Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակներում, կիրակի օրը կայանալիք
Արսենալ-Մանչեսթեր Յունայթեդ դերբիից առաջ, «կարմիր սատանաների» գլխավոր
մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ այդ հանդիպման համար պատրաստ է
խաղադաշտ դուրս գալ Դիմիտար Բերբատովը:
«Դիմիտարն ամբողջովին պատրաստ է, նա ցավեր ուներ, սակայն այժմ շատ լավ է
զգում իրեն: Նա մարզվել է կանոնավոր ռիթմով»,- նշել է Ֆերգյուսոնը:
Ֆերգյուսոնը հայտնել է նաև, որ կամաց-կամաց իր լավագույն մարզավիճակն է
վերագտնում նաև Դարեն Ֆլետչերը, ով վնասվածքի պատճառով բացակայում է շուրջ
երկու ամիս: Շոտլանդացի անվանի մարզիչը նշել է, որ հավանաբար, նա մեկ
խաղակես կանցկացնի ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Շալկեի հետ կայանալիք պատասխան
հանդիպմանը:
|