|
Главная » 2011 » Апрель » 17 » Այաքսը հաղթեց. Օզբիլիսը դուրս եկավ փոխարինման
20:46 Այաքսը հաղթեց. Օզբիլիսը դուրս եկավ փոխարինման |
20:53
17.04.2011
Հոլանդիայի առաջնության 31-րդ
տուրի իր հանդիպումն է անց կացրել Ամստերդամի "Այաքսը", որի կազմում
ընդգրկված է հայազգի Արազ Օզբիլիսը:
"Այաքսն" արտագնա խաղում ուժերը չափեց Նեյմեգենի ՆԵԿ-ի հետ:
Մեր
հայրենակիցն այս հանդիպմանը հայտավորված էր պահեստայինների թվում եւ
խաղադաշտում հայտնվեց միայն հանդիպման 78-րդ րոպեին` փոխարինելով Մունիր Էլ
Համդաուիին, իսկ դրանից ընդամենը մեկ րոպե անց արժանացավ դեղին քարտի:
"Այաքսին"
հաջողվեց հաղթանակ տանել այս խաղում` առավելության հասնելով 2-1 հաշվով:
Այս հաղթանակից հետո Օզբիլիսի թիմը վաստակեց 64 միավոր եւ ընթանում է
մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Հոլանդիայի առաջնության
32-րդ տուրի հանդիպումն "Այաքսն" անց է կացնելու ապրիլի 24-ին` սեփական
հարկի տակ հյուրընկալելով "Էքսելսիորին":
|
Просмотров: 313 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|