Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման լրացուցիչ ժամանակի ընթացքում, Բարսելոնայի ֆուտբոլիստ Ադրիանոյի ստացած վնասվածքը լուրջ է:
26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին, վերականգնվելու համար, անհրաժեշտ է
շուրջ մեկ ամիս, ինչը նշանակում է, որ նա ստիպված կլինի բաց թողնել ՉԼ-ի
կիսաեզրափակչի՝ Ռեալի հետ կայանալիք զույգ հանդիպումները:
Ամենայն հավանականությամբ, նա պատրաստ կլինի այդ մրցաշարի եզրափակչին,
որը կայանալու է մայիսի 28-ին: Բնականաբար, դա այն պարագայում, եթե
կատալոնյան ակումբին հաջողվի հաղթահարել Ռեալի արգելը:
|