1993 թվականից հետո առաջին անգամ Մադրիդի Ռեալը կարողացավ դարձյալ
նվաճել Իսպանիայի Արքայական գավաթը` այն էլ առավելության հասնելով
Բարսելոնայի նկատմամբ:
Վալենսիայում կայացած 107-րդ խաղարկության եզրափակիչ հանդիպման
հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում միակ եւ
հաղթական գոլի հեղինակը դարձավ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն, որի
շնորհիվ Ժոզե Մոուրինյոն հաղթական ավանդույթը չխախտեց եւ նոր թիմի հետ հենց
առաջին մրցաշրջանում տիտղոս նվաճեց: Ռոնալդուն երկրորդ հանդիպումն
անընդմեջ գրավում է Բարսելոնայի դարպասը: Նախքան այդ երբեւէ նրան դա չէր
հաջողվել: Այս անգամ նա եզրափակեց Մարսելոյի եւ Անխել Դի Մարիայի սկսած
գերազանց կոմբինացիան:
Բարսելոնա - Ռեալ 0:1
Ռոնալդու, 103
Բարսելոնա. Պինտո, Դանի , Պիկե, Մասկերանո, Ադրիանո (Մակսվել, 119), Բուսկետս (Կեյտա, 108), Չավի, Ինյեստա, Պեդրո, Վիլյա (Աֆելայ, 106), Մեսի
Ռեալ. Կասիլյաս, Արբելոա, Սերխիո Ռամոս, Կարվալյո
(Գարայ, 119), Մարսելո, Պեպե, Խեդիրա (Գրաներո, 104), Չավի Ալոնսո, Օզիլ
(Ադեբայոր, 70), Դի Մարիա, Ռոնալդու
Զգուշացում. Պեդրո, Մեսի, Ադրիանո - Պեպե, Չավի Ալոնսո, Ադեբայոր, Դի Մարիա
Հեռացում. Դի Մարիա, 120+1
|