Բարսելոնայի ղեկավարությունը քննարկում է հնարավորությունն այն բանի,
որ դիմի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտե, որպեսզի բողոքարկի Ռեալի գլխավոր
մարզիչ Ժոզե Մոուրինիոյի արտահայտած մտքերը՝ հետխաղյա մամլո ասուլիսի
ընթացքում, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից հետո, Ժոզե
Մոուրինիոն հայտարարել է, որ ՈւԵՖԱ-ն չի թույլատրում այլ ակումների՝ խաղալ
Բարսելոնայի դեմ: Նա քննադատել է նաև հանդիպման գլխավոր մրցավար Վոլֆգանգ
Շտարկի գործողությունները՝ նրան համարելով իրենց պարտության հիմնական
մեղավոր: Մոուրինիոն նաև նշել է, որ ՈՒԵՖԱ-ի նման դիրքորոշումը կարող է
պայմանավորված լինել Unisef-ի կամ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
Անխել Մարի Վիլիարի միջամտությամբ: Մոուրինիոն չի մոռացել նաև Բարսելոնայի
գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային՝ նշելով, որ նրա փոխարեն կամաչեր նման
հաղթանակի համար, որը համարել է սկանդալային:
Նշվում է, որ Բարսելոնայի իրավաբաններն այսօր կքննարկեն այդ հարցը և կկայացնեն համապատասխան որոշում: