Այսօր մեկնարկում է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրը, որի կենտրոնական
հանդիպումը տեղի է ունենալու Լոնդոնի «Emirates» մարզադաշտում, ուր ուժերը
կչափեն Արսենալն ու Մանչեսթեր Յունայթեդը: Կարելի է ասել, որ հաղթանակի
դեպքում, Յունայթեդը, մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ, գործնականում
կապահովի չեմպիոնական տիտղոսը: Մանչեսթեր Յունայթեդի չեմպիոնությունը
միանգամայն առարկայական կդառնա նաև այն պարագայում, եթե երկրորդ տեղում
ընթացող Չելսին, այս տուրում, չկարողանա առավելության հասնել Տոտենհեմի
նկատմամբ: «Ստամֆորդ Բրիջ»-ում կայանալիք այս հանդիպան արդյունքը ևս
վճռորոշ նշանակություն կարող է ունենալ եվրոգավաթների ուղեգրերի բաշխման
հարցում: Տոտենհեմին ևս խիստ անհրաժեշտ են միավորներ, որպեսզի եկող
մրցաշրջանում էլ հնարավորություն ունենա մասնակցել եվրոգավաթներին: Բացի
այդ, լոնդոնյան այդ թիմից ընդհամենը երեք միավոր է ետ մնում Լիվերպուլը,
որն այս տուրում, սեփական հարկի տակ, ընդունելու է Նյուքասլին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղացանկ և ժամանակացույց.
Շաբաթ, 30/04
19:00 Բլեքբերն - Բոլթոն
19:00 Բլեքփուլ - Սթոք Սիթի
19:00 Սանդերլանդ - Ֆուլհեմ
19:00 Վեսթ Բրոմվիչ - Ասթոն Վիլլա
19:00 Ուիգան - Էվերթոն
21:30 Չելսի - Տոտենհեմ
Կիրակի, 1/05
16:00 Բիրմինգհեմ - Վուլվեհեմպթոն
16:00 Լիվերպուլ - Նյուքասլ
18:05 Արսենալ - Մանչեսթեր Յ.
20:05 Մանչեսթեր Սիթի - Վեսթ Հեմ
|