Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպման
միջադեպերի առիթով, ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գործեր է հարուցել այդ
ակումբների նկատմամբ, տեղեկացնում է համաեվրոպակայն ֆուտբոլային այդ
կառույցի պաշտոնական կայքը:
Մադրիդի Ռեալի նկատմամբ հարուցված գործի մեջ մտնում է երկրպագուների
կողմից խաղադաշտ նետված առարկաների միջադեպը, խաղադաշտ՝ այլ անձանց
ներխուժումը, Պեպեի կարմիր քարտը, Մոուրինիոյի հեռացումը, ինչպես նաև
պորտուգալացի մասնագետի արտահայտած մտքերը՝ հետխաղյա մամլո ասուլիսի
ընթացքում:
Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին, մկանային վնասվածքի պատճառով,
կարող է չմասնակցել ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ պատասխան հանդիպմանը,
որը տեղի է ունենալու մայիսի 3-ին:
Sport.es-ը հայտնում է, որ արգենտինացին, Արքայական ակումբի հետ երեկ
կայացած հանդիպումից հետո, ցավեր է զգացել և օգնության համար դիմել է թիմի
բժշկական շտաբին: Նշվում է, որ Մեսսին հաստատ չի մասնակցի Իսպանիայի
Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք Ռեալ Սոսյեդատի հետ առաջիկա
հանդիպմանը:
Մանչեսթեր Սիթիի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի մասնակցությունը,
Անգլիայի գավաթի եզրափակչին, դեռևս կասկածի տակ է: Նշվում է, որ Տևեսի՝
հանդես գալու հավանականությունը կազմում է 50%:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի եզրափակիչում, Սիթին մրցելու է Սթոք Սիթիի հետ, իսկ հանդիպման օր նշանակված է մայիսի 14-ը:
Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ Պատրիս Էվրան իր հիացմունքն է
արտահայտել Ռայան Գիգսի ելույթների վերաբերյալ և նշել, որ նա զբաղվում է
յոգայով, ինչը նրան տալիս է դիմադրողականություն:
«Դա անհավատալի է, քանի որ խոսքը 37-ամյա մարդու մասին է, ով ունի 25
տարեկանի դիմադրողականություն: Նա իր ելույթներով դեմ է գնում
տրամաբանությանը,- նշել է Էվրան և շարունակել,- Այնուամենայնիվ, նա պետք է
դադարի շարունակ խոսել յոգայի մասին: Հասկանում եմ, որ դա նրան շատ է
օգնում և նրան տալիս է դիմադրողականություն: Մեզ ասում է, որ յոգայի
օգնությամբ
... Читать дальше »
"Ռեալի” դարպասապահ Իկեր
Կասիլյասը "Բարսելոնայի” հետ կայացած կիսաեզրափակիչ հանդիպումից հետո նշել
է, որ այժմ մադրիդցիներին մնում է միայն արժանիորեն նախապատրաստվել
պատասխան հանդիպմանը:
"Մենք զգում ենք, որ մեզ անարդար
պատժեցին: Կարմիր քարտը կանխորոշեց խաղի ելքը: Պեպեն շատ լավ էր կատարում
իր պարտականությունները, իսկ հետո… Դա նորմալ չէ, երբ յուրանքանչյուր
հանդիպումը մենք 10 խաղացողներով ենք ավարտում:
Այժմ մենք պետք է քրտանաջան
նախապատրաստվենք պատասխան խաղին: Տեսնենք, թե ինչպես կզարգանան
իրադարձությունները: Ով գիտի, միգուցե այս անգամ բախտը մեզ ժպտա, և
... Читать дальше »
ՉԼ-ի Ռեալ-Բարսելոնա հանդիպումից հետո (0-2), Արքայական ակումբի
գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր խիստ դժգոհությունն է հայտնել
մրցավարությունից:
«Բարսելոնան ֆանտաստիկ ակումբ է, սակայն չեմ հասկանում, թե ինչու Շտարկը
այդ կերպ գործեց խաղում, երբ ծավալվում էր հավասար պայքար: Ֆուտբոլում
մրցավարներ գոյություն ունեն, որպեսզի հավասարություն ապահովեն թիմերի մեջ,
իսկ հետո թող հաղթի լավագույնը: Սակայն, այսօր, կրկին ապացուցվեց, որ
ՈՒԵՖԱ-ն չի թույլատրում խաղալ Բարսելոնայի դեմ: Եվ ես չեմ հասկանում, թե
ինչու: Կարող է պատահել դա պայմանավ
... Читать дальше »
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, Բարսելոնայի հետ
հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում, քննադատության է ենթարկել նաև
կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Նա կրկին խոսել է
Բարսելոնայի անարդարացի հաղթանակի մասին և նշել, որ Գվարդիոլայի փոխարեն
ինքը կամաչեր՝ նման հաղթանակներ տոնելու համար, տեղեկացնում է AS-ը:
«Ես երկու անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, որոնց հասել եմ
խաղադաշտում: Առաջին անգամ, այս մրցաշարում, ես հաղթել եմ Պորտոյի հետ: Այն
ներկայացնում է մի երկիր, որը սովորաբար չի հաղթում
... Читать дальше »
Բարսելոնայի ղեկավարությունը քննարկում է հնարավորությունն այն բանի,
որ դիմի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե, որպեսզի բողոքարկի Ռեալի գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինիոյի արտահայտած մտքերը՝ հետխաղյա մամլո ասուլիսի
ընթացքում, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, Ժոզե
Մոուրինիոն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն չի թույլատրում այլ ակումների՝ խաղալ
Բարսելոնայի դեմ: Նա քննադատել է նաև հանդիպման գլխավոր մրցավար Վոլֆգանգ
Շտարկի գործողությունները՝ նրան համարելով իրենց պարտո
... Читать дальше »
Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն կարծում է, որ իր թիմը
արժանի չէր Բարսելոնայից կրած պարտությանը: Նա գտնում է, որ կատալոնյան
ակումբին, վերջին չորս տարիների ընթացքում, օգնում են մրցավարները:
«Բարսելոնայի հետ միշտ այդպես է լինում, նրանց բախտը միշտ բերում է:
Արդեն չորրորդ մրցաշրջանն է, որ մրցավարները օգնում են կատալոնացիներին:
Հիշեք, թե ինչ եղավ Արսենալի, Չելսիի և Ինտերի հետ»
«Բարսելոնան ազդեցիկ ակումբ է, ինչպես ֆուտբոլային խաղադաշտում, այնպես
էլ դրանից դուրս: Մենք չցուցադրեց
... Читать дальше »
Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստ Խավին գտնում է, որ իր թիմը արժանի էր
Ռեալի նկատմամբ տոնած հաղթանակին: Նա նաև անդրադարձել է Պեպեի հեռացմանը՝
նշելով, որ նա արժանի էր կարմիր քարտի:
«Պեպեի հեռացման արդարացիությունը կասկածից վեր է: Այդպիսի կոպիտ
գործողություններն անընդունելի են: Բացի այդ, Բարսան ավելի լավ էր խաղում և
համարվում է այդ խաղի արժանի հաղթողը: Նրանք միայն շահարկում էին խաղը և
չէին ցանկանում ֆուտբոլ խաղալ: Նույնը կարող եմ ասել նաև Իսպանիայի գավաթի
եզրափակչի վերաբերյալ: Ինչ վերաբերում է
... Читать дальше »
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպորտային հեղինակավոր որոշ
լրատվամիջոցների փորձագետների գնահատականները, Չեմպիոնների լիգայի
կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա առաջին հանդիպման վերաբերյալ:
Արքայական ակումբի բոլոր ֆուտբոլիստները, մադրիդյան Marca-ի
փորձագետների կողմից ստացել են 1 միավոր, որը համապատասխանում է «բավարար»
գնահատականին: Բարսելոնայի կազմում, այդքան միավորի է արժանացել միայն
Պեդրոն, իսկ մնացած ֆուտբոլիստները ստացել են «լավ» և «գերազանց»
գնահատականները: Marca-ի կողմից լավագույն՝ երեք
... Читать дальше »
Միայն հիանալ կարելի է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ժունինիոյով, ով
պայմանագիր է կնքել իր հայրենի ակումբի՝ Վասկո դա Գամայի հետ, համաձայն որի
նա շաբաթական կստանա ընդհամենը 260 եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ,
հավելենք, որ պայմանագրում կա մի կետ, ըստ որի, նա կստանա բոնուսներ, եթե
թիմը նվաճի որևէ տիտղոս կամ իրավունք ստանա հանդես գալ Լիբերտադորեսի
գավաթի խաղարկությանը:
«Վասկո դա Գամա չեմ գնում մեծ փողերի համար, այլ պարզապես ցանկանում եմ
վերադառնալ հարազատ ակումբ և օգտակարություն բերել թի
... Читать дальше »
Իտալական Ռոմայի նոր սեփականատերերը մտադիր են վերջին փորձը կատարել,
որպեսզի իրենց ակումբ բերեն Չելսիի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին:
Football Italia-ն հայտնում է, որ մյուս շաբաթվա ընթացքում, կողմերի միջև
պետք է տեղի ունենան բանակցություններ: Նշվում է, որ եթե որևէ
համաձայնություն չկայանա, ապա Ռոմայի ղեկավարությունն կսկսի այլ
թեկնածությունների շուրջ քննարկումները:
Հավելենք, որ Լոնդոնի Չելսիում, Անչելոտտիի ապագան խիստ կասկածի տակ է:
Այսօր, Երևանի ժամանակով 00:05-ին, կմեկնարկի նաև Եվրոպայի լիգայի
կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում եմ պորտուգալական երեք և իսպանական
մեկ թիմեր:
Անշուշտ, առավել մեծ հետաքրքրություն վայելում է Պորտո-Վիլիառեալ զույգի
դիմակայությունը, որոնց զույգի հաղթողն էլ համարվում է հեղինակավոր գավաթը
նվաճելու հիմնական ֆավորիտը: Այդ զույգի առաջին հանդիպումը, ինչպես
նշեցինք, կկայանա այսօր՝ Պորտոյի «Դրագաո» մարզադաշտում:
Երկրորդ զույգը կազմել են պորտուգալական Բենֆիկան և Բրագան: Այդ
դիմակայության ֆավորիտ է համարվում Բենֆիկ
... Читать дальше »
Ինտերնետում արդեն իսկ հայտնվել են տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, որ Պեպեն նույնիսկ չի դիպչեմլ Ալվեսին: Դիտեք ստորև դրված տեսանյութը ու դատեք ինքներդ: