Բացի այն, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի այս խաղարկության թիմերի շրջանակներում լավագույն ցուցանիշներն է ցույց տալիս, այն նաև նոր ռեկորդներ է սահմանում: 10 խաղից 8-ում գոլ չընդունելով թիմը գերազանցել է սեփական ռեկորդը, որը սահմանվել էր 1997/98 մրցաշրջանում ու կրկնվել էր 2001/02-ում, երբ թիմը նույն փուլում 7 խաղերում էր անառիկ պահել դարպասը, եվ այդ մրցաշրջաններում թիմը, համապատասխանաբար, հաղթել է իր 7-րդ ու 9-րդ գավաթները:
Այս խաղարկության առաջին խաղում «Ռեալը» սեփական դաշտում մրցեց «Այաքսի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով: Դրանից հետո մրցակցի դաշտում թիմը պարտության մատնեց նույն «Այաքսին» ու «Օսերին»: «Բեռնաբեուում» «Ռեալը» ֆրանսիական թիմին նորից հաղթեց, բացի այդ էլ պարտության մատնեց «Միլանին»:
1/8 փուլի առաջին խաղում 1-1 խաղալուց հետո թիմը վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով սեփական դաշտում: Իսկ ահա «Տոտենհեմին» նախ սեփական դաշտում հաղթեց 4-0, իսկ հետո Անգլիայում հաղթեց 0-1 հաշվով:
«ՌԵԱԼԻ» ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ ԱՌԱՆՑ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՉԼ-Ի 2010/11 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
|
| ԽԱՂ | ՀԱՇԻՎ |
Ռեալ Մադրիդ - Այաքս
| 2-0 |
Օսեր - Ռեալ Մադրիդ
| 0-1 |
Ռեալ Մադրիդ - Միլան
| 2-0 |
Այաքս - Ռեալ Մադրիդ
| 0-4 |
Ռեալ Մադրիդ - Օսեր
| 4-0 |
Ռեալ Մադրիդ - Լիոն
| 3-0 |
Ռեալ Մադրիդ - Տոտենհեմ
| 4-0 |
Տոտենհեմ - Ռեալ Մադրիդ
| 0-1 |