Ծանոթացե՛ք Ալինա Վարդանյանի հետ:
Մեր
ու մեր շրջապատի քիչ թե շատ ապահով կյանքի պայմաններում հաճախ կարող ենք
անգամ գլխի չընկնել, որ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր օրեկան կենաց
մահու կռիվ են տալիս, քայլ առ քայլ հաղթահարում են աննկարագրելի
դժվարություններ՝ օրվա հացը վաստակելու, երեխաներին սնելու, դաստիարակելու
ու մեծացնելու համար:
Աշխարհում
քիչ կան Ալինա Վարդանյանի նման մարդիկ՝ զրկանքներից առողջությունը
կորցրած, բայց հոգու լույսը աչքերի մեջ պահած: Մի օրինակ, որը նկարագրում է
Ալինա Վարդանյանի մարդկային հատկանիշները:
«Հայ Ձմեռ պապի» շահառուներից մեկն է. http://haysanta.am/hy/articles/2011/7

Երբ
վերջերս «Հայ Ձմեռ պապից» զանգել ու տեղեկացրել են, որ նրա ընտանիքին
տրամադրելու են մի կթու կով ու սերմացու կարտոֆիլ, Ալինան պատասխանել է, որ
այդքանը շատ է, ինքը չի ուզում այդքան նեղություն պատճառել, ու եթե
երկուսից մեկը տան, բավարար կլինի:
Այժմ
այս կնոջ առողջությունը լրջորեն վտանգված է: 15 տարի անընդմեջ ծանր
ֆիզիկական աշխատանքի պատճառով հիմա նա հազիվ է քայլում: Կարիք ունի
մանրամասն բժշկական հետազոտության և վիրահատման:
Խաղում ենք ֆուտբոլ ու օժանդակում զինվորի ընտանիքին:
- Ովքե՞ր են խաղում:
Ֆեյսբուքի «Ես նեռվային եմ» խումբն ընդդեմ «Realmadrid.am» երկրպագուների ակումբի:
- Որտե՞ղ և ե՞րբ է խաղը:
Մայիսի 1-ին, ժ. 17:00-ին՝ Խուլերի կենտրոնի դահլիճում՝ Երևան, Եզնիկ Կողբացու 69 հասցեով:
- Ինչպե՞ս ենք օգնում:
Դահլիճում դրվելու են գանձանակներ: Խաղից առաջ, ընդմիջմանը կամ ավարտին, հանդիսատեսին խնդրում ենք կատարել հանգանակություն:
Սովորաբար
մենք մեզ հաշիվ չենք տալիս, թե որքան անիմաստ բաների վրա ենք գումար
վատնում: Այժմ այս կնոջ, որի որդին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, կյանքը
բառացիորեն փրկելու համար անհրաժեշտ է, որպեսզի մենք մեր հաճույքների վրա
ծախսվող մեծ ու փոքր գումարները խնայենք ու նվիրաբերենք ոչ թե հաճույքի,
այլ կենսական անհրաժեշտության համար.
http://haysanta.am/hy/articles/2011/7
Անհրաժեշտ
է կազմակերպել Ալինա Վարդանյանի առաջնային բժշկական հետազոտությունը և
ախտորոշումը, ապա նաև` բուժումը/վիրահատությունը: Մեր ներդրումը
արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն կտա ծանր կյանքով ապրած այս
կնոջը:
Կհանդիպենք ֆուտբոլի ժամանակ:
Մայիսի 1-ին, ժ. 17:00-ին՝ Հայաստանի խուլերի միավորման դահլիճում՝ Երևան, Եզնիկ Կողբացու 69 հասցեով: |