Մադրիդի Ռեալի հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է, որ
Իսպանիայի գավաթի եզրափակիչում տոնած հաղթանակը նվիրում է Պատրիկ
Վիեյրային, քանի որ վերջինս մշապես օգնել է իրեն:
«Վիեյրան ինձ ասել է, որ ֆուտբոլը դա մի մեծ անիվ է, որը միշտ պտտվում
է: Այդ պատճառով, ֆուտբոլիստները միշտ պետք է առաջ ձգտեն, գնան ու գնան և
երբեք չհանձնվեն: Եթե ինձ խնդրեին, Իսպանիայի գավաթի եզրափակիչում տոնած
հաղթանակը նվիրել որևէ մեկին, ապա ես դա կնվիրեի հենց Պատրիկին: Վիեյրան՝
իմ ոգեշնչողն է, կնքահայրը: Նա ինձ օգնել է ամեն անգամ, երբ ես ինչ-որ
խնդիրներ եմ ունեցել»,- մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը Daily Express-ը:
|