|
Մադրիդի Ռեալի պաշտպան Ալվարո Արբելոան, Տոտենհեմի հետ կայացած
հանդիպումից հետո հայտարարել է, որ անհամբեր սպասում է Բարսելոնայի հետ
կայանալիք հանդիպումներին
«Մեր ամենասկզբունքային մրցակցին ցանկանում ենք հաղթել կայանալիք բոլոր
չորս հանդիպումներում: Շատ լավ հասկանում եմ, որ ծայրահեղ դժվար կլինի դա
անել, քանի որ Բարսան աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է: Մեզ
սպասվում է չորս դերբի՝ 18 օրերի ընթացքում: Էլ ուրիշ ինչի՞ մասին կարող են
երազել ֆուտբոլասերները: Հատկանշական է, որ այդ հանդիպումներից
յուրաքանչյուրը լինելու է որոշիչ, քանի որ վճռվելու են երեք տիտղոսների
ճակատագրերը»,- մասնավորապես ասել է Արբելոան:
|