Մենյու
Կայքը տարբեր լեզուներով
Չաթ
BB-Коды
Մեր հարցումը
Ձեզ դուր է գալիս մեր նոր դիզայնը
Всего ответов: 696
Վիճակագրություն

Կայքում են: 12
Հյուրեր: 12
Անդամներ: 0
Главная » 2011 » Апрель » 17 » ԱՐԲԵԼՈԱՅԻ, ԿԱՌՎԱԼՅՈՒԻ ԵՎ ՄԱՐՍԵԼՈՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
14:12
ԱՐԲԵԼՈԱՅԻ, ԿԱՌՎԱԼՅՈՒԻ ԵՎ ՄԱՐՍԵԼՈՅԻ ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Խաղալով 10 հոգով և պարտվելիս լինելով` ոչ-ոքին վատ արդյունք չէ»,-նշեց Արբելոան:

Չնայած հաղթական հաշվի էր սպասում, Ալվարո Արբելոան գոհ մնաց առաջին կլասիկոյի արդյունքից ու թիմի գործողություններից: Երկրորդ խաղակեցին դաշտ դուրս եկած պաշտպանը հավաստիացրեց, որ խաղի միջին հատվածում զգացողությունները տպավորիչ էին: Արբելոան ընդգծեց նաև իր թիմի ընդհանուր հաջող խաղը, մանավանդ, երբ 10-ը 11-ի դեմ էին խաղում:


Վերլուծելով հանդիպումը` Արբելոան նշեց. «Խաղալով 10 հոգով և պարտվելիս լինելով, ոչ-ոքին վատ արդյունք չէ: Իհարկե հաղթանակի էինք ձգտում Լա լիգայում որոշակի հնարավորություններ պահպանելու համար, սակայն, ցավոք, առաջնությունում գործերը շատ բարդացան»: Իսկ Ռիկարդո Կառվալյուն ասաց. «Կարևորն այն է, որ մնալով 10 հոգով ու զիջելով հաշվի մեջ`կարողացանք ուժ հավաքել ու հաշիվը հավասարեցնելու կամք դրսևորել»:


Արբելոան ու Կառվալյուն խոսեցին այն զգացողություններից, որ ունեցան իրենց մշտական հակառակորդի դեմ պայքարից. «Լավ էինք գործում, հատկապես, երբ դեռ հավասար թվով ֆուտբոլիստներ էին խաղում: Մեր դարպասի մոտ այդքան շատ պահեր չունեցան, այնինչ մենք բավականին գոլային պահեր ստեղծեցինք»,-ասաց Արբելոան: Կառվալյուն նշեց. «Մեր թիմը լավ հանդես եկավ: Նրանցից կրած վերջին պարտությունից հետո կարողացանք բնավորություն ցույց տալ, ինչը ամենից կարևորն էր»:


Այժմ «Ռեալին» ու «Բարսելոնին» մնում է հանդիպել Արքայական գավաթի եզրափակչում ու Չեմպիոնների լիգայում: Այս առիքով Կառվլյուն հավատում է իր թիմի հնարավորություններին. «Կարող էինք ավելի լավ խաղալ, բայց դժգոհ չենք: Եթե շարունակենք նույն ոգով, հաջորդ խաղերում հաղթելու հնարավորությունները մեծ են: Ցավոք չեմ կարողանա մասնակցել կիսաեզրափակչի առաջին խաղին, բայց հուսով եմ, որ թիմը կկարողանա լավ արդյունք գրանցել պատասխան հանդիպումից առաջ»:


Մարսելոն չցանկացավ քննարկել Մունյիս Ֆերնանդեսի գործողությունները. «Չեմ ուզում խոսել մրցավարից, ստիպված ենք ընդունել ցանկացած որոշում`լինի դա արդարացի թե ոչ»: Վերջում բրազիլացին ավելացրեց, որ պետք է կենտրոնանալ Արքայական գավաթի հանդիպման վրա. «Շատ բարդ խաղ է ստացվելու: Բոլորս անչափ շատ ենք ուզում հաղթել»:

Image

Image

Просмотров: 310 | Добавил: GRO | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ձեր էջը
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
ArmStar.ru
Որոնել
Օրացույց
«  Апрель 2011  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930