Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 25 » 6-րդ տուրը թվերով ու փաստերով
10:59
6-րդ տուրը թվերով ու փաստերով
6-րդ տուրը թվերով ու փաստերով

Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, նույնքան հանդիպումներում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 24 հանդիպումներից  9-ում հաղթել են դաշտի տերերը, 8-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 7-ում գրանցվել է ոչ-ոքի:

6-րդ տուրն առայժմ ամենաարդյունավետն է: 4 խաղում խփվեց 18 գնդակ, ինչը մեկ գոլով գերազանցում է 4-րդ տուրի ցուցանիշը: Առայժմ առաջնությունում հետաքրքիր օրինաչափություն է նկատվում: Կենտ տուրերում արդյունավետությունը ցածր է եղել, ընդ որում գնալով աճել է (1-ին տուր' 3 գոլ, 3-րդ' 4, 5-րդ' 6), իսկ զույգ տուրերն աչքի են ընկել բարձր արդյունավետությամբ նույն աճման միտումով (2-րդ' 12, 4-րդ' 17, 6-րդ' 18): Առաջնության 24 հանդիպումներում գրանցվել է 60 գոլ, միջինը մեկ խաղում' 2,5 գնդակ:

"Ուլիսը" շարունակեց հաղթարշավը' տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: 6 խաղից վաստակած 16 միավորով ուլիսցիները շարունակում են միանձնյա գլխավորել աղյուսակը: Թիմի պատմության մեջ այս արդյունքը լավագույնն է: Մինչ այդ մեկնարկային 6 խաղերում ուլիսցիները լավագույն արդյունքի էին հասել 2010թթ.' վաստակելով 13 միավոր: ՀՀ առաջնություններում "Ուլիսը" 4-րդ հաղթանակը տոնեց միկացիների նկատմամբ: Դրանցից առաջինը գրանցվել էր 2008թ. առաջնության նախավերջին տուրում, որում "Ուլիսին" հաղթանակ էր պարգևել Հայկ Մինասյանի խփած միակ գնդակը: Մյուս երկու հաղթանակները ուլիսցիները տոնել են անցյալ տարի (1:0, 3:2):

"Միկան" առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

"Փյունիկն" առաջնությունում խոշոր հաշվով անդրանիկ հաղթանակը տոնեց: Դա ընթացիկ առաջնության խոշոր հաշվով 3-րդ հաղթանակն է: Մինչ այդ նման կարգի մեկական հաղթանակ էին տոնել "Միկան" և "Ուլիսը", որոնք ևս հաջողության էին հասել արարատցիների նկատմամբ: "Փյունիկը" 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

"Արարատն" առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որից երեքը' խոշոր հաշվով: Արարատցիները խաղադաշտում 428 րոպե պարապուրդ տալուց հետո վերջապես կարողացան գրավել մրցակցի դարպասը: "Փյունիկի" հետ հանդիպման 67-րդ րոպեին արարատցիներից միակ գոլի հեղինակ դարձավ Մխիթար Գրիգորյանը: Մինչ այդ "Արարատը" միակ գոլը խփել էր առաջնության մեկնարկային խաղի 88-րդ րոպեին, երբ 11մ հարվածով "Բանանցի" դարպասը գրավել էր Արա Հովհաննիսյանը:

"Բանանցին" ոչ մի կերպ չի հաջողվում ընթացիկ առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնել: Նույնիսկ հաշվի մեջ 2 գնդակի առավելություն ունենալով, "Բանանցը" չկարողացավ "Շիրակի" հետ խաղը հաղթական ավարտի հասցնել: Ներկայիս արդյունքը թիմի պատմության մեջ վատագույնն է:

"Շիրակն" ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը' 0:2 հաշվի պայմաններում խուսափելով պարտությունից: Արդեն 30 խաղ է, ինչ "Շիրակին" չի հաջողվում հաղթել "Բանանցին"' այդ հանդիպումներից միայն 9-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ գյումրեցիները "Բանանցին" հաղթել են 2003թ. ապրիլի 26-ին Երևանում կայացած խաղում: Հանդիպման ելքը վճռել էր 10-րդ րոպեին Արարատ Հարությունյանի խփած միակ գնդակը: Անդրանիկ Բարիկյանը 4-րդ գնդակը խփեց "Բանանցի" դարպասը' դառնալով այդ թիմի հետ հանդիպումներում շիրակցիներից ամենաարդյունավետը:

"Գանձասարը" շարունակեց անպարտելի խաղերի շարքը, ինչը թիմի պատմությունում լավագույն արդյունքն է: Թիմի դարպասապահ Լևան Բուբուտեիշվիլին 471 րոպե շարունակ դարպասը պահեց անառիկ, մինչև 62-րդ րոպեին "Իմպուլսի" հարձակվող Զավեն Բադոյանին վերջապես հաջողվեց խոցել նրա դարպասը: Բուբուտեիշվիլու ցուցանիշը լավագույնն է ընթացիկ առաջնությունում:

"Իմպուլսն" առաջին անգամ խաղն ավարտեց ոչ-ոքի: Առավել հաճախ' 3-ական անգամ հանդիպումները ոչ-ոքի են ավարտել "Գանձասարն" ու "Բանանցը":

Տուրում նշանակվեց 11մ 3 հարված: Եթե Անդրանիկ Բարիկյանն ու Արտյոմ Ադամյանն անվրեպ իրացրին 11մ հարվածները, ապա Էդգար Մանուչարյանին չհաջողվեց գրավել "Արարատի" դարպասը:

Գանձասարցի Վլադիմիր Մատիչի խփած գնդակը բարձրագույն խմբում "Իմպուլսի" բաց թողած 50-րդ գոլն էր:

Էդգար Մանուչարյանը ՀՀ առաջնություններում 47-րդ գոլը խփեց ու այդ ցուցանիշով "Փյունիկի" լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցելով Վարդան Մինասյանին, հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: Պաշտոնական մրցումներում Էդգարը 62 գոլի հեղինակ է դարձել:

Արտյոմ Ադամյանը շատ մոտ է ռմբարկուների "100-ի ակումբում" ընդգրկվելուն: Նրա հերթական գոլը պաշտոնական մրցումներում 96-րդն էր:

Նոա Կասուլեն անդրանիկ գոլը խփեց "Գանձասարի" կազմում:

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի

Просмотров: 338 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930