Պեպ Գվադրիոլայի Բարսելոնան, առաջին անգամ, չկարողացավ հաղթանակ տոնել
Մադրիդի Ռեալի նկատմամբ: Հինգ հանդիպում, Գվարդիոլայի ղեկավարած
Բարսելոնան, կարողացել էր առավելության հասնել սկզբունքային մրցակցի
նկատմամբ, որն ընդհատվեց երեկ, երբ թիմերի միջև կայացած սուպեր դերբին
ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 արդյունքով:
Բարսելոնան, բաց թողեց հնարավորությունը նաև, El Clasico-ի պատմության
մեջ, կրկնելու Ռեալի` անընդմեջ հաղթանակների ռեկորդային ցուցանիշը:
Լեգենդար Դի Ստեֆանոյի Ռեալը, 1962 թ. սեպտեմբերի 30-ից մինչև 1965 թ.
փետրվարի 28-ը, Բարսելոնային հաղթել է վեց անընդմեջ հանդիպումներում:
Հավելենք, որ կատալոնյան ակումբի հաղթանակների շարքն ընդհատվեց հինգ խաղից
հետո:
|