Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 10
Հյուրեր: 10
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 26 » 6-ՐԴ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
08:48
6-ՐԴ ՏՈՒՐԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

 

Առաջնության վեցերորդ տուրը գոլառատ ստացվեց: Ուլիսն ամրապնդեց իր տեղը առաջատարի դիրքում «Միկայի» դեմ մրցավեճում, «Փյունիկը» հեշտ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ, իսկ մյուս երկու խաղերում գոլառատ, բայց խաղաղ ելքեր գրանցվեցին:

ԴԱՐՊԱՍԱՊԱՀ

1. Կարեն Իսրայելյան («Փյունիկ»)

Պատանի դարպասապահն «Արարատի» դեմ խաղում շատ անելիք չուներ, բայց մի քանի դեպքում կարողացավ փրկել իր թիմին:

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

2. Արտակ Անդրիկյան («Ուլիս»)

Չեմպիոնոնական գրաֆիկով շարժվող «Ուլիսի» եզրայինը ևս մեկ հաջող խաղանցկացրեց:

3. Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»)

Պատանի ֆուտբոլիստը բավական լավ օգտագործեց հիմնական կազմում խաղալու իր այս հնարավորությունը:

4. Հովհաննես Գրիգորյան («Շիրակ»)

«Բանանցի»  նախկին ֆուտբոլիստը բավական հաջող գործեց իր եզրում:

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

5. Նոա Կասուլե («Գանձասար»)

Ուգանդացի հենակետայինը գոլի հեղինակ դարձավ «Իմպուլսի» դեմ արտագնա խաղում:

6. Արտակ Գրիգորյան («Ուլիս»)

Արտակը լավագույններից մեկն էր «Ուլիսի» կազմում:

7. Անդրանիկ Բարիկյան («Շիրակ»)

Մարզչական որոշման արդյունքում վերջին խաղերում ավելի խորքից գործող ֆուտբոլիստը «Բանանցի» դեմ խաղում դիպուկ իրացրեց 11 մետրանոցն ու գոլային փոխանցում կատարեց:

8. Մարկոս Պիզզելի («Փյունիկ»)

Մարկոսը գերազանց օգտագործեց «Արարատի» պաշտպանների՝ իրեն տրամադրած ազատությունը և փայլուն գոլեր խփեց:

9. Վալտեր Պողոսյան («Բանանց»)

Երիտասարդ ֆուտբոլիստը բացեց իր գոլերի հաշիվը Հայաստանի ընթացիկ առաջնությունում:

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ

10. Զավեն Բադոյան («Իմպուլս»)

Տեխնիկապես գրագետ այս ֆուտբոլիստը ավելացրեց իր գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում:

11. Էդգար Մանուչարյան («Փյունիկ»)

Հայաստանի հավաքականի հարձակվողը երկրորդ անընդմեջ խաղում գոլի հեղինակ դարձավ:

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ
Սևադա Արզումանյան («Ուլիս»)

Արզումանյանը կարողացավ տրամադրել իր ֆուտբոլիստներին նաև այս դժվարին հանդիպմանը, և «Ուլիսը» շատ մոտ է առաջնության առաջին շրջանում առաջին տեղը զբաղեցնելուն:

  • 9
    9
    9
    9
    9
    9
    9
    9
    9

Просмотров: 332 | Добавил: ArmSuro | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930