|
Главная » 2011 » Апрель » 16 » Բարսելոնա և Ռեալ. Թվեր և փաստեր
15:15 Բարսելոնա և Ռեալ. Թվեր և փաստեր |
14:42
16.04.2011
Պատմության ընթացքում միայն
մեկ անգամ են «Բարսելոնան» և «Ռեալը» չորս հանդիպում ունեցել նման կարճ
ժամանակահատվածում: Դա հեռավոր 1916թ-ին էր: Այդ ժամանակ հաջողությունն
ուղեկցել էր մադրիդցիներին' երկու հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ
պարտություն:
Պեպ
Գվարդիոլան հինգ անգամ հաղթանակ է տոնել «կլասիկոյում»: Եթե նրան հաջողվի
այսօրվա հանդիպմանը հաղթանակ տոնել, «Բարսան» անընդմեջ հաղթած կլասիկոների
քանակով կկրկնի «Ռեալի» ռեկորդը: Դրանից բացի, Պեպը կարող է դառնալ
«Բարսայի» միակ մարզիչը, ում հաջողվել է երեք հաղթանակ տոնել «Ռեալի»
մարզադաշտում: «Կլասիկոյի» պատմության մեջ անգամ յոթ անգամ 5:0 հաշիվ է գրանցվել, հինգ անգամ «Բարսելոնան» է հաղթել, երկու անգամ' «Ռեալը»:
«Բարսային» 10 անգամ է հաջողվել հաղթել երկրի առաջնության երկու «կլասիկոները», «Ռեալին»' 14:
Ութ անգամ «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Նոյեմբերյան «կլասիկոյում» մրցավարը 14 քարտ է ցույց տվել' 13 դեղի և մեկ կարմիր: Մինչ օրս դա իսպանական մրցաշրջանի հակառեկորդ է:
«Կլասիկոյում» 18 գոլ խփել է դի Ալֆրեդո դի Ստեֆանոն: «Ռեալի» հարձակվողը իսպանական գրանդների դիմակայության լավագույն ռմբարկուն է:
«Ռեալի»
կազմում 31 «կլասիկոյի» է մասնակցել Ռաուլը: Նույնքան հանդիպման
մասնակցել է նաև Ֆրանսիսկո Խենտոն: Սա «կլասիկոյի» լավագույն չափանիշն է:
33
ֆուտբոլիստներ իրենց կարիերայի ընթացքում հագել են երկու ակումբների
մարզաշապիկները: Ամենաատելի «Հուդան» Լուիշ Ֆիգուն է, վերջինը' Խավյեր
Սավիոլան: «Բարսան» և
«Ռեալը» 209 պաշտոնական հանդիպում են ունեցել: 85 հանդիպում «Ռեալի» օգտին
է ավարտվել, 82-ը'«Բարսելոնայի», 42 հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի:
Այսօրվա
դրությամբ երկու թիմերն էլ երեք մրցումների հաղթանակին են հավակնում'
երկրի առաջնություն, Արքայի գավաթ և Չեմպիոնների լիգա: Նման իրավիճակ
առաջին անգամ չէ, որ ստեղծվում է:
Sports.ru
|
Просмотров: 349 |
Добавил: GRO
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|
Ձեր էջը |
![]()
Ձեր պռոֆիլից օկտվելու համար մտեք ձեր էջ
|
 |
ArmStar.ru |
 |
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
|