Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 22
Ռոման Աբրամովիչն իր որոշումն արդեն կայացրել է

Անգլիական Daily Mail-ը, հիմնվելով Ռոման Աբրամովիչի շրջապատից ստացած տեղեկությունների վրա, հայտնում է, որ եթե նույնիսկ Չելսին կարողանա չեմպիոն հռչակվել Պրեմիեր լիգայում, դա չի փրկի Կառլո Անչելոտտիին: Նշվում է, որ ռուս միլիարդատերը, Չելսիի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, արդեն կայացրել է վերջնական որոշում, ըստ որի, Անչելոտտին, այս մրցաշրջանի ավարտից հետո, կլքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

Այնուամենայնիվ, նշենք, որ լոնդոնյան ակումբը վերագտել է իր խաղը և վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում, անցկացնելով հաջող հանդ ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԿԱԿԱ

http://thesoccershirt.com/wp-content/uploads/2010/06/real-madrid-2010-2011-kaka.jpgԵթե աշխարհի 7 հրաշալիքները, լինելով մարդածին, իրենց պատմությամբ բացառիկ արժեք են ներկայացնում, ապա կրկնակի, եռակի ու քառակի արժեք է ներկայացնում «Աստվածածին Հրաշքը»:
Այսօր «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Ռիկարդո Կական նշում է իր 29-րդ տարեդարձը: Արդյո՞ք կա ավելի սիրված ֆուտբոլիստ Եվրոպայում. միգուցե կա:
Եթե զուտ մակերեսորեն հայացք դարձնենք Կակայի անցած 29 տարիներին, ապա ականատես կլինենք «փայլուն կյանքի» եզակի օրինակներից մեկին: Եվ մեր հերոսը անխոս արժանի է դրան:
Ռեալմադրիդ.ամ-ը նույնպես շնորհավորում է Ռիկարդոյի ծնունդը և մաղթում, որ արքայական գավաթը վերջին տիտղոսը չլինի «Ռեալի» կազմում: Նաև ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր կողմից պատրաստված վիդեոն, որը համառոտ և նկարների տեսքով ներկայացնում է Ռիկարդոյի 29 տարիները:
http://rt.com/files/sp
		<!-- ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (3)

Ռոման Աբրամովիչն իր որոշումն արդեն կայացրել է

Անգլիական Daily Mail-ը, հիմնվելով Ռոման Աբրամովիչի շրջապատից ստացած տեղեկությունների վրա, հայտնում է, որ եթե նույնիսկ Չելսին կարողանա չեմպիոն հռչակվել Պրեմիեր լիգայում, դա չի փրկի Կառլո Անչելոտտիին: Նշվում է, որ ռուս միլիարդատերը, Չելսիի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, արդեն կայացրել է վերջնական որոշում, ըստ որի, Անչելոտտին, այս մրցաշրջանի ավարտից հետո, կլքի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

Այնուամենայնիվ, նշենք, որ լոնդոնյան ակումբը վերագտել է իր խաղը և վերջին մեկ ու կես ամիսների ընթացքում, անցկացնելով հաջող հանդիպումներ՝ այժմ զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ ունենանով հավասար միավորներ երրորդ տեղում գտնվող Արսենալի հետ: Իսկ առաջատարը Մանչեսթեր Յունայթեդն է, որն ունի վեց միավոր ավելի, քան իրեն հետապնդող երկու ակումբները:

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

Զիդանի խորհուրդը Յուվենթուսին

Լեգենդար Զինդին Զիդանը, իր նախկին թիմին՝ Թուրինի Յուվենթուսին խորհուրդ է տալիս առաջիկա տրանսֆերային շրջանում ձեռք բերել Ժերեմի Մենեսին և Էդեն Ազարին:

«Մենեսը հիանալի ֆուտբոլիստ է, ով չնայած իր երիտասարդ տարիքին, կարողացել է փորձառություն ձեռք բերել՝ հանդես գալով Ռոմայում: Կարծում եմ, որ նա իդեալական կլինի Յուվենթուսի համար»

«Ինչ վերաբերում է Ազարին, ապա նա՝ մեր ժամանակների ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Նա արագ է զարգանում և շուտով իր մասին բարձր ձայնով կտեղեկացնի»,- մեջբերում է Զիդանի խոսքերը Tuttospo ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Բեյլը կրկին վնասվածք ունի

Անգլիայի Պրեմիեր լիգայի, այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Գարեթ Բեյլը, Արսենալի հետ կայացած հանդիպման ժամանակ ստացել է ծնկի վնասվածք, որի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել իր թիմին՝ Տոտենհեմին, Վեսթ Բրոմվիչի հետ կայանալիք վաղվա հանդիպմանը:

«Տեսնենք, թե ինչպես նա կզգա իրեն, սակայն այս պահին դժվար է պատկերացնել, որ նա կկարողանա պատրաստ լինել հանդիպմանը»,- մեջբերում է Հարրի Ռեդնապի խոսքերը՝ լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մանչեսթեր Յունայթեդը շուրջ 30 միլիոն եվրո կառաջարկի Սնեյդերի համար

Ինտերի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, վերջերս, մինչև 2015 թ. երկարաձգել իր պայմանագիրը միլանյան գրանդի հետ, սակայն թիմի այս մրցաշրջանի ընթացքը այնքալ էլ չի գոհացնում նրան: Բացի այս, ինչպես տեղեկացնում է բրիտանական Daily Mail-ը, նա այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Ինտերի գլխավոր մարզիչ Լեոնարդոյի հետ: Նշվում է նաև, որ այդ հանգամանքների պատճառով, Սնեյդերը արդեն փոխել է իր կարծիքը և ցանկություն ունի հեռանալ Ինտերից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Մանչեսթեր Յունայթեդը վաղուց է ցանկանում ձե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Լիվերպուլը տեխնիկական հովանավորի հետ ռեկորդային պայմանագիր է կնքել

"Լիվերպուլը” Warrior Sports մարզահագուստի ներկրողի հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն "կարմիրները” տարեկան 25մլն ֆունտ ստերլինգ են ստանալու: Սա մոտ կրկնակի անգամ ավել է այն գումարից, որը "Լիվերպուլը” ստանում է իր ներկայիս տեխնիկական հո ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

Կասիլյաս. Պիկեն արժանի է լինել Իսպանիայի հավաքականի ավագը

Կասիլյաս. Պիկեն արժանի է լինել Իսպանիայի հավաքականի ավագը

Մադրիդի "Ռեալի” ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ տարածել էր Marca-ն "Բարսելոնայի” պաշտպան Խերարդ Պիկեի վերաբերյալ:



Աղբյուրի տեղեկացմամբ` կապտանռնագույնների ֆուտբոլիստը 32-րդ տուրում "Ռեալի” հետ կայացած հանդիպումից հետո բղավել է. "Ութ միավոր, ութ միավոր: Իսպանացիներ, մենք արդեն հաղթել ենք ձեր առաջնությունը: Իսկ այժմ մենք կհաղթենք ձեր թագավորի գավաթը”:


Ճիշտ է, հետո Պիկեն այդ տեղեկատվությունը կեղծ է անվանել:


Կասիլյասն իր հերթին, ասել է. "Պիկեն ինքն էլ լավ գիտի, թե ինչ է ասել: Ես անձամբ չեմ լսել նրա խոսքերը, բայց լսել են իմ խաղընկերները: Խերարդը համարձակ տղա է և արժանի է դառնալ Իսպանիայի հավաքականի ավագը”:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Չեխ. Մրցաշարային աղյուսակը դեռ կարող է փոփոխվել

Չեխ. Մրցաշարային աղյուսակը դեռ կարող է փոփոխվել

«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը մեկնաբանել է այն փաստը, որ իր թիմն Անգլիայի առաջնությունում  բարձրացել է երկրորդ հորիզոնական: Հիշեցնենք, որ «Բիրմինհեմի» նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ  «Չելսին» միավորներով հավասարվեց «Արսենալին», որը չկարողացավ հաղթել «Տոտենհեմին»: Այս պահին  երկու թիմերն էլ ունեն 64  միավոր, սակայն «Չելսին» խփած և բաց թողած գոլերի ավելի լավ ցուցանիշ ունի:


«Արսենալը»  շատ կարևոր հանդիպում ունեցավ «Տոտենհեմի» հետ: Նրանք հաշվի մեջ առաջ էին' 3:1, սակայն արդյունքում բաց թողեցին հաղթանակը: Հիմա «Արսենալը» մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է գտնվում երկար ընդ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սերխիո Ռամոս. «Գավաթն ինքը դուրս թռավ իմ ձեռքերից...»

Մադրիդի Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը հումորով է պատասխանել այն հարցին, թե ինչպես պատահեց, որ իր ձեռքից վայր ընկավ Արքայական գավաթը:

«Այն ինչ պատահեց Գավաթի հետ՝ թյուրիմացություն է: Ես այն չեմ գցել, այդ ինքն իմ ձեռքից դուրս թռավ, երբ տեսավ մադրիդյան երկրպագուների ցնծությունը»,- մեջբերում է Ռամոսի հումորախառն բացատրությունը Goal.com-ը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Նեդվեդ. «Ժոզե Մոուրինիոն ինձ մշտապես Ինտեր էր հրավիրում»

Յուվենթուսի լեգենդ Պավել Նեդվեդը, ով ներկայումս ընդրգված է թուրինյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում, հայտարարել է, որ ուներ հնարավորություն հանդես գալու Միլանի Ինտերում, քանի որ իրեն մշտապես հրավիրում էր Մոուրինիոն:

«Ժոզե Մոուրինիոն ինձ մշտապես Ինտեր էր հրավիրում: Նա վստահեցնում էր, որ այդ դեպքում ես կկարողանամ հաղթել Չեմպիոնների լիգայում: Սակայն ես հավատարիմ էի և մնում եմ հավատարիմ Յուվենթուսին, որի համար մերժեցի: Ես չափազանց շատ էի սիրում Յուվեն և չէի կարող տեղափոխվել Ինտեր»,- մեջբեր ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՍՏԱՆԿՈՎԻՉ. «ՇԱՏԵՐՆ ԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ ՄԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ»


«Ինտերի» փորձառու սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը հավատում է, որ իր թիմը հաջողության կհասնի տիտղոսներից մեկի համար պայքարում.«Հինգ տարվա ընթացքում մենք հաղթել ենք բոլոր մրցաշարերում, այդ պատճառով ոմանք ստիպված էին սպասել մեր անկմանը,- ասում է 32-ամյա ֆուտբոլիստը: – Երբ «Ինտերը» պարտվում է, միանգամից սկսվում են խոսակցություններն այն մասին, որ մեր թիմի հաջողությունը վաղուց անցյալում է: Կարող եմ վստահ ասել, որ այդ պնդումներն անհիմն են: Մենք կարող ենք հավաքվել և արժանի ֆուտբոլ ցույց տանք մինչև մրցաշրջանի ավարտը»:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ԱՆԳԼԻԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍՔՈԹ ՓԱՐԿԵՐԻՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ


«Վեսթ Հեմի» կիսապաշտպանը ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից, տեղեկացնում է AP-ն: Այս կոչման համար պայքարում նա շրջանցել է «Տոտտենհեմի» ֆուտոբոլիստ Գարեթ Բեյլին, որը նախորդ շաբաթ Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների վարկածով: Ֆուտբոլիստն իր մրցանակը կստանա մայիսի 12-ին: «Պարկերն իր թիմի գլխավոր ոգեշնչողն էր այս տարի: Հուսով ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմը կպարգևատրիվի, և «Վեսթ Հեմը» լավ կանցկացնի մրցաշրջանի ավարտը»,- ասել է ասոցիացիայի նախագահ Սթիվ Բեյթսը:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՏՐԵԶԵԳԵՆ ԴԵՄ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՖՐԱՆՍԻԱ


«Հերկուլեսի» հարձակվող Դավիդ Տրեզեգեն ընդգծել է, որ կցանկանար կարիերան ավարտել Ֆրանսիայում: 33-ամյա հարձակվողի խոսքերով, որն արդեն 11 տարի չի խաղացել  հայրենիքում, ինքը դեմ չէր լինի կրկին ուժերը փորձել «Լիոնում»: «Չեմ թաքցնում, որ ցանկանում եմ վերադառնալ Ֆրանսիա: Իհրակե, հուզական առումով ինձ ավելի մոտ է «Մոնակոն»: Բայց կցանկանայի ուժերս փորձել ավելի ամբիցիոզ կոլեկտիվում, ինչպիսին «Լիոնն» է,- ասել Տրեզեգեն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Անրին՝ երկու գոլի հեղինակ

Հանրահայտ Թիերի Անրին, իր թիմի՝ Նյու Յորք Ռեդ Բուլզի կազմում կարողացել երկու անգամ գրավել Դի Սի Յունայթեդի դարապասը: Այդ հանդիպումն ավարտվել է Անրիի թիմի՝ 4-0 հաշվով հաղթանակով:

... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Ռոման կգնի Բորիելլոյի տրանսֆերը

Մարկո Բորիելլոյի գործակալը հայտարարել է, որ հռոմեական ակումբը մտադիր է Միլանից գնել ֆուտբոլիստի տրանսֆերը: 

«Ռոման կգնի Բորիելլոյի տրանֆերը: Ամռանը նա կդառնա հռոմեական ակումբի լիարժեք անդամ»,- մեջբերում է գործակալի խոսքերը Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Բորիելլոն վարձավճարով է հանդես գալիս Ռոմայի կազմում, իսկ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանին: Ռոմայում անցկացրած 24 հանդիպումներով, իտալացի հարձակվողը դարձել է 10 գոլի հեղինակ, իսկ Միլանում՝ 37 խաղում 15 գնդակ:


Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Իրինա Շեյկն առաջ է անցել Կարբոներոյից եւ Շակիրայից

Իսպանական Telva պարբերականի ընթացիկ հարցման արդյունքում, Ռեալի եւ Բարսելոնայի ֆուտբոլիստների կանանցից ամենագրավիչը Քրիստիանո Ռոնալդոյի ընտրյալ Իրինա Շեյկն է (51 տոկոս):

Երկրորդ տեղում Իկեր Կասիլյասի ընկերուհի Սարա Կարբոներոն է (17 տոկոս), իսկ երգչուհի Շակիրան, ով հանդիպում է Բարսելոնայի պաշտպան Պիկեի հետ՝ երրորդն է (13 տոկոս), տեղեկացնում է ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՎԱԹԸ ԱԴԵԲԱՅՈՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԻՏՂՈՍՆ ԷՐ

Սիբելեսի տոնախմբությունը յուրահատուկ նշանակություն ունեցավ Ադեբայորի համար: 

Ադեբայորը Մոուրինյոյի ջանքերով հայտնվեց «Ռեալի» կազմում Իգուաինի վնասվածքի պատճառով: Ժամանակը ցույց տվեց, որ պորտուգալացի մասնագետին իրոք նոր հարձակվող էր անհրաժեշտ: Թիմի նորեկը «Բեռնաբեուում» կայացած «Տոտենհեմի» հետ խաղում դարձավ երկու գոլի հեղինան ու արժանացավ երկրպագուների համակրանքին`լսելով «Մանոլիտո» վանկարկումները: Սա շատ էր ուրախացրել տոգոլեզցուն, և նրա հայտնի ժպիտը փայլում էր դեմքին: 

Բավականին զարմանալի է, որ Ադեբայորի կարգի հարձակվողի համար Արքայական գավաթը երբևէ նվաճած առաջին տիտղոսն էր: Սա եզակի իրողություն կարելի համարել մի ֆուտբոլիստի դեպքում, որը խաղացել է մարտունակ ու տարբեր մրցաշարերում պայքարող մի քանի թիմերում: Սակայն Ադեբայորի համար այս եզրափակիչը առաջինը չէր: Օր ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

ՆԱԴԱԼ. «ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ՀԻԱՆԱԼԻ ՄՐՑԱՇՐՋԱՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ»

Իսպանացի թենիսիստի կարծիքով Մոուրինյոն գտել է «Բարսելոնային» հաղթելու բանալին: 

Ըստ Ռաֆա Նադալի` Մոուրինյոն հաջող մրցաշրջան է անցկացնում «Ռեալի» հետ: Նրա գլխավորությամբ թիմը կարողացավ հաղթել «Բարսելոնային»`ներկայիս դրությամբ աշխարհի ուժեղագույնե թիմերից մեկին: 

«Մոուրինյոի ղեկավարած «Ռեալը» կարողացավ Եվրոպայի գավաթի եզրափակիչների որակավորում ստանալ, ինչին մոտավորապես վեց տարի չէր հաջողվում հասնել: Տասնյոթ տարի ընդմիջումից հետո նվաճեցին Արքայական գավաթը, իսկ Լա լիգայում միավորների մեծ պաշար են հավաքել»: 

«Մեստալյա» խաղադաշտում կայացած գավաթային եզրափակիչը Նադալը որակեց որպես ցնցող ու ազդեցիկ խաղ հանդիսատեսի տեսանկյունից: «Խաղն ընթանում էր երկու «թշնամի» խաղաոճերով`ապահովելով շոուի ազդեցիկ բնույթը»: 

«Այդ խաղում «Ռեալի» հաղթելու հերթն էր, և բ ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Կապելո. Մոուրինյոն լավ հոգեբան է

Կապելո. Մոուրինյոն լավ հոգեբան է

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գովեստի խոսքեր է ասել Մադրիդի "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին, տեղեկացնում է Marca-ն:


Իտալացի մասնագետը կարծում է, որ իր գործընկերը բազմաթիվ արժանիքներ ունի:


"Մոուրինյոն շատ լավ է ղեկավարում իր թիմը: Նա իր ֆուտբոլիստների մեջ հաղթողի հոգեբանություն է
սերմանում: Ժոզեն լավ հոգեբան է և շատ է օգնում իր սաներին”, - հայտարարել է Կապելոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պլատինին ներողություն է խնդրել ՉԼ եզրափակչի տոմսերի բարձր արժեքի համար

Պլատինին ներողություն է խնդրել ՉԼ եզրափակչի տոմսերի բարձր արժեքի համար

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսերի բարձր արժեքի համար: Ակումբային մրցաշարի որոշիչ մրցավեճի տոմսերի ամենացածր արժեքը կազմում է 180 եվրո: Ընդ որում այս առաջարկը ևս սահմանափակ է, այնպես որ երկրպագուները ստիպված կլինեն 240 կամ 350 եվրո վճարել ավելի թանկարժեք տեղերի համար, հաղորդում է terrikon.com-ը:

 "Թանկ տոմսերը մեր սխալն է: Դա այդքան էլ լավ չէ, - Պլատինիի խոսքերն է մեջբերում Պլատինին, - Հավատացեք, մեզ համար հեշտ չէր վերջնական գներ սահմանելը: ՈւԵՖԱ-ն 200 000 հարցում էր ստացել 10 000 տոմսերի համար: Միգուցե ապագայում մենք տոմսերի ընտանեկան համակարգ մտածենք, որպեսզի դրանք ավելի մատչելի լինե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոման Իգուաինի փոխարեն դե Ռոսիին կառաջարկի

«Ռեալի» հարձակվող Գոնսալո  Իգուաինը  հայտնվել է «Ռոմայի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին գրում է  sport-express.ru-ն-ն' մեջբերելով իտալական «La Stampa» թերթը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռաուլը շնորհավորել է Ռեալին

Ռաուլը շնորհավորել է Ռեալին

Մադրիդի "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ, մադրիդյան երկրպագուների կուռք Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս գերմանական "Շալկե-04" թիմի կազմում, չէր կարող չմեկնաբանել Իսպանիայի Արքայի գավաթի եզրափակիչում "Բարսելոնայի" նկատմամբ` իր հարազատ ակումբի տարած հաղթանակը:

- Շատ դիտարժան  եւ էմոցիոնալ խաղ էր, - նշել է լեգենդար իսպանացին: - Այս հաղթանակը կրկնակի հաճելի է, քանի որ այն ձեռք է բերվել այնպիսի հրաշալի թիմի հետ խաղում, ինչպիսին "Բարսելոնան" է:  Շնորհավորում եմ թիմի ղեկավարությանը, ակումբի աշխատակիցներին, ամբողջ թիմին եւ թիմի երկրպագուներին` "Մեստալյայում" տոնած այս դժվարին հաղթանակի կապակցությամբ:

 

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սերխիո Ռամոսը մեղադրել է երկրպագուներին

Սերխիո Ռամոսը մեղադրել է երկրպագուներին

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռամոսը, որը գցել է Իսպանիայի գավաթի եզրափակչում նվաճած գավաթը ավտոբուսի ակերի տակ, որով թիմը շրջում էր Մադրիդի փողոցներով, այդ դեպքի համար մեղադրել է երկրպագուներին, հայտնում է terrikon.com-ը։

 

Նա դա, իհարկե, արել է կատակի տեսքով։ «Դուք սխալ եք հասկացել ամեն ինչ։ Ես չեմ գցել գավաթը, նա ինքն է դուրս թռել իմ ձեռքերից, երբ տեսել է, ինչքան մարդ է եկել նրան ողջունելու», - գրել է իր  Twitter-ում Ռամոսը։

 


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեալի խաղացողները շնորհակալություն են հայտնել Պիկեին և Գվարդիոլային

Ռեալի խաղացողները շնորհակալություն են հայտնել Պիկեին և Գվարդիոլային

Մադրիդի «Ռեալի»  ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային և թիմի պաշտպան Խերարդ Պիկեին իրենց պահելաձևի համար Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո, հայտնում է Armfutbol.do.am-ն՝ հղում կատարելով "Marca"-ին։

 

Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո, որը հայտարարել է «Ռեալի» հաղթանակի մասին 1։0 հաշվով, Պիկեն մոտեցել է «Ռեալի» բոլոր խաղացողներին և շնորհավորել։ Գվարդիոլան էլ իր հերթին նույնպես շնորհավորել է «Արքայական ակումբի» բոլոր խաղացողներին, որից հետո սեղմել է Ժոզե Մոուրինյոյի ձեռքը։

 

& ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ադրիանոն չի մասնակցի ՉԼ-ի կիսաեզրափակիչ հանդիմումներին

Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակի ընթացքում, Բարսելոնայի ֆուտբոլիստ Ադրիանոյի ստացած վնասվածքը լուրջ է:

26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին, վերականգնվելու համար, անհրաժեշտ է շուրջ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նա ստիպված կլինի բաց թողնել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք զույգ հանդիպումները:

Ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի այդ մրցաշարի եզրափակչին, որը կայանալու է մայիսի 28-ին: Բնականաբար, դա այն պարագայում, եթե կատալոնյան ակումբին հաջողվի հաղթահարել Ռեալի արգելը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սևիլիան Բերբատովի համար առաջարկում է 12 միլիոն ֆուտն ստեռլինգ

The Sun-ի տեղեկատվության համաձայն, իսպանական Սևիլիան ցանկանում է ձեռք բերել Մանչեսթեր Յունայթեդի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովին:

Նշվում է, որ իսպանական ակումբը, ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 12 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում, Բերբատովն անցկացրել է 29 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ինտերը գոհ է Լեոնարդոյի աշխատանքից

Ինտերի գլխավոր տնօրեն Էրնեստո Պաոլիլոն վերջ է դրել այն խոսակցություններին, թե այս մրցաշրջանից հետո, Լեոնարդոն կլքի «ներաձյուրիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա նշել է, որ տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք գոհ են Լեոնարդոյի աշխատանքից:

«Լեոնարդոյի ապագան Ինտերում է: Նա հիանալի մարզիչ է, աշխատում է շատ լավ և մենք գոհ ենք նրանից: Երկու հանդիպումներում պարտություններ կրելուց հետո, թերթերում կարդում ենք անհավատալի բաներ, որոնք գալիս են դրսից, այլ ոչ թե ակումբի ներսից: Չունենք ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Քարերով հարձակում Մենեսի վրա

Իտալական Ռոմայի երկրպագուներից ոմանք, երկրի գավաթի կիսաեզրափակչում, թիմի՝ Ինտրեից կրած պարտությունից հետո, հարձակում են գործել Ժերեմի Մեզեսի վրա, ով բարեբախտաբար վնասվածքներ չի ստացել:

Նշվում է, որ երկրպագուները քարերով հարվածել են ֆրանսիացի ֆուտբոլիստի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով ջարդվել է դիմապակին::

Հիշեցնենք, որ վերջերս շատ է խոսվում, թե ֆուտբոլիստը, այս մրցաշրջանից հետո, լքելու է Ռոման:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Խետաֆե Թիմ Դուբայը Չեմպիոնների լի՞գայում

Արդեն տեղեկացրել էինք, որ արաբական «Royal Emirates Group»-ը պատրաստվում է ձեռք բերել իսպանական Խետաֆե ակումբը:

Դա արդեն կայացած փաստ է, քանի որ Դուբայում կայացած պաշտոնական արարողության ընթացքում, հայտարարվել է ձեռքբերման մասին: Ընկերության տնօրեն Կայզեր Ռաֆիկը հայտարարել է, որ նոր սեփականատերերի հիմնական նպատակը՝ երկու-երեք տարիների ընթացքում, Խետաֆեին Չեմպիոնների լիգա դուրս բերելն է:

Հավելենք, որ ամենայն հավանականությամբ, թիմը կվերանվանվի և կստանա Խետաֆե Թիմ Դումայ անվանումը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

«ԻՆՏԵՐԸ» ՀԵՏԵՎՈՒՄ Է 16-ԱՄՅԱ ԲՐԱԶԻԼԱՑՈՒՆ


Միլանի «Ինտերը» հետևում է բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ադրիանին, տեղեկացնում Sky Sports-ը: 16-ամյա կիսապաշտպանը համարվում է Բրազիլիայի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:

Նշենք, որ նա 2011-ին Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում դարձել է Հարավային Ամերիկայի չեմպիոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՔԱԹԱՐ – ՌՈՒՍԱՍՏԱՆ 1-1 – ՎԻԴԵՈ

Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների կազմակերպիչները` Ռուսաստանը ու Քաթարը իրար դեմ էին մրցում ընկերական խաղ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ֆուտբոլը հայկական հեռուստաընկերություններով

Հանգստյան օրերին հայկական հեռուստալիքներով կհեռարձակվեն հետևյալ հանդիպումները.

«12» 
հեռուստաընկերություն
Իտալիայի առաջնություն

23.04.2011թ., ժ.15:30, ուղիղ եթեր, «Ռոմա»-«Կիովո»
... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

Խեդիրան կարող է բաց թողնել հերթական Կլասիկոն

Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ա ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

Իտալիայի գավաթ. Միլան-Պալերմո՝ 2-2ՎԻԴԵՈ

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, Միլանն ու Պալերմոն բաժանվեցին խաղաղությամբ:

Միլանյան գրանդն արդեն 4-րդ րոպեին կարողացավ Զլատան Իբրահիմովիչի գոլի շնորհիվ (նրա որակազրկումը չի տարածվում գավաթային հանդիպումների վրա) առաջ անցնել մրցակցից, սակայն տաս րոպե անց՝ Պաս ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (1)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930