Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնայի հետ
վաղը կայանալիք հանդիպմանը, Լասսանա Դիարրան և Ռաուլ Ալբիոլը խաղադաշտ
դուրս կգան մեկնարկային կազմում:
Նշվում է, որ Դիարրան կփոխարինի վնասվածք ստացած Սամի Խեդիրային և դաշտի
միջին հատվածում կլինի Խաբի Ալոնսոյի և Պեպեի կողքին, իսկ Ալբիոլը հանդես
կգա կենտրոնական պաշտպանի գոտում՝ զույգ կազմելով Ռիկարդու Կառվալյուի հետ:
Հիշեցնենք, որ այդ երկու ֆուտբոլիստներն էլ, Վալենսիայի հետ շաբաթ օրը
կայացած հանդիպմանը, խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում: Հավելենք,
որ այդ խաղն ավարտվեց Ռեալի՝ 6-3 խոշոր հաշվով հաղթանակով:
|