Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Որն է ձեր սիրած թիմը
Всего ответов: 536
Վիճակագրություն

Կայքում են: 4
Հյուրեր: 4
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 30 » Անչելոտին պատրաստ է պաշտոնանկությանը
11:33
Անչելոտին պատրաստ է պաշտոնանկությանը
Անչելոտին պատրաստ է պաշտոնանկությանը
00:47 30.04.2011

Լոնդոնի "Չելսիի" իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ ինքը մտովի արդեն պատրաստ է անհաջող մրցաշրջանի պատճառով սպասվող իր պաշտոնանկությանը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում ներկա պահին "Չելսին" զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" զիջելով 6 միավորով: Ավելի վաղ թիմը դուրս էր մնացել Անգլիայի գավաթի, Անգլիական Լիգայի գավաթի եւ Չեմպիոնների լիգայի խաղարկություններից:

- "Չելսիի" հետ ես դեռեւս ունեմ մեկ տարվա գործող պայմանագիր, - Անչելոտիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն, - ակնհայտ է, որ նման կարգի ակումբում բոլորն էլ նպատակամղված են հաղթանակների, սակայն եթե տիտղոսները բացակայում են, ապա պետք է մտածել փոփոխությունների մասին: Այժմ մեզ մնում է միայն ավարտել մրցաշրջանը, այնուհետեւ ամեն ինչ պարզ կլինի: Իմ ցանկությունն է` մնալ "Չելսիում": Իսկ եթե ես պաշտոնանկ կլինեմ, ապա պատրաստ եմ քննարկելու նոր առաջարկություններ:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին Լոնդոնի "Չելսիի" ղեկին կանգնած է 2009թ.-ից` տեղափոխվելով իտալական "Միլանից":
Просмотров: 296 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930