Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 23
Լիվերպուլը ջախջախեց Բիմինգհեմին. Այլ արդյունքներ

Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում, գերազանց հանդիպում անցկացրել Լիվերպուլը, որը սեփական հարկի տակ ընդունել էր Բիրմինգհեմին: Լիվերպուլցիները պարզապես ջախջախեցին մրցակցին՝ հինգ անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հետ-տրիկ ձևակերպեց Մաքսի Ռոդրիգեսը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Կայտն ու Քոուլը:

Մարտական ոչ-ոքի՝ 2-2 հաշվիվ գրանցվեց Տոտենհեմ-Վեսթ Բրոմվիչ դիմակայությունում, ինչը կարևոր միավորների կորուստ էր լոնդոնյան ակումբի համար, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

34-րդ տուրում գրանցված այլ ար ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՎԱԼԵՆՍԻԱ – ՌԵԱԼ 3-6

Մադրիդի «Ռեալը» գրեթե երկրորդ կազմով ու առանց իր առաջատարների կարողանում է արտագնա խաղում հաղթել «Վալենսիային»: Դե ինչ, «Մեստալյա» մարզադաշտը առայժմ հաջողակ է մադրիդցիների համար այս մրցաշրջանում: Այս խաղը նշանավորվեց նաև նրանով, որ Իգուաինը դարձավ հեթ-տրիկի ու երկու գոլային փոխանցման հեղինակ:

Գոլերը.
0-1: Բենզեմա (23´)
0-2: Իգուաին (31´)
0-3: Կակա (39´)
0-4: Իգուաին (42´)
0-5: Իգուաին (53´)
1-5: Սոլդադո (60´)
1-6: Կակա (62´)
2-6: Ժոնաս (80´)
3-6: Խորդի Ալբա (85´)


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Յուվենթուսը ձեռք կբերի բրազիլացի երկու եղբայրների

CalcioMercato.com-ը տեղեկացնում է, որ Թուրինի Յուվենթուսը պայմանավորվել է «Ռեզենդե» ակումբի հետ, որպեսզի իր շարքեր բերի այդ թիմի բրազիլացի երկու երիտասարդ ֆուտբոլիստների՝ Գաբրիել և Գիլերմե Ապելտներին, որոնք եղբայրներ են:

Նշվում է, որ տաղանդավոր այդ երկու ֆուտբոլիստների տրանսֆերի համար, Յուվենթուսը կվճարի երկու միլիոն եվրո:

Հավելենք, որ 17-ամյա Գաբրիելը խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ 18-ամյա Գիլերմեն՝ հարձակվող է:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. «Թիմային խաղով՝ Չելսին գերազանցում է Արսենալին»

Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, համեմատելով լոնդոնյան երկու գրանդներին՝ Չելսիին և Արսենալին, նախապատվությունը տվել է Կառլո Անչելոտտիի սաներին:

«Շաբաթներ առաջ ասացի, որ Չելսին, չեմպիոնության պայքարում, կլինի մեր հիմնական մրցակիցը: Այժմ նրանք արդեն առաջ են անցել Արսենալից»

«Չելսին ունի մի քանի հաղթաթուղթ: Նրանք ավելի հեշտ խաղացանկ ունեն, չնայած նրանք դեռ պետք է խաղան մեր դեմ՝ «Օլդ Թրաֆորդ»-ում: Բացի այդ, Չելսին, առավել փորձառու թիմ է, քան Արսենալը: Վերջինիս կազմում հավաքված են ուժեղ ֆուտբ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆլորենտինո Պերեսը ներողություն է խնդրել երկրպագուների պահվածքի համար

Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ներողություն է խնդրել կատալոնյան CiU կուսակցության խոսնակ Ժոզեպ Անտոնի Դուրան Լեյդեից, տեղեկացնում է AS-ը:

Բանն այն է, որ Լեյդեն ժամանել էր Վալենսիա, որպեսզի ներկա գտնվի Իսպանիայի գավաթի եզրափակիչինխ Երբ նա մոտեցել է մարզադաշտին, Արքայական ակումբի երկրպագուների մի խումբ սկսել է վիրավորել նրան՝ մինչև անգամ նրա վրա նետելով կոկտեյլով լի մի շիշ: Նշվում է, որ երկրպագուները չեն բավարարվել այդքանով և հարձակվել են Լեյդեի ընտանիքի անդամներից մեկի վրա:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Գործակալ. Վուչինիչը ցանկանում է հեռանալ Ռոմայից

Ինչպես երևում է, Միրկո Վուչինիչն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում իտալական Ռոմայում, քանի որ հայտարարությամբ է հանդես եկել նրա գործակալ Կլաուդիո Պասկուալինը և նշել, որ ֆուտբոլիստը ցանկություն ունի հանդես գալ Իտալիայի սահմաններից դուրս:

«Միրկոն մտածում է Իտալիայից դուրս տեղափոխվելու մասին, քանի որ ունի այնպիսի առաջարկ, որի համաձայն կստանա ավելի շատ աշխատավարձ, քան ստանում է Ռոմայում»,- Radio Toscana-ին տված հարցազրույցում ասել է գործակալը: Վերջինս անդրադարձել է նաև Վուչինիչի նկատմամբ՝ Ֆիորենտինայի ունեցած հետաքրքրության ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Բեքհեմ. «Կարծում եմ, որ Ռեալ Մադրիդը և Մանչեսթեր Յունայթեդը աշխարհի լավագույն թիմերն են»

http://nimg.sulekha.com/sports/thumbnailfull/david-beckham-2011-4-13-20-11-31.jpgՄադրիդի Ռեալի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, ով այժմ ելույթ է ունենում ամերիկյան MSL-ի Լոս Անջելես Գալաքսի թիմում, իր գոհունակություն է արտահայտել Արքայական ակումբի՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում Բարսելոնայի նկատմամբ տոնած հաղթանակի համար, տեղեկացնում է Sport.es-ը:

«Լինելով Ռեալի երկրպագու, շատ ուրախացա թիմի հաղթանակի համար: Բարսելոնայի դեմ խաղալիս, անհրաժեշտ է հավատ

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (1)

Մեսսի. «Սխալ է ինձ համեմատել Մարադոնայի հետ»

Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել Newsweek ամսագրին, որում անդրադաձել իր և Մարադոնայի նկատմամբ տարվող համեմատություններին: Նա նշել է, որ սխալ է այդպիսի համեմամտություն անելը, քանի որ Մարադոնան միակն է իր տեսակի մեջ:

«Մարադոնան եզակի անհատականություն է և սխալ է ինձ նրա հետ համեմատելը: Ես դա չեմ ընդունում: Ինձ լավ եմ զգում հավաքականում: Դիեգոյի հետ, երբ նա մարզիչ էր, հրաշալի էր և խաղում էինք Բարսելոնայի պես: Նույնը զգում եմ նաև ներկայիս մարզչի՝ Բատիստայի ղեկավարությամբ: Իմ նպատակն է, Բարսելոնայի հետ հաղթել Լա Լիգայո ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

30 միլիոն Ռոսսիի համա՞ր

La Gazzetta dello Sport-ի տեղեկատվության համաձայն, Վիլիառեալի իտալացի հարձակվող Ջուզեպե Ռոսսիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բարսելոնան:

Նշվում է, որ կատալոնյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո առաջարկել Վիլիառեալին՝ ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար:


Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Բավարիան մտադիր է ձևավորել Արշավին-Ռոբեն-Ռիբերի եռյակը

Գերմանական լրատվամիջոցների տեղեկատվութ ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

Ռաուլ. «Առաջարկ ունեի նաև Մանչեսթեր Յունայթեդից»

Հանրահայտ Ռաուլը հաստատել է այն տեղեկություն ... Читать дальше »

Добавил: HRACH | Дата: | Комментарии (0)

ՀՈԼԱՆԴԱՑԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Հոլանդական «Դեն Հաագը» մեկ տարով կորցրել է հիմնական դարպասապահ Ջինո Կոուտինյոյին: Հոլանդական դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատարարտել է 12 ամսվա ազատազրկման: Ջինոն մարիխուանայի արտադրամաս ուներ:

Կոուտինյոն այս մրցաշրջանում 30 հանդիպում էր անցկացրել արագիլների կազմում:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերնանդո Ալոնսոն շատ ուրախ է Ռեալի հաղթանակի համար

Formula 1-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, իր բլոգում անդրադարձել է Իսպանիայի գավաթի եզրափակչին և իր ուրախությունն է արտահայտել, որ Մադրիդի Ռեալը հաղթանակի  է տոնել Բարսելոնայի նկատմամաբ և հռջակվել է երկրի գավաթակիր:

«Այս տարի մրցավազքերը դեռևս ինձ ուրախություն չեն պատճառել, սակայն ես ստացա ուրախալի լուրեր ֆուտբոլային խաղադաշտից: Շատ ուրախացա, որ Մադրիդի Ռեալը, Իսպանիայի գավաթի եզրափակիչում, հաղթեց Բարսելոնային: Թիմը երկար ժամանակ չէր կարողանում նվաճել այդ տիտղոսը: Այժմ, Ռեալը սպասում է Չեմպիոնն ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբը չի անհանգստանում

Marca-ն տեղեկացնում է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին և նրա օգնականներին չի մտահոգում այն, որ վերջին երկու «Կլասիկո»-ների ընթացքում բախումներ են արձանագրվել ֆուտբոլիստների միջև, տեղեկացնում է AS-ը:

Ազգային հավաքականի մարզչական շտաբը գտնում է, որ դա բնական է, եթե հաշվի ես առնում, թե ինչ մեծ ճնշում և լարվածություն է առկա, երբ իրար դեմ են դուրս գալիս իսպանական երկու գրանդները: Դել Բոսկեն գտնում է, որ այդ երևույթը չի անդրադառնա խաղադաշտից դուրս՝ ֆուտբոլիստների ունեցած հարաբերություն ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Յունայթեդը հետաքրքրված է Մասկերանոյի ծառայություններով

Յունայթեդը հետաքրքրված է Մասկերանոյի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է թիմի  կազմն ամրապնդել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավյեր Մասկերանոյով: Այս մասին գրում է sport-express.ru-ն' ըստ «Caught Offside»-ի:


Մասկերանոն «Լիվերպուլից» է տեղափոխվել «Բարսա», բայց  այդպես էլ  չի  կարողացել տեղ նվաճել  թիմի  հիմնական  կազմում:  Կատպանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ավելի հաճախ գերադասել է խաղադաշտ դուրս բերել Սերխիո Բուսկետսին: Այդպիսի իրավիճակը չէր կարող գոհացնել արգենտինացուն, ով մեկ անգամ չէ,որ հայտարարել է ակում ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Էվեր Բանեգա. Վալենսիան մտադիր է հաղթել Ռեալին

Էվեր Բանեգա. Վալենսիան մտադիր է հաղթել Ռեալին

«Վալենսիայի» կիսապաշտպան Էվեր Բանեգան  Իսպանիայի առաջնության Մադրիդի «Ռեալի» հետ  հանդիպման նախաշեմին նշել է, որ իր թիմը մտադիր է լրջորեն պայքարել  երեք միավորի համար:


«Մեր նպատակի' Չեմպիոնների լիգայի վերադարձի  համար մեզ երեք միավոր է պակասում: Եւ մենք շատ լրջորեն ենք պատրաստվում պայքարել»,-հայտարարել է Բանեգան:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռեալը» վերջերս է Իսպանիայի գավաթի եզրափակչում 120 րոպե խաղացել,  բացառված չէ, որ  մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Վալենս ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (1)

Օզիլ. Աշնանային 5:0-ն կարող է դառնալ Բարսելոնայի միակ ուրախությունը

Օզիլ. Աշնանային 5:0-ն կարող է դառնալ Բարսելոնայի միակ ուրախությունը

Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան Մեսութ Օզիլը կարծում է, որ այս մրցաշրջանում իր և իր թիմի խաղն այդքան էլ վատ չի ստացվում:


 "Իհարկե, մենք պարտվեցինք "Կամպ Նոուում” 0:5 հաշվով, բայց այդ հաշիվը կարող է միակ մխիթարանքը  դառնալ "Բարսելոնայի” համար”, - ենթադրել է Օզիլը Marca-ին տված հարցազրույցի ժամանակ:  Օզիլը հատկապես ընդգծել է, որ "Ռեալն” արդեն մեկ տիտղոս նվաճել է այս մրցաշրջանում, իսկ "Բարսելոնան”` դեռ ոչինչ: "Եվ փաստ չէ, որ նրանք որևէ հաղթանակ կտոնեն,  նույնիսկ Պրիմերայում մենք դեռ հնարավորություններ ունենք”, - ասել է Օզիլը: 

 


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ալեքս Ֆերգյուսոն. Վտանգ ներկայացնողը Չելսին է, այլ ոչ թե Արսենալը

Ալեքս Ֆերգյուսոն. Վտանգ ներկայացնողը Չելսին է, այլ ոչ թե Արսենալը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ «Արսենալը» կկարողանա իր թիմին մրցակցություն ցուցաբերել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում, կարծելով, որ Արսեն Վենգերի թիմին խանգարում է փորձի բացակայությունը։ Ըստ շոտլանդացի մասնագետի՝ իսկական վտանգ ներկայացնողը «Չելսին» է։

 

Մրցաշարի ավարտից հինգ տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է «Չելսիից» և «Արսենալից» վեց  միավորով և մաթեմատիկորեն երկու լոնդոնյան ակումբներն էլ հավասար հնարավորություններ ունեն տիտղոսի համար պայքարելու, սակայն Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այդ երկու թիմերից վտանգը պետք է սպասել Կարլո Անչելոտիի սան ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ԳՎԱՐԴԻՈԼԱ. «ՄԵՐ ՈՃՆ ԱՆՓՈՓՈԽ ԿՄՆԱ»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (0:1) չի կարող կապտանռնագույնների հարձակողական ոճի փոփոխման պատճառ դառնալ: «Այնպիսի զգացողություն է, որ մեր ոճը մեր պարտությունների արդարացում է դառնում: Ոճը ամուր ձևով կապված է ակումբի և մարզչի գաղափարախոսության հետ: Այն այնպիսին է, ինչպիսին է և այն պետք չէ փոխել: Ես հասկանում եմ ֆուտբոլը հենց այնդպես, և քանի դեռ այստեղ եմ, մեր ոճն անփոփոխ կմնա: Գավաթի խաղարկությունում պարտությունը ինձ կանհանգստացներ, եթե մենք վատ խաղաիյնք, սակայն դա այդպես չէ: Իսկ հիմա մենք մոտ ենք առաջնությունում հաղթե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

«ՄԻԼԱՆԸ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ ՏԱՅՎՈՅԻ ՀԵՏ»


«Միլանն», ամենայն հավանակությամբ, ձեռք կբերի «Մարսելի» հարձակողական ոճի կիսապաշտպան Տայե Տայվոյի նկատմամբ, տեղեկացնում  Corriere dello Sport-ը: Նիգերիացու պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, և նա պլանավորում է փոխել աշխատավայրը: Մարսելցիների սպորտային տնօրեն Ժոզե Անիգոն հասկացրել է, որ Տայվոն բանակցություններ է վարում իտալական գրանդի հետ, որոնք կարող են հաջող ավարտվել»:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ԱՄԱՌԱՅԻՆ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՆԳԵՐԸ 40 ՄԻԼԻՈՆ ՖՈՒՆՏ ԿՍՏԱՆԱ


Հայտնի է դարձել այն գումարը, որը Լոնդոնի «Արսենալի» ղեկավարները պատրաստվում են հատկացնել թիմի մարզիչ Արեն Վենգերին ամառային տրանսֆերների համար: Ինչպես տեղեկացնում է ItaSportPress-ը, այն կկազմի մոտ 40 միլիոն ֆունտ: Դրան պետք է ավելացվի նաև ֆուտբոլիստների վաճառքից ստացվող գումարը:

Հիշեցնենք, որ դեռևս հայտնի չեն «Արսենալի» ապագա ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասի, Տոմաշ Ռոսիցկիի, Նիկլաս Բենդտների և Անդրեյ Արշավինի հետագա ճակատագրերը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԸ ՉԻ ԽԱՂԱ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ԴԵՄ


«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Սերխիո Ռամոսին չի ընդգրկել Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» դեմ խաղի հայտացուցակում: Նման վճռի պատճառները չեն հրապարակվում: Պաշտպան Ալվարո Արբելոան նույնպես չի մասնակցի հանդիպմանը որակզրկման պատճառով:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Տևեսն արդեն պայմանավորվե՞լ է Ինտերի հետ

Daily Mail-ի տեղեկությունների համաձայն, Մանչեսթեր Սիթիում անհանգստություն է տիրում տիրում, քանի որ մեծ է հավանականությունը, որ հասունանում է այն պահը, երբ թիմի ավագ Կառլոս Տևեսը կպահանջի իրեն տրանսֆերի հանել:

Անհանգստանալու պատճառ նրանք ունեն, քանի որ այժմ Տևեսը գտնվում է Միլանում և կարծիք կա, որ արդեն բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Ինտերի ղեկավարության հետ, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվի այդ թիմ: Աղբյուրը հաղորդում է նաև, որ արգենտինացի հարձակվողը Միլան է մեկնել, որպեսզի բուժզննում ա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դրոգբան հանդիպելու է Չելսիի տնօրենության հետ

Բրիտանական Sun-ը տեղեկացնում է, որ Դիդիե Դրոգբան, հաջորդ շաբաթ, կհանդիպի Չելսիի տնօրենության հետ, որպեսզի որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ: Դրոգբան ցանկանում է պարզել, թե ինչ են մտածում իր մասին թիմի ղեկավարությունն ու մարզչական կազմը, որպեսզի ըստ դրա, կողմնորոշվի այլ թիմերից ստացված առաջարկների պատասխանի հարցում:

Մտահոգվելու առիթ, Դրոգբան ունի, քանի որ Ֆերնանդո Տորրեսի՝ Չելսի գալուց հետո, այնքան էլ հաճախ չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում կամ խաղադաշտում չի անցկացնում 90 րոպե: Դա կարող է կտրուլ փոխվե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ադեբայորը հաղթանակը նվիրում է Վիեյրային

Մադրիդի Ռեալի հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում տոնած հաղթանակը նվիրում է Պատրիկ Վիեյրային, քանի որ վերջինս մշապես օգնել է իրեն:

«Վիեյրան ինձ ասել է, որ ֆուտբոլը դա մի մեծ անիվ է, որը միշտ պտտվում է: Այդ պատճառով, ֆուտբոլիստները միշտ պետք է առաջ ձգտեն, գնան ու գնան և երբեք չհանձնվեն: Եթե ինձ խնդրեին, Իսպանիայի գավաթի եզրափակիչում տոնած հաղթանակը նվիրել որևէ մեկին, ապա ես դա կնվիրեի հենց Պատրիկին: Վիեյրան՝ իմ ոգեշնչողն է, կնքահայրը: Նա ինձ օգնել է ամեն անգամ, երբ ես ինչ-որ խնդի ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Ռեալը Վալենսիա է մեկնել նշանակալի կորուստներով

http://www.ronaldofan.com/wp-content/uploads/2009/09/jugadores-realmadrid-champi.jpgԻսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, Մադրիդի Ռեալը կրկին հանդես կգա «Մեստալիա» մարզադաշտում, ուր չորեքշաբթի օրը հաղթանակ տոնեց Բարսելոնայի նկատմամբ և հռչակվեց Իսպանիայի այս մրցաշրջանի գավաթակիր: Այս անգամ սակայն, Արքայական ակումբը պետք է դիմակայի առաջնության երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վալենսիային:

Այդ հանդիպման համար, Ռեալը, Վալենսիա է մեկնել նշանակալի կորուստներով, քանի որ 20 հոգուց բաղկացած ֆուտբոլիստների կազմում, տարբեր պատճառներով բացակայում են Գագոն, Խեդիրան, Դի Մարիան, Ադեբայորը, Արբելոան և Սերխիո Ռամոսը: Հարկ է նշել, որ նշված վեց ֆուտբոլիստներից միայն Գագոն է, որ չի մասնակցել Բարսելոնայի հետ կայացած հանդիպմանը: Իսկ մնացածից չորսը հիմնական կազմում էին, իսկ Ադեբայորը՝ խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 70-րդ րոպեին:

... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Մոուրինիոն մտադիր չէ հեռանալ Ռեալից

Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կրկին անդրադարձել է այն խոսակցություններին, թե ինքը կարող է հեռանալ Արքայական ակումբից և վերադառնալ Իտալիա: Նա նշել է, որ նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը և ինքը մտադիր չէ լքել Ռեալը:

«Ես երջանիկ եմ, քանի որ աշխատանքս փոխհատուցվում է: Նաև տեսնում եմ, որ այն մարդիկ, որոնց հետ համագործակցում եմ, ցանկանում են ունենալ նույն ուղղվածությունը, որը ես ունեմ: Սովորաբար ես խաղաղ եմ և միշտ հավակնոտ: Այստեղ միայն մեկ տարվա համար չենք, այլ ավելի շատ»

... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Gracies Pep...

Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, սեփական հարկի տակ, Օսասունայի հետ կայանալիք հանդիպմանը նվիրված մամլո ասուլիսից հետո, Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան յուրահատուկ նվեր է ստացել կատալոնյան ակումբի երկրպագուների կողմից:

Գվարդիոլան ստացել է «Gracies Pep» վերնագիրը կրող մի գիրք, որում հավաքված են Բարսելոնայի՝ տարբեր երկրների երկրպագուների շուրջ հազար հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են graciespep.cat կայքի միջոցով:

Հավելենք, որ այդ գիրքը հրատարակվել է ընդհամենը 21 օրինակով և նախատեսված չէ վաճառքի ... Читать дальше »

Добавил: HAKOB | Дата: | Комментарии (0)

Իգուաինը Վալենսիայի հետ յոթ հանդիպումներում հինգ գոլի հեղինակ է դարձել

Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում, Մադրիդի Ռեալը հյուրընկալվելու է Վալենսիային: Այդ հանդիպման նախօրեին, Արքայական ակումբի պաշտոնական կայքը նշել է փաստը, որ Վալենսիայի հետ խաղերում առավել արդյունավետ է գործում Գոնսալո Իգուաինը: ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Կրկին ծեծ ու ջարդ խաղադաշտում (վիդեո)

Բրազիլիայի գավաթի խաղարկության՝ Ավայի-Բոտաֆոգո պատասխան հանդիպման ավարտից հետո ծեծ ու ջարդ սկսվեց երկու թիմերի միջև, որի տեսանյութը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Հավելենք միայն, որ հանդիպումն ավարտվել էր 1-1, իսկ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի տեսություն

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում, միլանյան երկու ակումբները՝ Միլանը և Ինտերը ցանկանում են հաղթանակներ տոնել երկու տարբեր պատճառներով: Միլանը նպատակ ունի, հյուրընկալվելիս, առավելության հասնել Բրեշիայի նկատմամբ, որն էլ ավելի կմոտեցնի թիմին՝ դեպի չեմպիոնության տանող ճանապարհին, իսկ Ինտերը, սեփ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի տեսություն

Մեկնարկում է Իսպանիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպումը կարելի է համարել Վալենսիա-Ռեալ դիմակայությունը: Երկու թիմերը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ և երրորդ հորիզոնականները, բացի այն դա մի դերբի է, որը միշտ էլ անցել է դիտարժան պայքարում: Առաջատար Բարսելոնան, սեփական ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի տեսությու

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում, առաջատար Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալելու է լավ մարզավիճակում գտնվող Էվերթոնին և անկասկած պայքարելու է հաղթանակի համար, որով էլ ավելի կամրապնդվի առաջին հորիզոնականում:

... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930