երևան, «Միկա» մարզադաշտ Մրցավար` Մանուկ Ֆահրադյան Գոլերը` Կոնստանտին Մանդրիչենկո, 14, Նարեկ Բեգլարյան, 62, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 76 (Միկա), Աղվան Հայրապետյան, 34, Զավեն Բադոյան, 57 (Իմպուլս)
Արարատ-Գանձասար 0:1 (0:0) Երևան, «Հրազդան» մարզադաշտ Մրցավար`&nbs
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր ցանկը: Ուրախալի է, որ Հայաստանի ընտրանին, Ռուսաստանի հավաքականի հետ ոչ-ոքի արդյունքից հետո, իր վարկանիշային միավորները բարձրացրել է 23-ով (524 մ.) և վերելք է ապրել երեք հորիզոնականով: Մեր ընտրանին այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը:Եվրո-2012-ի ընտրական փուլում, Հայաստանի հավաքականներից միայն Իռլանդիան է կարողացել պահպանել իր նախկին հորիզոնականը (34): Մինչդեռ Ռուսաստանը և Սլովակիան, նահանջել են հինգ հորիզոնականով և այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 18-րդ և 27-րդ տեղերը: Իսկ Մակեդոնիան նահանջել է երկու կետով և այժմ գտնվում է վարկանիշային ցանկի 85-րդ հորիզոնականում: Առաջվա պես, վարկանիշային աղյուսակը գլխավորում է Իսպանիայի հավաքականը (1857 միավոր), երկրորդ տե
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Այժմ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Բարսելոնայի պաշտպան Պիկեն և հայտնի երգչուհի Շակիրան հանդիպում են: Նրանք առաջվա պես էլ չեն թաքցնում իրենց կապը և միասին, ձեռք ձեռքի բռնած դուրս են եկել զբոսանքի: Բնականաբար, պապարացիները հետևել են նրանց և մինչև անգամ կարողացել լուսանկարել նրանց համբուրվելիս, որն ամենևին էլ չի անհանգստացրել զույգին:«Շատ երջանիկ եմ, նույնը նաև նա և դա է ամբողջը»,- կարճ պատասխան է տվել Պիկեն՝ El Mundo Deportivo-ի լրագրողի տված հարցին:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իրանի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կայացած Սանաթ-Նավթ-Պայկան հանդիպմանը, գոլի հեղինակ է դարձել Լևոն Պաչաջյանը, ինչի շնորհիվ նրա թիմը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով:Այս հաղթանակացի հետո, հայ ֆուտբոլիստի թիմը՝ Սանաթ Նավթը, ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Բարձրագույն խմբի և Եվրոպայի հեղինակավոր առաջնություններում կայանալիք բոլոր հանդիպումների խաղացանկը և ժամանակացույցը.Հայաստանի Բարձրագույն խումբ Շաբաթ, 16/04 16:00 Իմպուլս - Բանանց 16:00 Գանձասար - Միկա
Կիրակի, 17/04 16:00 Ուլիս - Արարատ 16:00 Փյունիկ - Շիրակ Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուր
Շաբաթ, 16/04 19:00 Բիրմինգհեմ - Սանդերլանդ 19:00 Էվերթոն - Բլեքբերն 19:00 Վեսթ Բրոմվիչ - Չելսի 19:00 Վեսթ Հեմ - Ասթոն Վիլլա 19:00 Բլեքփուլ - Ուիգան Կիրակի, 17/04
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Իրանի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կայացած
Սանաթ-Նավթ-Պայկան հանդիպմանը, գոլի հեղինակ է դարձել Լևոն Պաչաջյանը, ինչի
շնորհիվ նրա թիմը հաղթանակ է տոնել 2-1 հաշվով:
Այս հաղթանակացի հետո, հայ ֆուտբոլիստի թիմը՝ Սանաթ Նավթը, ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն մեկնաբանել է այն փաստը, որ մամլո ասուլիսի ժամանակ լուռ է մնացել Ժոզե Մոուրինիոն և չի ցանկացել պատասխանել լրագրողների հարցերին:
«Մոուրինիոն չի խոսել այն պատճառով, որպեսզի չթեժացնի կրքերը: Այն ամենը
ինչ ասում է Մոուրինիոն՝ ենթարկվում է բացատրության: Ափսոսում եմ, որ
մամուլի որոշ ներկայացուցիչներ հեռացան մամլո ասուլիսից, երբ իմացան, որ
Մոուրինիոյի փոխարեն պետք է խոսի Կարանկան: Դա անհարգալից վերաբերմունք է
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի պատվավոր նախագահ Ալֆրեֆո Դի Ստեֆանոն գտնում է, որ եթե
Արքայական ակումբը, այս մրցաշրջանում, չկարողանա նվաճել որևէ տիտղոս,
դրանում չի լինի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մեղավորությունը:
«Ոչ մի դեպքում պետք չէ պաշտոնից հեռացնել Մոուրինիոյին, եթե ակումբը,
մրցաշրջանի արդյունքներով, չունենա հաղթանակ: Դրանում մեղավոր կլինեն
ֆուտբոլիստները, այլ ոչ թե մարզիչը, քանի որ իր հերթին, հաղթանակների
դեպքում, հիմնականում գովաբանում են ֆուտբոլիստներին: Մարզիչներին հարկավոր
է պահպանել»,- մեջբերում է լեգենդար Սի
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ, աշխարհռչակ Ռոնալդոն, գովեստի խոսքեր
է ասել իր հայրենակից, Սանթոսի երիտասարդ ֆուտբոլիստ Նեյմարի հասցեին: Նրա
խոսքերի համաձայն, Նեյմարը շատ բաներում է նման Բարսելոնայի հարձակվող
Լիոնել Մեսսիին:
«Նա ընդհամենը 19 տարեկան է և ունի մեծ տաղանդ ու ուժեղ
անհատականություն: Նեյմարը, իր խաղով, շատ բաներում է նման Մեսսին»,-
մեջբերում է Ռոնալդոյի խոսքերը AS-ը:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Աշխարհի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով
աչքի է ընկնում ռմբարկուի լավագույն հատկանիշներով և միշտ էլ տարբեր
մրցաշարերում, ռմբարկուների ցուցակում, զբաղեցնում է ամենաբարձր տեղերը,
այնուամենայնիվ, ոչ մի անգամ չի կարողացել գրավել Մոուրինիոյի ղեկավարած
թիմերի դարպասը:
Մասնավորապես, Մեսսին ութ հանդիպում է անցկացրել պորտուգալացու թիմերի՝
Չելսիի, Ինտերի և Ռեալի դեմ և չի կարողացել գտնել դեպի դարպասը տանող
ուղիները:
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չորս մասնագետի կարծիք՝ այսօր կայանալիք Ռեալ-Բարսելոնա հանդիպման վերաբերյալ:
Վիսենտե Դել Բոսկե (Իսպանիայի հավաքականի մարզիչ).
«Կպարտվի այն թիմը, որը կկորցնի զգոնությունը: Ռեալը վրա ազդեցություն չի
ունենա նախորդ հանդիպմանը գրանցված հաշվիվը: Հանդիպմանը ելքի վրա կարևոր
դեր կունենան Մեսսին և Ռոնալդոն»
Ֆաբիո Կապելլո (Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ).
«Շատ դժվար հանիպում է, որում ոչ Ռեալը և ոչ էլ Բ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բավականին զավեշտալի իրավիճակում է հայտնվել ամերիկյան ESPN
հեռուստակայանը, որն անդրադառնալով իսպանական սուպեր դերբիի աստղերի՝
Մեսսիի և Ռոնալդոյի, ընթացիկ մրցաշրջանում, ցուցադրած արդյունքների
վիճակագրությանը, Քրիստիանո Ռոնալդոյի փոխարեն դրել է բրազիլացի Ռոնալդոյի
լուսանկարը...
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Քիչ ժամանակ է մնացել իսպանական, ինչու չէ նաև աշխարհի լավագույն դերբիին՝ Ռեալ-Բարսելոնա դիմակայությանը: Հաշվի առնելով այս խաղին նկատմամբ նաև հայ ֆուտբոլասերների ունեցած մեծ հետաքրքրությունն՝ Gol-bet.com կայքը կփորձի անդրադառնալ ֆուտբոլային այս մեծ դիմակայության պատմության մեջ գրանցված հետաքրքիր վիճակագրությանը:
Զրո է Քրի
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե
Մոուրինյոն մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողների
հարցերին, որոնք վերաբերել են «Սանտյագու Բեռնաբեում» այսօր կայանալիք
«Բարսելոնայի» հետ հանդիպմանը: Պորտուգալացի մասնագետի փոխարեն խոսել է
նրա օգնական Այտոր Կարանկան, իսկ Մոուրինյոն լուռումունջ նստել է ողջ
միջոցառմանը:
«Ամեն անգամ, երբ Մոուրինյոն ինչ-որ
բան ասում է, նրա խոսքերը խեղաթյուրում են: Ժոզեն չի ցանկանում, որ դա
այդպես լինի: Պետք չէ դա որպես անհարգալից վերաբերմուքն որակել թիմի
երկրպագուների նկատմամբ, քանի որ նրանք պետք է հասկանան, որ Մոուրինյոն
100 տոկոսով նվիրվում է իր աշխատանքին»:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
10:51
16.04.2011
Իսպանական "Բարսելոնայի”
գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալը” համարվում
է ազգային առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք "Էլ
կլասիկոյի” ֆավորիտը, հաղորդում է Marca-ն:
"Ես միշտ լավ
կարծիք եմ ունեցել "Ռեալի” մասին: Ներկա պահին այդ թիմն ավելի վտանգավոր է,
քան "Կամպ Նոուում” կայացած առաջին հանդիպումից առաջ: Կարծում եմ, որ մեր
մրցակիցը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Եթե մենք պարտվենք այս
հանդիպմանը, ապա երկրի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարը կսկսի նոր
ուժով զարգանալ: Մադրիդցիները գերազանցում են մեր ֆուտբոլիստներին, քանի
որ ավելի շատ են հարվածում մեր դարպասին:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
11:28
16.04.2011
Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան
Քրիշտիանու Ռոնալդուն Corriere dello Sport-ին տված հարցազրույցի ժամանակ
հայտարարել է, որ "Բարսելոնայի” հետ կայանալիք 4 հանդիպումներից առաջ բուռն
էմոցիաներ ունի:
Հիշեցնենք, որ երկու իսպանական գրանդերն այս
մրցաշրջանում չորս անգամ հանդիպելու են` ազգային առաջնության
շրջանակներում, Իսպանիայի գավաթի եզրափակչում, ինչպես նաև Չեմպիոնների
լիգայի կիսաեզրափակչում:
"Բարսայի” հետ կայանալիք մրցավեճերից
առաջ ես միշտ բուռն էմոցիաներ եմ զգում: Մեզ համար այդ խաղերը շատ կարևոր
են: Ես
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
14:42
16.04.2011
Պատմության ընթացքում միայն
մեկ անգամ են «Բարսելոնան» և «Ռեալը» չորս հանդիպում ունեցել նման կարճ
ժամանակահատվածում: Դա հեռավոր 1916թ-ին էր: Այդ ժամանակ հաջողությունն
ուղեկցել էր մադրիդցիներին' երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ
պարտություն:
Պեպ
Գվարդիոլան հինգ անգամ հաղթանակ է տոնել «կլասիկոյում»: Եթե նրան հաջողվի
այսօրվա հանդիպմանը հաղթանակ տոնել, «Բարսան» անընդմեջ հաղթած կլասիկոների
քանակով կկրկնի «Ռեալի» ռեկորդը: Դրանից բացի, Պեպը կարող է դառնալ
«Բարսայի» միակ մարզիչը, ում հաջողվել է երեք հաղթանակ տոնել «Ռեալի»
մարզադաշտում:
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
13:21
16.04.2011
Իսպանական Բենալմադեն քաղաքում
տեղակայված օվկիանարիումներից մեկը փորձում է ունենալ սեփական ութոտնուկ
գուշակը, ինչպիսին էր ութոտնուկ Պաուլը Գերմանիայում, որը 2010թ-ի ֆուտբոլի
աշխարհի առաջնության ժամանակ գուշակեց Գերմանիայի մասնակցությամբ խաղերի,
ինչպես նաև եզրափակիչ հանդիպման ելքերը: Այս մասին գրում է
sport-express.ru-ն' ըստ AP-ի տեղեկատվության:
Փորձնականորեն ընտրվել են երկու
ութոտնուկներ, որոնք գուշակել են այսօր «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև
կայանալիք հանդիպման ելքը: Ինյեստա անունով ութոտնուկը «Ռեալի» հաղթանակն է
գ
...
Читать дальше »
|
Добавил: GRO |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում ընդգրկել է 19 խաղացողների: Խեդիրան ու Բենզեման հեմեմատած առաջնության վերջին խաղի նորեկներ են հայտացուցակում: Գագոն ու Լասը վնասվածքներ ունեն, Գրաներոն որակազրկված է, իսկ Կանալեսը ու Պեդրո Լեոնը չեն հայտավորվել մարզչական շտաբի որոշմամբ:
ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ. Դարպասապահներ: Կասիլյաս, Դուդեկ, Ադան Պաշտպաններ: Ռամոս, Արբելոա, Գարայ, Ալբիոլ, Պեպե, Կառվալյու, Մարսելո Կիսապաշտպաններ: Կակա, Օզիլ, Դի Մարիա, Խաբի Ալոնսո, Խեդիրա Հարձակվողներ: Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա, Իգուաին, Ադեբայոր Հավանական կազմերը
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Մոուրինյոյի գրանցած արդյունքները հիանալի են`38 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 4 պարտություն: Այս պահի դրությամբ նրան հաջողվել է թիմին հասցնել Արքայական գավաթի եզրափակիչ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Այս հաջողությունները մթագնում են միայն «Նոու Կամպում» 5-0 հաշվով կրած պարտությունը:
Ժոզե Մոուրինյոն այսօր իր 50-րդ հանդիպումն է գրանցում որպես «Ռեալի» մարզիչ: Մինչ այս պահը թիմի հետ պորտուգալացու աշխատանքը կարելի է հիանալի գնահատել: «Ռեալը» այս մրցաշրջանում 38 հաղթանակ, 7 ոչ-ոքի և 4 պարտություն է գրանցել:
Հայտվելով «արքայական» ակումբում»`Մոուրինյոն կարողացավ այնպիսի մրցաշարերում հաջող արդյունքներ գրանցել, որոնցում «Ռեալը» տարիներ շարունակ չէր կարողանում երկար պայքարել`Արքայական գավաթում և Չեմպիոնների լիգայում: Լա լիգան այնուամենայնիվ այս տարի ևս կարելի է կորած համա
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
![]()
Բացի այն, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի այս խաղարկության թիմերի շրջանակներում լավագույն ցուցանիշներն է ցույց տալիս, այն նաև նոր ռեկորդներ է սահմանում: 10 խաղից 8-ում գոլ չընդունելով թիմը գերազանցել է սեփական ռեկորդը, որը սահմանվել էր 1997/98 մրցաշրջանում ու կրկնվել էր 2001/02-ում, երբ թիմը նույն փուլում 7 խաղերում էր անառիկ պահել դարպասը, եվ այդ մրցաշրջաններում թիմը, համապատասխանաբար, հաղթել է իր 7-րդ ու 9-րդ գավաթները:
Այս խաղարկության առաջին խաղում «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Այաքսի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով: Դրանից հետո մրցակցի դաշտում թիմը պարտության մատնեց նույն «Այաքսին» ու «Օսերին»: «Բեռնաբեուում» «Ռեալը» ֆրանսիական թիմին նորից հաղթեց, բացի այդ էլ պարտության մատնեց «Միլանին»:
...
Читать дальше »
|
Добавил: ArmSuro |
Дата: | Комментарии (0) |
|
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|
|