Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 26
France Football. Աշխարհի ամենաբարձր վճարվող ֆուտբոլիստը Ռոնալդոն է

France Football-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող 100 ֆուբոլիստների ցանկը: Առաջին հորիզոնականում, Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն է՝ 12 միլիոն եվրո աշխատավարձով, երկրորդում՝ աշխարհի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստ Մեսսին է՝ 10.5 միլիոնով, իսկ երրորդ տեղում ՝ Չելսիի իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն ու Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Յայա Տուրեն են, որոնք տարեկան ստանում են 10 միլիոն եվրո:

ARMFUTBOL.DO.AM-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամենաշատ վճարվող 20 ֆուտբոլիստների ցուցակը:

1.  Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ)  - 12 միլիոն եվրո
2.  Լիոնել Մեսսի (Բարսելոնա)  - 10.5
3.  Ֆերնանդո Տորրես (Չելսի)  - 10
4.  Յայա Տուրե (Մանչեսթեր Սիթի)  - 10
5.  Ուեյն Ռունի (Մանչեսթեր Յունայթեդ)  - 9.5
6.  Կակա (Ռեալ)  -  9
7.  Զլատան Իբրահիմովիչ (Միլան) - 9
8.  Էմանուել Ադեբայոր ( ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Յոհան Էլմանդերը գրավել է Արսենալի ուշադրությունը

Յոհան Էլմանդերը գրավել է Արսենալի ուշադրությունը

Բրիտանական Daily Mirror-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի "Արսենալը" ցանկանում է ձեռք բերել "Բոլտոնի" եւ Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Յոհան Էլմանդերին:

Շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այնպես որ, ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց "Արսենալը" ոչինչ չի վճարի:

Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը գտնվում է նաեւ Թուրինի "Յուվենսթուսի" եւ իսպանական "Սեւիլիայի" հետաքրքրությունների ոլորտում:

Ընթացիկ մրցաշրջանում Յոհան Էլմանդերը "Բոլտոնի" կազմում անց է կացրել 41 խաղ եւ դարձել 12 գոլի հեղինակ

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ադեբայորն ու Դի Մարիան պատրաստ են Բարսելոնայի հետ խաղին

Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստներ Էմանուել Ադեբայորը և Անխել Դի Մարիան արդեն մարզվում են ընդհանուր խմբի հետ և պատրաստ են խաղադաշտ դուրս գալ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ կայանալիք առաջին հանդիպմանը:

Նշենք, որ Արքայական ակումբի այսօրվա մարզմանը մասնակցել են 21 ֆուտբոլիստներ, որոնց թվում նաև Ադեբայորն ու Դի Մարիան:

Հիշեցնենք, որ Ռեալում վնասվածքներ ունեն Սամի Խեդիրան և Ֆերնանդո Գագոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռաուլ vs Մանչեսթեր Յունայթեդ

Քիչ հետո, Գելզենկիրխենում, Շալկե-Մանչեսթեր Յունայթեդ հանդիպումով կմեկնարկի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլը: Գերմանական ակումբին, ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ամենամեծ հայտնությունը կարելի է համարել, քանի որ մեկնարկում, քչերի մտքով կանցներ, որ այդ թիմը կարող է հասնել հեղինակավոր այդ մրցաշարի կիսաեզրափակիչ:

Այնուամենայնիվ, Շալկեում կա մի ֆուտբոլիստ, ով իր նախկին թիմի՝ Մադրիդի Ռեալի հետ, բազում հաջողությունների է հասել, այդ թվում նաև Չեմպիոնների լիգայում (Արքայական ակումբի հետ նվաճել է լիգայի գավաթը՝ 1998, 2000 և ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Տարօրինակ. Ֆաները հանդիպման ժամանակ ծեծել են դարպասապահին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության չորրորդ դիվիզիոնի Չեստերֆիլդ - Բերի հանդիպման ժամանակ, Չեստերֆիլդի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ հարվածել են Բերիի դարպասապահ Քեմերոն Բելֆորդին, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով Dailymail-ին:

Այդուհանդերձ, Բերին հաղթել է 3:2 հաշվով: Միջադեպը քննում է Դերբիշիրի ոստիկանությունը:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Էդվին վան դեր Սարը կարող է վերադառնալ Այաքս

Էդվին վան դեր Սարը կարող է վերադառնալ Այաքս

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" հոլանդացի 40-ամյա դարպասապահ Էդվին վան դեր Սարը, ով որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելու վերաբերյալ, կարող է վերադառնալ իր համար հարազատ Ամստերդամի "Այաքս", որտեղ կաշխատի որպես դարպասապահների մարզիչ:

Goal.com ինտերնետ պարբերականը տեղեկացնում է, որ  Էդվին վան դեր Սարն այդ առաջարկությունը հավանաբար կընդունի 2012թ.-ի ամռանից ոչ շուտ:

- Հնարավոր է, որ Էդվին վան դեր Սարն այդ առաջարկությունն ընդունի արդեն այս ամռանը, բայց ավելի հավանական է, որ մինչ ֆուտբոլային կյանքին կրկին վերադառնալը, փորձառու դարպասապահը կցանկանա առայժմ հանգստանալ ֆուտբոլից, ժամանակ տրամադրել իր ընտանիքին: Ներկա պահին Էդվինը դեռեւս ոչինչ չի որոշ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Քրիստիան Կիվուն կարող է տեղափոխվել Նապոլի

Քրիստիան Կիվուն կարող է տեղափոխվել Նապոլի

Football Italia-ն տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունից առաջ, իտալական "Նապոլին" ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը եւ հետաքրքրված է "Ինտերի" ռումինացի պաշտպան Քրիստիան Կիվուի ծառայություններով:

Նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը ենթադրում է, որ ռումինացի ֆուտբոլիստը կարող է գործել ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ պաշտպանության ձախ թեւում:

Նշենք, որ "Ինտերում" այնքան էլ գոհ չեն աշխատանքի նկատմամբ Կիվուի մոտեցումից, խաղադաշտում նրա վրիպումներից եւ այժմ պատրաստ են քննարկելու ֆուտբոլիստի վաճառքի մասին ստացվող առաջարկությունները:

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին հիշեցրել է Էյնշտեյնի մասին

Մոուրինյոն Ռեալի ֆուտբոլիստներին հիշեցրել է Էյնշտեյնի մասին


"Բարսելոնայի" հետ վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղից առաջ, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյն նշել է, որ առաջին խաղում անհնար կլինի հասնել բարենպաստ արդյունքի:

- Այս դիմակայությունը ֆավորիտներ չունի, - պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերել "արքայական ակումբի" պաշտոնական կայքը: - Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը, յուրաքանչյուր մրցաշար յուրահատուկ է, այդ իսկ պատճառով մենք չպետք է մտածենք "Բարսելոնայի" հետ կայացած նախորդ խաղերի մասին: Երկու թիմերն էլ շատ լավ ճանաչում են միմյանց, երկու թիմերում կան ֆուտբոլիստներ եւ հենց դրանով էլ հայտնի է հաջողության բաղադրատոմսը: Երկրորդ կիսաեզրափակիչում եւս, որտեղ խաղալու են "Շալկեն" եւ " ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոնալդոն կարծում է, որ վաղը Ռեալը կհաղթի Բարսելոնային

Ռոնալդոն կարծում է, որ վաղը Ռեալը կհաղթի Բարսելոնային

Բրազիլիայի հավաքականի նախկին առաջատար Ռոնալդոն ենթադրում է, որ Մադրիդում վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի "Ռեալը" հաղթելու է "Բարսելոնային":

Սակայն, միաժամանակ, Աշխարհի 2002թ. չեմպիոնը նշել է, որ եզրափակչի ուղեգրի ճակատագիրն, այնուամենայնիվ, որոշվելու է պատասխան խաղի ժամանակ:

- Իմ կանխազգացումներով, առաջին խաղում պետք է հաղթի "Ռեալը", - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Sport.tv-ն: - Սակայն "Բարսելոնան" ամենալուրջ մրցակիցն է, որը վերջին 15 տարիների ընթացքում լավագույն թիմն է: Կատալոնացիների կազմը պարզապես գերազանց է եւ բոլորը գիտեն, թե ինչպես գնդակ պահել: "Բարսելոնան" այն թիմն է, որի խաղը միշտ ցանկանում ես դիտել: Ակնհայտ է, որ եզրափակիչ հանդիպ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դավիթ Մանոյան. Մոտ մեկ ամսից կմարզվեմ թիմի հետ

Դավիթ Մանոյան. Մոտ մեկ ամսից կմարզվեմ թիմի հետ

Երևանի «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը երկու ամսից ավելի անցկացրեց Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որտեղ ենթարկվեց ծնկի վիրահատության։ Մանոյանը նախորդ շաբաթ ժամանեց Երևան և ներկայումս մարզվում է անհատական ծրագրով։ Ֆուտբոլիստն ArmSport.am-ին պատմեց, թե ինչպես էր վնասվածքն այսքան բարդացել։

- Նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին կայացած «Միկա»-«Փյունիկ» խաղում ստացա վնասվածք։ Խաղից հետո պետք է վիրահատության ենթարկվեցի, սակայն միայն կարեցին բացվածքները, ինչը սխալ որոշում էր։ Դրանից որոշ ժամանակ անց Երևանում վիրահատվեցի, սակայն այն չօգնեց։ Դեռ ավելին, այդ վիրահատությունից հետո ավելի բարդացավ վնասվածքը։ Ստիպված էի մեկնել Համբուրգ։ Գերմանիայում սկզբում ցանկանում էին առանց վիրահատ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոնալդինյոն չի վիրահատվի

Ռոնալդինյոն չի վիրահատվի


«Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն ծնկի վնասվածքի պատճառով ստիպված չի լինի վիրահատվել: Ակումբի բժիշկները հավատացրել են, որ 31-ամյա ֆուտբոլիստը կարող է խնդիրը լուծել  կոնսերվատիվ  բուժմամբ և արդեն այս շաբաթ վերադառնալ թիմի շարքերը' մասնակցելու «Վասկո դե Գամայի» դեմ խաղին:


«Որևէ նշան չկա, որը վկայի վիրահատության անհրաժեշտության մասին: Ներկա պահին Ռոնալդինյոն ինտենսիվ  բուժում է ստանում, որպեզի կարողանա մասնակցել «Վասկոյի» դեմ խաղին»,-ասել է ակումբի բժիշկ Խոսե Լուիս Ռանկոն ակումբի պաշտոնական կայքին:


Հիշեցնենք, որ Բրազիլիա վերադառնալուց հե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Տորես. Շնորհակալ եմ երկրպագուներին համբերության և աջակցության համար

Տորես. Շնորհակալ եմ երկրպագուներին համբերության և աջակցության համար

«Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է  իր առաջին գոլը լոնդոնյան ակումբում:


«Մինչև առաջին գոլ խփելը ամբողջ 14 հանդիպում անցկացրեցի: Ես բոլորովին չէի մտածում, որ ստիպված կլինեմ այդքան երկար սպասել: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր համբերատար էին և ինձ աջակցեցին: Հիմա ինձ համար ավելի հեշտ կլինի և այդքան չեմ լարվի խաղալիս: Կարծում եմ, որ կհաջողվի «Չելսիին» արժանիորեն ավարտել մրցաշրջանը: Ցանկանում եմ հավատալ, որ դեռ շատ գոլեր խփեմ»,-ասել է Տորեսը:


Հիշեցնենք, ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է պայքարել Ռիբերիի համար

Մանչեսթեր Յունայթեդը շարունակում է պայքարել Ռիբերիի համար


Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է օգտագործել Ֆրանկ Ռիբերիի առավելությունները "Մանչեսթեր Յունայթեդի” ապագա մրցավեճերում, այդ իսկ պատճառով հերթական անգամ փորձում է  ձեռք բերել "Բավարիայի” ֆրանսիացի ֆուտբոլիստին, փոխանցում է sportbox-ը` հղում կատարելով   caughtoffside.com-ին:

Առաջին անգամ "կարմիր սատանաների” մարզիչը նկատել էր Ռիբերիին 2007թ., բայց այն ժամանակ "Բավարիան” ավելի ճարպիկ էր գտնվել այդ հարցում` գնելով Ռիբերին, ով այնուհետև երկու անգամ օգնել է մյունխենցիներին հաղթել բունդեսլիգայում: Այժմ ժամանակները փոխվել են: "Բավարիայի” երազանքների գագաթնակետն այս մրցաշրջանում երրորդ հորիզոնականն է, որն էլ կապահովի հաջորդ Չեմպիոնների լիգայի ուղեգիրը: Եվ փաստ չէ, որ ն ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ֆերգյուսոն. Կիսաեզրափակչում հեշտ հանդիպումներ չեն լինում

Ֆերգյուսոն. Կիսաեզրափակչում հեշտ հանդիպումներ չեն լինում

"Մանչեսթեր Յունայթեդի” գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը "Շալկեի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ գոհ է թիմի ներկայիս վիճակից, բայց միևնույն ժամանակ  դրական  է արտահայտվել  նաև գերմանական թիմի վերաբերյալ: 

 "Վերջին երկու ամիսներին Ուեյն Ռունին ֆանտաստիկ մարզավիճակ է ձեռք բերել, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի ողջ թիմը պատրաստ լինի, որպեսզի շարք վերադառնան Անտոնի Վալենսիան, Ռիո Ֆերդինանդը, Անդերսոնը և Պակ Չժի Սունը”, -  Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
 
"Դիտելով շաբաթ օրը կայացած հանդիպումը` դուք կարող էիք համոզվել, որ այս թիմը չի պատրաստվում զիջել ոչ ոքի: Իմ ֆուտբոլիստ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՌՈՍՍԻՆ ՀՈԳՆԵԼ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՇՇՈՒԿՆԵՐԻՑ


«Վիլյառեալի» հարձակվող Ջուզեպպե Ռոսսին կտրուկ է արձագանքել լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությանը, որ նա կարող է մոտ ժամանակներս փոխել ակումբը: Իտալացի հարձակվողը նշել է, որ մտադիր չէ տեղափոխվել ո՛չ «Բարսելոնա», ո՛չ էլ «Տոտտենհեմ», որոնք հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ: «Սա պարզապես անհարգալից վերաբերմունք է: Ամեն օր նման բան են գրում,- ասել է Ռոսսին: – Կարող եմ հերթական անգամ հայտարարել, որ ոչինչ չգիտեմ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին: Ես ցանկանում եմ մեծ նվաճումների հասնել «Վիլյառեալում» և ակումբին օգնել տիտղոսներ նվաճել: Իսկ այն, ինչ խոսում են կողմնակի մարդիկ, ինձ պարզապես չի հետաքրքրում: Այս թիմում ես տանն եմ, այնպես որ իմաստ չ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պույոլն ու Միլիտոն հայտավորվել են

Marca-ն տեղեկացնում է, որ Բարսելոնայի ֆուտբոլիստներ Կառլես Պույոլն ու Գաբրիել Միլիտոն հայտավորվել են ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք առաջին հանդիպման համար:

Հիշեցնենք, որ այդ ֆուտբոլիստների մասնակցությունը, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը՝ կասկածի տակ էր: Թե Պույոլը և թե Միլիտոն վնասվածքներ ունեին, սակայն այժմ մարզվում են ընդհանուր խմբի հետ:

Ինչ վերաբերում է Մաքսվելին, ապա նա շարունակվում է մարզվել հատուկ ծրագրով:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ուեսլի Սնեյդերն այլ թիմ տեղափոխվելու մասին չի մտածում

Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ում նկատմամբ լուրջ հետաքրքրություն է դրսևորում Մանչեսթեր Յունայթեդը, ներկա պահին չի ցանկանում հեռանալ Ինտերից:

«Ցանկանում եմ տեղափոխվել Մանչեսթեր Յունա՞յթեդ: Դա մի հիանալի ակումբ է, սակայն Միլանում շատ լավ եմ ինձ զգում և այժմ չեմ մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին»,- մեջբերում է Սնեյդերի խոսքերը Goal.com-ը:

Հիշեցնենք, որ բրիտանական աղբյուրների հաղորդմամբ, Մանչեսթեր Յունայթեդը, Սնեյդերի տրանսֆերի համար, պատրաստ է Ինտերին վճարել 50 միլիոն եվրո:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

AS. Բարսելոնայի հետ խաղում՝ Դիարրան և Ալբիոլը կլինեն մեկնարկային կազմում

Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ վաղը կայանալիք հանդիպմանը, Լասսանա Դիարրան և Ռաուլ Ալբիոլը խաղադաշտ դուրս կգան մեկնարկային կազմում:

Նշվում է, որ Դիարրան կփոխարինի վնասվածք ստացած Սամի Խեդիրային և դաշտի միջին հատվածում կլինի Խաբի Ալոնսոյի և Պեպեի կողքին, իսկ Ալբիոլը հանդես կգա կենտրոնական պաշտպանի գոտում՝ զույգ կազմելով Ռիկարդու Կառվալյուի հետ:

Հիշեցնենք, որ այդ երկու ֆուտբոլիստներն էլ, Վալենսիայի հետ շաբաթ օրը կայացած հանդիպմանը, խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում: Հավե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Բորուսիայի ֆանի յուրհատուկ արարքը

Դորտմունդի Բորուսիայի մոլեռանդ ֆան Մարտին Հուսկենը, իր մեջքին դաջել է Բունդեսլիգայի «արծաթե սալաթամանը» և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի դեմքը:

Նա այդ կերպ է նշանավորում իր սիրելի թիմի հաղթական ընթացքը, որը, ամենայն հավանականությամբ, կհռչակվի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

News of the World. Ռեալը մտադիր է ձեռք բերել Նանիին

Անգլիական News of the World թերթի տեղեկությունների համաձայն, Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, նշանառության տակ է առել Մանչեսթեր Յունայթեդի պորտուգալացի հարձակվող Նանիին: Նշվում է, որ Special One-ը հավատում է, թե Նանին կարող է օգտակար լինել Արքայական ակումբին:

Աղբյուրը նշում է, որ Ռեալի ղեկավարությունը պատրաստ է պորտուգալացու համար առաջարկել մինչև 28 միլիոն եվրո:

Հավելենք, որ պորտուգալացիները բավական ծանրակշիռ տեղ ունեն ներկայիս Ռեալում: Մոուրինիոն և նրա օգնականներից չորսից երեքը՝ պորտուգալ ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Երկրպագուներ. «Եթե դուրս մնաք՝ ձեզ կսպանենք»

Բունդեսլիգայի շրջանակներում, Վոլսբուրգից կրած պարտությունից հետո, Քյոլն ակումբի մրցաշարային գործերն այնքան էլ նախանձելի վիճակում չեն, քանի որ թիմը մոտ է վտանգավոր գոտուն:

Այդ փաստը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Քյոլնի երկրպագուների շրջանում, որոնցից ոմանք հանդես են եկել տարօրինակ նախաձեռնությամբ: Նրանք ներխուժել են թիմի մարզաբազա և պատի վրա գրել են հետևյալ արտահայտությունը. «Եթե դուրս մնաք՝ ձեզ կսպանենք»:

«Չեմ կարող հասկանալ, թե ինչպես այդ մարդիկ, որոնք իրենց համարում են մեր երկրպագուները, կարող են նման բան ա ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Հայաստան - Վրաստան` 3:5

Աստանայում մեկնարկել է Ղազախստանի նախագահի ֆուտբոլային գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Իրանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականները:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 3:5 հաշվով պարտվել է վրացիներին: Խմբային փուլում մեր թիմը կհանդիպի նաեւ Ուկրաինայի եւ Թուրքիայի ֆուտբոլիստների հետ: Ապրիլի 27-ին Հայաստանի մրցակիցը կլինի Ուկրաինան, տեղեկացնում է News.am ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պերեսը կփորձի Ռեալ բերել Ագուերոյին

Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, չնայած Ատլետիկոյի ղեկավարության հայտարարությանը, թե Սերխիո Ագուերոն ոչ մի դեպքում չի տեղափոխվի Արքայական ակումբ, այնուամենայնիվ, մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի իր թիմ բերի արգենտինացուն:

«Սպորտ Էքսպրեսը»՝ հղում անելով իսպանական լրատվամիջոցներին, հայտնում է, որ իսպանական գրանդի նախագահը, կփորձի այդ գործարքն իրականացնել ոչ թե առաջիկա ամռանը, այլ՝ ձմռանը:

Հիշեցնենք, որ Մադրիդի Ատլետիկոյի և Ագուերոյի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռեալի հետ հանդիպմանը պատրաստվում են Բարսելոնայի 20 ֆուտբոլիստներ

Marca-ն տեղեկացնում է, որ Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պատրաստվում են Ռեալի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը պատրաստվում են հետևյալ 20 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ. Վիկտոր Վալդես, Խոսե Մանուել Պինտո

Պաշտպաններ. Կառլես Պույոլ, Դանի Ալվեշ, Հերարդ Պիկե, Մարտին Մոնտոյա, Գաբրիել Միլիտո, Անդրեու Ֆոնտաս

Կիսապաշտպաններ. Խավի Հերնանդես, Անդրես Ինիեստա, Սեյդու Կեյտա, Իբրահիմ Աֆելայ, Սերխիո Բուսկետս, Խավի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

L'Equipe. Տայվոն իր կարիերան կշարունակի Միլանում

L'Equipe-ի տեղեկատվության համաձայն, Մարսելի Օլիմպիկի նիգերիացի պաշտպան Տայե Տայվոն, այս մրցաշրջանի ավարտից հետո, ֆուտբոլային իր կարիերան կշարունակի Միլանում: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մարսելի հետ ավարտվում է այս ամռանը և նա ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ: Նշվում է, որ նա արդեն համաձայնեցրել է Միլանի հետ պայմանագրի բոլոր մանրամասները:

Հիշեցնենք, որ Տայվոն Մարսելում հանդես է գալիս 2004 թ.: Նա նաև Նիգերիայի հավաքականի անդամ է, որի կազմում մասնակցել է 40 հանդիպման և դարձել չորս գոլի հեղինակ:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Sport. Անդրես Ինիեստան վնասվածք ունի

ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Ռեալ-Բարսելոնա հանդիպման նախօրեին, կատալոնյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կադրային լուրջ խնդիրներ ունի, տեղեկացնում է Sport-ը:
Նշվում է, որ վնասվածք ունի նաև թիմի առաջատարներից մեկը՝ Անդրես Ինիեստան, ում մոտ մկանային խնդիրներ կան: Sport-ը գործնականում բացառում է, որ Ինիեստան կլինի մեկնարկային կազմում: Այնուամենայինիվ, հաղորդվում է նաև, որ վերջնական որոշում կկայացվի խաղից անմիջապես առաջ:
Հավելենք, որ վնասվածքներ ունեն նաև Բարսելոնայի ֆուտբոլիստներ Էրիկ Աբիդալը, Բոյան Կրկիչը, Մաքսվելը և ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

ՈՒԹՈՏՆՈՒԿ ԻԿԵՐ.«ՌԵԱԼԸ» ԿԽԱՂԱ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

«Ուեմբլի» կմեկնեն Արքայական ակումբի ֆուտբոլիստները, այդպես է մտածում ութոտնուկ Իկերը: Այսօր Մալագա քաղաքում Իկերը նորից ընտրել է «Ռեալի» դրոշով արկղի մեջ դրված կերակուրը: 20 րոպեների ընթացքում նա ի վերջո կանգ առավ հենց «Ռեալի» վրա, դա նշանակում է, որ «Ուեմբլի» կմենկնեն սպիտակ մարզաշապիկ կրող ֆուտբոլիստները:

Ութոտնուկը արդեն 2 անգամ ճիշտ է գուշակել «Ռեալի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերի արդյունքները: Առաջին անգամ նա գուշակել էր ոչ ոքին, իսկ Արքայական գավաթի եզրափակիչում կանխատեսել էր «Ռեալի» հաղթանակը:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մրցավար Շտարկ, ուզում եմ ստանալ Մեսսիի մարզաշապիկը

Մրցավար Շտարկ, ուզում եմ ստանալ Մեսսիի մարզաշապիկը

Գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկը, որը կդատի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև, ասել է, որ հիանում է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիով, - հայտնում է championat.ru-ն՝ հղում կատարելով  AS-ին։

 

Շտարկի խոսքերով, Մեսսին աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկն է։

 

«Մեսսին պատկանում է աշխարհի լավագույն խաղացողների թվին։ Հետևել նրա խաղին  շատ հաճելի է։ Շատ կուզենայի ստանալ նրա մարզաշապիկը հանդիպումից հետո։ Սակայն, ենթադրում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք նույնպես կցանկանան այն ստանալ», -ասել է Շտարկը։

 

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պույոլը և Միլիտոն կմասնակցեն Ռեալի հետ հանդիպմանը

Պույոլը և Միլիտոն կմասնակցեն Ռեալի հետ հանդիպմանը

«Բարսելոնայի» պաշտպաններ Կառլես Պույոլը և Գաբրիել Միլիտոն  ընդրգրկված են այն խաղացողների կազմում, որոնք կմեկնեն Մադրիդ Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչ առաջին հանդիպմանը, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Marca-ին։

 

Պույոլը ծնկի վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ, իսկ Միլիտոն՝ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Օսասունայի» հետ խաղի ընթացքում (2:0):

 

 

Լուսանկարը՝ Getty Images


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Մեցելդեր. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարևորագույնն է

Մեցելդեր. Մանչեսթեր Յունայթեդի հետ խաղը կարևորագույնն է

"Շալկեի” պաշտպան Քրիստոֆ Մեցելդերը պատմել է այն մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Չեմպիոնների լիգայի` "Մանչեսթեր Յունայթեդի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումից, հաղորդում է soccer.ru-ն:

"Այն, որ մենք նյարդայնանում ենք, դա շատ բնական է: Ես արդեն երկար տարիներ է` ֆուտբոլ եմ խաղում, սակայն այդ զգացողությունը չի լքում ինձ: Մեր թիմի և ակումբի համար այս հանդիպումն, ընդհանուր առմամբ, կարևորագույնն է: Գելզենկիրխենը հայտնվել է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում”:


"Շալկեի” կենտրոնական պաշտպանը շատ լավ գիտակցում է, թե որքան բարդ է լինելու դիմակայել Ուեյն Ռունիին և իր թիմակիցներին. "Չելսիի” հետ պատասխան հանդիպմանը Ռունին հանդես էր գալիս և կենտրոնական պաշտպանի, և խաղարկողի, ի ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կրոյֆ. Ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան մտածի իր թիմի խաղի մասին

Կրոյֆ. Ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան մտածի իր թիմի խաղի մասին

Իսպանական "Բարսելոնայի” նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը խորհուրդ է տվել կապտանռնագույնների մարզիչ Պեպ Գվարդիոլային Չեմպիոնների լիգայի` "Ռեալի” հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ հանգիստ թողնել մրցավարության թեման և մարզադաշտի խոտածածկի վիճակը, փոխանցում է championat.ru-ն` հղում կատարելով Marca-ին: 


Ավելի վաղ կատալոնացիների մարզիչը հայտարարել էր, որ "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երջանիկ կլինի, եթե երկու իսպանական գրանդերի միջև  կայանալիք հանդիպումը սպասարկի պորտուգալացի մրցավար Պեդրու Պրոենսան:



"Ավելի լավ կլինի, եթե Գվարդիոլան հոգա իր թիմի խաղի մասին և չկենտրոնանա մրցավարության, ինչպես նաև խոտածածկի վիճակի վրա: ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Պերեսը մտադիր էր հեռացնել Մոուրինյոյին

Պերեսը մտադիր էր հեռացնել Մոուրինյոյին

Մադրիդի "Ռեալի” նախագահ Ֆլորենտինո Պերեսը մրցաշրջանի ընթացքում ցանկանում էր հեռացնել Մոուրինյոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է El Pais-ը:


Բանն այն է, որ Մոուրինյոն շատ զայրացած էր 16-րդ տուրի "Սևիլիայի” հետ խաղից հետո: Պորտուգալացի մասնագետի կարծիքով, մրցավարությունը կամայական էր, և նա հանդերձարանում ակումբի ղեկավարության մի քանի անդամների ասել էր հետևյալը. "Դուք ասում եք, որ սա աշխարհի ամենահզոր ակումբն է, բայց դա այդպես չէ (այնուհետև նա անհարիր արտահայտություններ էր արել): Ես թքած ունեմ նման հզորության վրա: Իսկ այժմ փոխանցեք իմ խոսքերը նախագահին”: 


Երբ Պերեսն իմացել էր այս խոսքերի մասին, իր հերթին ասել էր. "Կան մարդիկ, որոնք մտածում են, թե կարող են աշխատել ամենուրեք, և չե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Դել Պիերոն՝ նոր ռեկորդի հեղինակ

La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրում, Ալեսանդրո Դել Պիերոյի՝ Կատանիայի դարպասը խփած գոլը ռեկորդային էր:

Դա Դել Պիերոյի՝ թվով 283-րդ գոլն էր, որով նա դարձավ իտալական ֆուտբոլի պատմության մեջ,  մեկ ակումբի կազմում, ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը: Նա գերազանցեց լեգենդար մեկ այլ ֆուտբոլիստի՝ Ջուզեպպե Մեացցայի ցուցանիշը, ով հեղինակել է 282 գոլ:

«Բնականաբար, երջանիկ եմ, որ կարողացա այդպիսի ձեռքբերման հեղինակ դառնալ, սակայն դա պարզապես վիճակագրություն է և ոչ ավելին: Գոլեր խփե ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Ռոման և Տոտենհեմը կարող է ֆուտբոլիստների փոխանակում կատարեն

La Repubblica-ն հայտնում է, որ մրցաշրջանի ավարտից հետո, Ռոման և Տոտեհեմը կարող են ֆուտբոլիստների փոխանակում անել:

Նշվում է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Վուչինիչի ծառայություններով, իսկ Ռոման՝ իր ուշադրության կենտրոնում ունի Տոտենհեմի խաղարկող Սանդրոյին:

Հավելենք, որ Տոտենհեմը դեռ հունվարին էր ցանկանում ձեռք բերել Վուչինիչին, սակայն Ռոման, այն ժամանակ, չցանկացավ բաժանվել առաջատար իր ֆուտբոլիստներից մեկից:


Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

40 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ Բեյլի համար

Transfermarketweb-ը հայտնում է, որ Լոնդոնի Չելսին մտադիր է ձեռք բերել Ուելսի հավաքականի և Տոտենհեմի պաշտպան Գարեթ Բեյլին: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար ծախսել 40 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հիշենցնենք, որ Բեյլը վերջերս է պայմանագիրը երկարաձգել Տոտենհեմի հետ, որը կնքվել է մինչև 2015 թ.:

Ընթացիկ մրցաշրջանում, Բեյլը, բոլոր մրցաշարերում, մասնակցել է Տոտենհեմի 38 հանդիպումների, որոնցում դարձել է 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Կակա. «Նշանակալի շաբաթ էր»

Մադրիդի Ռեալի բրազիլացի կիսապաշտպան Կական, ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ կայանալիք հանդիպումից առաջ, հույս է հայտնել, որ իր թիմը կրկին կշարունակի հանդես գալ հաջողությամբ:

«Նշանակալի շաբաթ էր: Ծննդյանս տարեդարձն էր, այնուհետև երկու գոլ խփեցի, իսկ հետո ծնվեց դուստրս: Մրցաշրջանը մեզ համար հաջող է դասավորվում: Մենք նվաճեցինք Իսպանիայի գավաթը, իսկ հիմա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պետք է պայքարենք Բարսելոնայի դեմ: Հույս ունեմ, որ հանդես կգանք ոչ վատ, այլ կարող է և ավելի լավ, քան անցյալ չորեքշաբթի»,- մեջբերո ... Читать дальше »

Добавил: GRO | Дата: | Комментарии (0)

Սամուելը կվերադառնա խաղադաշտ

armfutbol.do.am/Football Italia-ն տեղեկացնում է, որ Միլանի Ինտերի արգենտինացի պաշտպան Վալտեր Սամուելը վերականգնվել է վնասվածքից և շուտով կվերադառնա խաղադաշտ:

Հիշեցնենք, որ Սամուելը, նո ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ֆիգու. «Ներկայիս Բարսելոնան պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»

Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Լուիշ Ֆիգուն, ով հասցրել է հանդես գալ և Բարսելոնայում և Մադրիդի Ռեալում, խոսել է իր նախկին երկու թիմերի մասնակցությամբ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման մասին:

«Չեմ կարծում, որ Իսպա ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Գվարդիոլա. «Ակնհայտ է, որ այժմ Ռեալը Բարսելոնայից շատ ավելի ուժեղ է»

Ապրիլի 27-ին Մադրիդում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Ռեալը կընդունի Բարսելոնային: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Գվարդիոլան հայտարարել է, որ այժմ Ռեալը շատ ավելի ուժեղ է Բարսելոնայից:< ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Պիկե. «Նոր մրցաշրջանում, Էրիկը կրկին մեր կողքին կլինի»

Բարսելոնայի պաշտպան Պիկեն, El Pais-ին տված հարցազրույցում, անդրադարձել է իր խաղընկեր Էրիկ Աբիդալին և նշել, որ նոր մրցաշրջանում՝ նա արդեն կլինի իրենց կողքին:

«Նոր մրցաշրջանում, Էրիկը կրկին մեր կողքին կլինի: Բոլորիս համար ծանր հ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Պատոն արդեն մարզվում է

Միլանի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով վնասվածք էր ստացել Ա Սերիայի 33-րդ տուրում կայացած Սամպդորիայի հետ խաղում (3-0), արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:

Նշվում է, որ Պա ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Տերրիի ձեռքը կրկին մնաց օդում (վիդեո)

Շաբաթ օրը կայացած Չելսի-Վեսթ Հեմ հանդիպման մեկնարկում, երբ թիմերը ողջունում էին իրար, արդեն երկրորդ անգամ, Ջոն Տերրիի ձեռքը մնաց օդում, քանի որ այն չցանկացավ սեղմել Ուեյն Բրիդջը:

Առաջին անգամ, նման դեպք արձանագրվել է, երբ ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Վուչինիչը կորցրել է նշանառությունը (վիդեո)

Շաբաթ օրը կայացած Ռոմա-Կիևո հանդիպման ընթացքում, դաշտի տերերի չեռնոգորցի հարձակվող Միրկո Վուչինիչը, հիանալի հնարավորություններ ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն ոչ մի անգամ նրա վճռական հարվածը չհասավ նպատակակետին: ... Читать дальше »

Добавил: ArmSuro | Дата: | Комментарии (0)

Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930