Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 14
Հյուրեր: 14
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 23 » Ալեքս Ֆերգյուսոն. Վտանգ ներկայացնողը Չելսին է, այլ ոչ թե Արսենալը
13:17
Ալեքս Ֆերգյուսոն. Վտանգ ներկայացնողը Չելսին է, այլ ոչ թե Արսենալը
Ալեքս Ֆերգյուսոն. Վտանգ ներկայացնողը Չելսին է, այլ ոչ թե Արսենալը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սեր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ «Արսենալը» կկարողանա իր թիմին մրցակցություն ցուցաբերել Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարում, կարծելով, որ Արսեն Վենգերի թիմին խանգարում է փորձի բացակայությունը։ Ըստ շոտլանդացի մասնագետի՝ իսկական վտանգ ներկայացնողը «Չելսին» է։

 

Մրցաշարի ավարտից հինգ տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջ է «Չելսիից» և «Արսենալից» վեց  միավորով և մաթեմատիկորեն երկու լոնդոնյան ակումբներն էլ հավասար հնարավորություններ ունեն տիտղոսի համար պայքարելու, սակայն Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ այդ երկու թիմերից վտանգը պետք է սպասել Կարլո Անչելոտիի սաներից։

 

«Եթե նայենք այդ երկու թիմերին, ապա «Չելսին» շատ ավելի մեծ փորձ ունի, քան «Արսենալը», - շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ukfootball.ru-ն։ - Նրանք ունեն փորձառու և ուժեղ թիմ, և դա է նրանց միջև տարբերությունը։ «Արսենալի» ֆուտբոլիստները լավն են, սակայան «Չելսին» էլ լավ թիմ է»։

 

«Ես դեռևս մի քանի շաբաթ առաջ եմ ասել, որ մեր հիմնական մրցակիցը կլինի «Չելսին», և հիմա էլ նրանք մրցաշարային աղյուսակում  զբաղեցնում են ավելի բարձր հորիզոնական, քան «Արսենալը»։

 

«Ես հասկանում եմ, որ երկու թիմերն էլ մեզանից հետ են վեց միավորով և կարող են համարվել մեր մրցակիցները, սակայն ես նախապատվությունը տալիս եմ «Չելսիին», քանի որ նրանց խաղացանկը ավելի թեթև է։ Սակայն, նրանք դեռ պետք է գան «Օլդ Տրաֆորդ», և նրանց այստեղ հաստատ հեշտ չի լինի»։

 

«Եթե մենք շաբաթ օրը հաղթենք «Էվերտոնին», ապա մրցաշարի ավարտից 4 փուլ առաջ մենք կունենանք ամենաքիչը վեց միավորի առավելություն։ Ես այսպես եմ դիտարկում այդ ամենը. վաղ թե ուշ խաղերը կավարտվեն» ։

 

Просмотров: 323 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930