|
Մադրիդի Ատլետիկոյի նախագահի խորհրդական Ջիլ Մարինը հայտարարել է, որ
թիմի արգենտինացի հարձակվող Կուն Ագուերոն ոչ մի դեպքում չի տեղափոխվի
Ռեալ:
«Համաձայնության ենք եկել, որ նա Ռեալ չի գնա: Չի գնա նաև այն
պարագայում, եթե Ռեալը նույնիսկ պատրաստ լինի վճարել պայմանագրով
նախատեսված փոխհատուցման չափը՝ 45 միլիոն եվրոն: Սակայն ասել ենք նրան, որ
եթե ցանկանա հեռանալ՝ կարող է դա անել: Ագուերոն կարող է գնալ որևէ ակումբ,
միայն ոչ թե Ռեալ»,- մասնավորապես ասել է խորհրդականը:
|