Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ով է ձեր սիրաց ֆւտբwլիստը
Всего ответов: 1527
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 27
Պեպեն երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

Պեպեն երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի պաշտպան Պեպեն նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ, որը նախատեսված է մինչեւ 2015թ.: Այս մասին հաղորդում է իսպանական Marca հանդեսը:


Պայմանագրի մանրամասները համաձայնեցված էին դեռ վաղուց, սակայն պայմանագրի տակ` կողմերն իրենց ստորագրությունները դրեցին այսօր:

Իրադարձությունների այդպիսի շրջադարձն առաջին հերթին  կապված էր այն բանի հետ, որ նոր պայմանագրին վերաբերող անորոշությունն սկսել էր իր բացասական ազդեցությունը թողնել ֆուտբոլիստի ցուցադրած խաղի վրա:

Հիշեցնենք, որ Պեպեն Մադրիդի "Ռեալ" էր տեղափոխվել 2007թ.-ին` պորտուգալական "Պորտուից" եւ Ժոզե Մոուրինյոյի օրոք փորձառու պաշտպանն ամրապնդվեց "արքայական ակումբի" կազմում:

Համաձայն նոր պայմանագրի, ֆ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ստանկովիչը կբացակայի երեք շաբաթ

Միլանի Ինտերի պաշտոնական կայքի համաձայն, թիմի սերբ կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը, Լացիոյի հետ կայացած հանդիպմանը ստացած վնասվածքի պատճառով, խաղադաշտ չի կարողանա դուրս գալ երեք շաբաթ:

Այդպիսով, Ստանկովիչը չի կարողանա իր թիմին օգնել Իտալիայի Ա Սերիայի շրջանակներում կայանալիք Չեզենայի, Ֆիորենտինայի և Նապոլիի հետ խաղերում, ինչպես նաև Իտալիայի գավաթի՝ Ռոմայի հետ պատասխան հանդիպմանը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՉԼ-ի կիսաեզրափակիչ. Բարսելոնա-Ռեալ. Մեկնարկային կազմեր

Քիչ հետո կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպումը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն արդեն ներկայացրել է երկու թիմերի մեկնարկային կազմերը:

Ռեալ. Կասիլիաս, Ռամոս, Մարսելո, Արբելոա, Ալբիոլ, Պեպե, Դիարրա, Օզիլ, Ալոնսո, Դի Մարիա,  Ռոնալդո

Բարսելոնա. Վալդես, Ալվեշ, Պիկե, Պույոլ, Մասկերանո, Բուսկետս, Կեյտա, Խավի, Պեդրո, Մեսսի, Վիլիա

Երկու թիմերն էլ հանդես են գալիս տակտիկական 4-3-3 կառուցվածքով:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մայկոնը պատրաստ է հեռանալ Ինտերից

Միլանի բրազիլացի պաշտպան Մայկոնը, առաջիկա ամռանը, կարող է լքել Ինտերը: Այդ մասին հայտարարել է նրա գործակալ Անտոնիո Կալիենդոն:

«Մայկոնը պատրաստ է նոր առաջարկների: Հավանաբար, նա նույնիսկ կվերադառնա Բրազիլիա: Ռեա՞լ: Այդ մասին ինձ դեռևս ոչինչ հայտնի չէ: Նախորդ տարի Մորատտին չցանկացավ Մայկոնին վաճառել 25 միլիոն եվրոյի դիմաց, սակայն այժմ այդ գինը իրատեսական չէ: Այն կլինի զգալիորեն պակաս»,- մասնավորապես ասել է գործակալը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ադեմ Լյայիչը կարող է տեղափոխվել Իսպանիա

Ադեմ Լյայիչը կարող է տեղափոխվել Իսպանիա

Համաձայն իսպանական AS հանդեսի տեղեկությունների, իտալական "Ֆիորենտինայի" սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչը հաջորդ մրցաշրջանում կարող է տեղափոխվել Իսպանիա:

Ըստ աղբյուրի տվյալների, երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են ինչպես Մադրիդի "Ռեալը", այնպես էլ երկրի չեմպիոն "Բարսելոնան"

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Նանին կարող է տեղափոխվել Ռեալ

Նանին կարող է տեղափոխվել Ռեալ
Ինչպես հաղորդում է իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport հեղինակավոր հանդեսը, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին կարող է տեղափոխվել Մադրիդի "Ռեալ", ինչպես որ դա արեց նրա համերկրացի Կրիշտիանու Ռոնալդուն` 2 տարի առաջ տեղափոխվելով "արքայական ակումբ":

Լուիշ Նանիի արժեքը ներկա պահին գնահատվում է մոտ 28 մլն. եվրո:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վենլո ակումբը տաս տարվա պայմանագիր է կնքել 18 ամսական երեխայի հետ

18 ամսական Բերկե Վան Դեր Մայի հետ տաս տարվա պայմանագիր է կնքել հոլանդական Վենլո ակումբը:

Այդ փոքրիկը բավական մեծ հեղինակություն է վայելում YouTube սոցիալական տեսացանցում, որում նա ոտքի հարվածով երեք գնդակ է ուղարկում խաղալիքների արկղի մեջ (այն դիտել են մեկ միլիոնից ավել մարդ):

Երեխայի ծնողները Վենլոյի երկրպագուներ են, այդ իսկ պատճառով, ակումբը որոշել է խորհրդանշական պայմանագիր կնքել 18 ամսական փոքրիկի հետ:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Շիրակը հաղթեց Ուլիսին եւ դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ

Մայիսին 9-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կխաղան Միկան ու Շիրակը, տեղեկացնում է News.am-ը:

Այսօր կայացած կիսաեզրափակչի պատասխան խաղում, Շիրակը, մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Ուլիսին: Այս զույգի առաջին խաղում, Ուլիսը հաղթել էր 1:0 հաշվով:

Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Հովհաննես Գրիգորյանի գոլի շնորհիվ Շիրակը նույնպես հաղթեց նվազագույն հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաեւ երկրորդ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեյնա. «Ռեալն ու Բարսելոնան ավելի ուժեղ են Մանչեսթեր Յունայթեդից»

Լիվերպուլի իսպանացի դարպասապահ Խոսե Ռեյնան չի կասկածում, որ Ռեալ-Բարսելոնա զույգի հաղթողը կնվաճի նաև Չեմպիոնների լիգայի գավաթը, քանի որ երկու թիմերն էլ ավելի ուժեղ են քան Մանչեսթեր Յունայթեդը:

«Կարծում եմ, որ իսպանական երկու ակումբները մեծ լավատեսությամբ են տրամադրված: Նրանք խաղում են ՉԼ-ի կիսաեզրափակիչում և հասկանում են, որ, ամենայն հավանականությամբ, իրենց զույգի հաղթողը՝ կհաղթի նաև մրցաշարը, քանի որ Ռեալն ու Բարսելոնան ավելի ուժեղ են Մանչեսթեր Յունայթեդից»,- մեջբերում է Ռեյնայի խոսքերը Goal.com-ը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դել Բոսկե. Հավատում եմ, որ կլասիկոն բացասաբար չի ազդի հավաքականի վրա

Դել Բոսկե. Հավատում եմ, որ կլասիկոն բացասաբար չի ազդի հավաքականի վրա

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ  Վիսենտե դել Բոսկեն հավատում է, որ Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք լարված հանդիպումները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում  չեն ազդի ազգային հավաքականի ֆուտբոլիստների փոխհարաբերությունների վրա, հայտնում է  championat.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։

 

«Մեզ համար մեծ հաջողություն է հետևել այդպիսի թիմերի հանդիպումներին։  Եվ ես դա չեմ ասում՝ հիմնվելով երկու թիմերի պատմության վրա։ Ուղղակի երկու թիմերն էլ ցուցադրում են շատ ուժեղ խաղ։ Նրանք կիսել են իշխանությունը Իսպանիայում, իսկ այժմ մնում է միայն որոշել, թե ով է ամենալավը միջազգային աս ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ագուերո. Ցանկանում եմ այս մրցաշրջանում խփել իմ 100-րդ գոլը

Ագուերո. Ցանկանում եմ այս մրցաշրջանում խփել իմ 100-րդ գոլը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է այս մրցաշրջանում իր նպատակներից  մադրիդյան թիմի կազմում, հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։

 

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստվում է խփել իր 100-րդ գոլը  իր թիմի կազմում։ Նա արդեն դարձել է 97 գոլի հեղինակ։

 

«Ես այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում և հուսով եմ, որ կշարունակեմ խաղալ համապատասխան մակարդակի վրա։ Առաջին հերթին ես կուզենայի հաջողությունների հասնել իմ թիմի հետ, քանի որ թիմը՝ ամենից կարևոր է։ Գոլերը ոչ մեկին պետք չեն, եթե թիմը չի հաղթում։ Բայց ես կուզեի  այս մր ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մարսելո.Արդյունքն ինձ համար միշտ առաջնահերթ է

Մարսելո.Արդյունքն ինձ համար միշտ առաջնահերթ է

Մադրիդի "Ռեալի” պաշտպան Մարսելո Ժունիորը խոսել է Չեմպիոնների լիգայի` "Բարսելոնայի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպման մասին, հաղորդում է sovsport.ru-ն:


"Բարսելոնայի” հետ դիմակայությունում ակնհայտ ֆավորիտ չկա: Չեն անդրադառնա այդ հանդիպման վրա նաև մեր նախկին մրցավեճերը, մասնավորապես, Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որտեղ մենք հաղթել ենք 1:0 հաշվով: Իհարկե, հաճելի է հաղթել` ցուցադրելով գեղեցիկ խաղ: Սակայն արդյունքն ինձ համար միշտ առաջնահերթ է. ես նախընտրում եմ խաղալ ոչ այնքան լավ, բայց հաղթանակ տոնել”, - ասել է Մարսելոն: 


Հիշեցնենք, որ "Ռեալ”-"Բարսելոնա” առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կայանալու է այսօր` 23:45:


Լուսանկարը` Getty Im ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վալդանո. Քրիշտիանու Ռոնալդուն կմնա մեզ հետ

Վալդանո. Քրիշտիանու Ռոնալդուն կմնա մեզ հետ


Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն բացառել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը  «Միլան»՝ չնայած «Միլանի» նախագահի հայտարարությանն այն մասին, որ նա ցանկանում է ձեռք բերել պորտուգալացի աստղին։

 

«Մեզ, իհարկե, հաճելի է, որ այդպիսի նախագահը, ինչպիսին Բեռլուսկոնին է, և այդպիսի ակումբը, ինչպիսին «Միլանն» է հետաքրքրվում  է մեր խաղացողներով, սակայն  Քրիշտիանու Ռոնալդուն կմնա մեզ հետ», - հստակ և պարզ հայտարարել է Վալդանոն Sky Sport Italia-ի հետ հարցազրույցում, հայտնում է terrikon,com-ը։

 

 

Լուսանկարը՝ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Միլանը կգնի Բոատենգի տրանսֆերի 50%-ը

Միլանը կգնի Բոատենգի տրանսֆերի 50%-ը

"Միլանի” փոխնախագահ Ադրիանո Գալիանին հաստատել է, որ ակումբը մտադիր է գնել "Ջենոայից” կիսապաշտպան Կևին Փրինս Բոատենգի տրանսֆերի 50%-ը:


"Բոատենգը մեր ֆուտբոլիստն է, - Գալիանիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն, - "Ջենոայի” մասնաբաժինը գնահատվում է 6 մլն, որը կհասնի 7միլիոնի, եթե "Միլանը” նվաճի սկուդետոն: Գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցվել են մի քանի ամիս առաջ:

 

Լուսանկարը` Uefa.com-ի

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պելե. Մեսսի ՞ թե Ռոնալդու: Պելեն լավագույնն է

Պելե. Մեսսի ՞ թե Ռոնալդու: Պելեն լավագույնն է
17:59 27.04.2011

Բրազիլիայի հավաքականի նախորդ հարյուրամյակի լեգենդար հարձակվող Պելեն հրաժարվել է համեմատել "Բարսելոնայի” և "Ռեալի” առաջատարներ Լիոնել Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին: Դրա փոխարեն ֆուտբոլի արքան թվարկել է իր արժանիքները, ընդ որում ինքն իր մասին խոսել է երրորդ դեմքով:  



"Ոչ ոք դեռ չի հասել այն ամենին, ինչ արել է Պելեն: Այդ նա է 17 տարեկանում աշխարհի չեմպիոն ճանաչվել, երեք անգամ նվաճել աշխարհի գավաթը և իր կարիերայի ընթացքում 1208 գոլ խփել: Ոչ ոքի դեռ չի հաջողվել կրկնել այդ արդյունքը: Այդ իսկ պատաճառով ինձ համար լավագույնը Պելեն է”, - Պելեի խոսքերն է մեջբերում  L’Equipe-ը:
... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վան Բաստեն. Իբրահիմովիչը գլխի խնդիրներ ունի

Վան Բաստեն. Իբրահիմովիչը գլխի խնդիրներ ունի

«Միլանի» և Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենը տպավորված է  միլանցիների առաջընթացով և համոզված է, որ նրանք մոտ ապագում Եվրոպայի առաջատարներից դարձյալ կլինեն:


«Դեռ «Միլանը» պատրաստ չէ նույն մակարդակով հանդես գալ, ինչպես որ Չեմպիոնների լիգայի ուժեղագույն թիմերը: Բայց շատ ուժեղ կոլետիվ է հավաքվում, որը մոտ ապագայում եվրոպական մյուս գրանդների համար լուրջ մրցակցություն կստեղծի»,-հայտարարել է վան Բաստենը «Gazzetta dello Sport»-ի հետ հարցազրույցում:


Հոլանդացին նաև մեկնաբանել է «Միլանի» հարձակվո ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կոնֆեդերացիաների գավաթ-2017-ը կանցկացվի Ռուսաստանի չորս քաղաքներում

Ռուսաստանում ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության անցկացման դիտորդական խորհուրդը հայտարարել է այն չորս քաղաքների անունները, որոնք 2017 թ. կընդունեն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները:

Ավանդույթի համաձայն, այս մրցաշարը նախորդում է աշխարհի առաջնությանը եւ անցկացվում է նույն երկրում: ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին, հայտնում է, որ այդ քաղաքներն են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Կազանը եւ Սոչին:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պույոլը և Միլիտոն կմասնակցեն Ռեալի հետ հանդիպմանը

«Բարսելոնայի» պաշտպաններ Կառլես Պույոլը և Գաբրիել Միլիտոն  ընդրգրկված են այն խաղացողների կազմում, որոնք կմեկնեն Մադրիդ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։

  ... Читать дальше »

Добавил: TARON | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. Նոյերը ֆանտաստիկ խաղաց

Ֆերգյուսոն. Նոյերը ֆանտաստիկ խաղաց

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, որը ավարտվել է «Յունայթեդի» հաղթանակով (2:0),  հիացած էր  «Շալկեի» դարպասապահ Մանուէլ Նոյերի ցուցադրած խաղով։

 

 

«Մենք գիտենք, որ Նոյերը կտեղափոխվի «Բավարիա», սակայն այսօր նա ուղղակի ֆանտաստիկ էր։ Սա դարպասապահների ամենալավ ելույթներից մեկն էր, որը ես տեսել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումների ժամանակ» ,  - շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

 

Խոսելով խաղից՝ Ֆերգյուսոնը նշել է, որ լիովին գոհ է իր սաների ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՌԱՈՒԼ. «ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴՆ» ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԹԻՄ Է»


«Շալկեի» հարձակվող Ռաուլը, մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, նշել է, որ իր թիմը բավական լավ է նայվել Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկի ֆոնի վրա: «Իհարկե, մենք ցանկանում էին այլ խաղ և արդյունք տեսնել, բայց չստացվեց: Ամեն դեպքում, մենք երջանիկ ենք, քանի որ խաղում ենք նման բարձր մակարդակով: Խնդիրը նրանում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մակարդակով ավելի բարձր է: Միակ բանը, որի համար ափսոսում ենք այն է, որ չկարողացանք ավելի շատ գոլային պ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մանչեսթեր Յունայթեդն ավելի ուժեղ էր

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում, Մանչեսթեր Յունայթեդը որևէ լուրջ դիմադրության չհանդիպեց Գերմանիայում, ուր մրցեց Շալկեի հետ և կարողացավ հաղթանակ տոնել 0-2 հաշվով: Հանդիպման  67-րդ րոպեին, հաշիվը բացեց Յունայթեդի վետերան Ռայան Գիգսը, իսկ 69-րդ րոպեին Ուեյն Ռունին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում՝ մայիսի 4-ին:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեալի հետ խաղին պատրաստվում են Բարսայի 20 ֆուտբոլիստներ



Իսպանական "Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրապարակել է այն ֆուտբոլիստների կազմը, որոնք պատրաստվում են Չեմպիոնների լիգայի` "Ռեալի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպմանը, հաղորդում է Marca-ն: 

... Читать дальше »

Добавил: TARON | Дата: | Комментарии (0)

Լացիոն ցանկանում է ձեռք բերել Ադեբայորին

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Հռոմի Լացիոն ծրագրում է, որպեսզի ամռանը ձեռք բերի Էմանուել Ադեբայորին, ում տրանսֆերը պատկանում է Մանչեսթեր Սիթիին, սակայն այժմ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի Ռեալում:

Նշվում է, որ հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որ Ռեալը կցանկանա գնել Ադեբայորի տրասնֆերը և նա ստիպված կլինի, այս ամռանը, վերադառնալ Սիթի:

Միակ լուրջ խնդիրն այն է, որ Լացիոն չի կարողանա վճարել այնքան աշխատավարձ, որքան ստանում է այժմ Ադեբայորը: Չի բացառվում, որ հռոմեական ակումբը կփորձի վարձավճա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Գվարդիոլան հաստատել է, որ Ինիեստան չի մասնակցի Ռեալի հետ հանդիպմանը

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ կիսապաշտպան Անդրես Ինիեստան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Ռեալի հետ առաջին հանդիպմանը, ապրիլի 27-ին չի մասնակցի: Ապրիլի 26-ին, Ինիեստան փորձել է մարզվել ընդհանուր խմբում, սակայն 10 րոպե անց ստիպված է եղել լքել խաղադաշտը, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով AS-ին:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ինյեստան կարող է բաց թողնել Ռեալի հետ խաղը



"Բարսելոնայի” կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի` "Ռեալի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումը, փոխանցում է championat.ru-ն` հղում կատարելով Marca-ին: 

... Читать дальше »

Добавил: TARON | Дата: | Комментарии (0)

Ռոսսին վնասվածք ունի

Ռոմայի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին, մարզումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, կարող է բաց թողնել Բարիի հետ կայանալիք առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է Football Italia-ն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Վալդանո. «Մոուրինիոն՝ իդեալական մարզիչ է Ռեալի համար»

Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գոհ է Ժոզե Մոուրինիոյի աշխատանքից: Նա նշել է, որ պորտուգալացի մասնագետը իդեալական մարզիչ է Արքայական ակումբի համար:

«Մոուրինիոն՝ Ռեալի հետ ունի չորս տարվա պայմանագիր: Նա մեկ անգամ չէ, ինչ հայտարարել է, թե ցանկանում է մնալ, այդ պատճառով, առիթ չեմ տեսնում, որպեսզի կորցնենք նրա նկատմամբ հավատը: Մոուրինիոն՝ իդեալական մարզիչ է Ռեալի համար: Նա նույնպես հաղթանակի քաղց ունի, ինչպես և մեր ակումբը»,- մեջբերում է Վալդանոյի խոսքերը Sky Sport 24-ը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Corriere dello Sport. Ինտերը ցանկանում է իր շարքերում տեսնել Ֆաբրեգասին

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Միլանի Ինտերը քննարկում է հնարավորությունները, որպեսզի գնի Իսպանիայի հավաքականի և Արսենալի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը: Նշենք, որ Ֆաբրեգասին, արդեն վաղուց, ցանկանում է ձեռք բերել նաև Բարսելոնան:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում, Ֆաբրեգասը, Արսենալի կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մարադոնան կարող է գլխավորել Սան-Լորենցո ակումբը

Արգենտինական Սան-Լորենցո ակումբի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Դիեգո Մարադոնան:

«Մենք արդեն հանդիպել ենք նրա ներկայացուցչի հետ,- մեջբերում է Սան-Լորենցո ակումբի նախագահ Կառլոս Աբդոյի խոսքերը TyC Sport-ը,- Հավանական է, որ մենք նրա հետ նաև անձնական զրույց կունենանք»:

Հավելենք, որ Սան-Լորենցոն, Ռամոն Դիասին հեռանալուց հետո, նոր մարզչի փնտրտուքների մեջ է, իսկ Մարադոնան, Արգենտինայի հավաքականից հետո (2010 թ.), դեռևս որևէ ակումբ չի մարզել:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սիթին մերժել է Ինտերի առաջարկը

La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Մանչեսթեր Սիթին մերժել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց Միլանի Ինտերին վաճառել Կառլոս Տևեսի տրանսֆերը: 

Հիշեցնենք, որ 27-ամյա Տևեսի պայմանագիրը Սիթիի հետ, գործում է մինչև 2014 թ. հունիսի 30-ը, սակայն արգենտինացին մտադիր է փոխել ակումբը:

Հավելենք, որ Տևեսը, ընթացիկ մրցաշրջանում, Սիթիի կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Sun. Ֆաբրեգասը տրանսֆերի կհանվի

Անգլիական Sun-ի տեղեկությունների համաձայն, Արսենալի ավագ Սեսկ Ֆաբրեգասը հիասթափված է, որ ևս մեկ տարի իր ակումբը չկարողացավ նվաճել որևէ տիտղոս: Նշվում է, որ այդ պատճառով, իսպանացի կիսապաշտպանը դիմել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի առաջիկա ամռանն իրեն տրանսֆերի հանեն:

Sun-ը, վկայակոչելով Արսենալից իր անանուն աղբյուրին, հայտնում է նաև, որ դժվար թե այս մրցաշրջանից հետո, Ֆաբրեգասը մնա ակումբում և նրա տրանսֆերը կվաճառվի մոտավորապես 40 միլիոն եվրոյի դիմաց:

Ինչ վերաբերում է Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մոտեցմանը, նշվո ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստը գնդակի ուժեղ հարված ստացավ գլխին

Բունդեսլիգայի վերջին տուրում, Բորուսիա Մ. - Բորուսիա Դ. հանդիպումից առաջ կայացած նախավարժանքի ընթացքում, դորտմունդցիների 22-ամյա ֆուտբոլիստ Քևին Գրոսկրոյցը գլխին ստացավ գնդակի ուժեղ հարված, որից նա պարզապես տապալվեց գետնին:

Հավելենք, որ այդ հանդիպումն ավարտվեց դաշտի տերերեի՝ 1-0 հաշվով հաղթանակով:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը, այսօր, իր երկրորդ հանդիպումն անցկացրեց Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունում: Հայ պատանիների հերթական մրցակիցը Ուկրաինայի հավաքականն էր, որոնց նկատմամբ մեր տղաները կարողացան առավելության հասնել 2-0 հաշով:

Նշենք, որ առաջին խաղում, Հայաստանի հավաքականը 3-5 հաշվով զիջել էր վրացիներին, որոնք իրենց հերթին այսօր պարտվեցին Թուրքիայի ընտրանուն՝ 1-2 հաշվով: Հավելենք, որ առաջին խաղում, ուկրաինացիները 2-1 հաշվ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930