Ինչպես հաղորդում է TotalFootball.am-ը, հղում կատարելով իսպանական AS-ին, կապտանռնագույնների դարպասը պաշտպանելու է Խոսե Պինտոն:
Իսպանիայի
գավաթի խաղարկության եզրափակիչ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղում, որը կկայանա
ապրիլի 20-ին, կատալոնացիների դարպասը կպաշտպանի թիմի պահեստային
դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն: Բանն այն է, որ կապտանռնագույնների մարզիչ
Պեպ Գվարդիոլան Պինտոյին հայտնել է, որ նրան մեկնարկային կազմում
կընդգրկի, եթե թիմը դուրս գա եզրափակիչ: Իսկ Գվարդիոլան հայտնի է նրանով,
որ միշտ կատարում է իր խոստումները: Թիմի ֆուտբոլիստներն իրենց հերթին
հանգիստ են, քանի որ համոզված են, որ «Բարսելոնան» իր կազմում երկու
բարձրակարգ դարպասապահ ունի: |