Footballpress.net-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի Արսենալը հետաքրքրություն է դրսևորում գերմանական Քյոլնի հարձակվող Լուկաս Պոդոլսկու նկատմամբ:
Նշվում է, որ Պոդոլսկին, այս մրցաշրջանի ընթացքում, Քյոլնի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպումների և դարձել 12 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում նաև Միլանն ու Դորտմունդի Բորուսիան: