Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալն իրեն լավ է զգում և ցանկանում է
դուրս գալ խաղադաշտ արդեն այս մրցաշրջանի ընթացքում, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը վիրահատության էր ենթարկվել այն բանից
հետո, երբ պարզվեց որ լյարդի վրա ուռուցքներ ունի: Նշվում է, որ
վերականգնողական գործընթացը նրա մոտ շատ արագ է ընթանում և արդեն մյուս
մրցաշրջանում, նա լիարժեք կարող է շարունակել իր մրցելույթները:
Ինչ վերաբերում է նրա ցանկությանը, որ մարզադաշտ վերադառնա արդեն այս
մրցաշրջանում, ապա Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դա չի
ցանկանում: Վերջինս գտնում է, որ Աբիդալը պետք է շարունակի աշխատել արդեն
հաստատված ծրագրով:
|